Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-38210-21.11.2008,19.12.2008-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի`

ա) 1-ին կետի «ե» ենթակետը «ներկայացուցչական» բառից հետո լրացնել «եւ հովանավորչական» բառերով.

բ) 3-րդ կետը «ծախսերը» բառից հետո լրացնել «, որոնց մասով համախառն եկամտից նվազեցման համար սահմանված են առավելագույն չափեր,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը «համար» բառից հետո լրացնել «, որոնց իրացումից հասույթը 2008 թվականի ընթացքում չի գերազանցել 50,0 մլն դրամ,» բառերը, «ապրանքների» բառը փոխարինել «ապրանքանյութական արժեքների» բառերով եւ «ապրանքային» բառը փոխարինել «ապրանքանյութական արժեքների» բառերով:

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբգրությամբ`

«6. Սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ կետերում նշված ծախսերի գծով նվազեցումները կատարվում են նաեւ համախառն եկամտի բացակայության դեպքում:»:

Հոդված 4. Օրենքի 43-րդ հոդվածի «դ» ենթակետի`

ա) երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Բացառությամբ բռնագռավման, նվիրատվության կամ այլ ձեւով պետությանը օտարման դեպքերի, հարկվող շահույթը որոշելիս շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարումից եկամուտը հաշվարկվում է գույքահարկով հարկման նպատակով` դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից ոչ պակաս չափով:».

բ) երկրորդ պարբերությունում «մասով» բառից հետո լրացնել «(բացառությամբ` պետությանը վարձակալության  կամ անհատույց օգտագործման հանձնման դեպքերի)» բառերով:

Հոդված 5. Օրենքի 471-րդ հոդվածի 4-րդ կետը «մշակման» բառից հետո լրացնել «եւ միջազգային բեռնափոխադրման» բառերով:

Հոդված 6. Օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ կետը «ժամկետներում» բառից հետո լրացնել «` հիմնվելով սույն հոդվածի 1-ին կետում նշված դրույքաչափերի վրա» բառերը:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: