Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-406-22.12.2008-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքի  (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի`

1) 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը եւ կարգադրությունները» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները» բառերով,

2) 2-րդ կետում «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումները,»  բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կարգադրությունները,» բառերը, իսկ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի» բառերը հանել:

Հոդված 2.   Օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասը 1)-ին կետը «Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովը,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը» բառերով:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13.1-րդ հոդվածով.

«Հոդված 13.1 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները եւ կարգադրությունները

1. Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը հրապարակում է որոշումներ եւ կարգադրություններ Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության oրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:

2. Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները չպետք է հակաuեն Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությանն ու Հայաuտանի Հանրապետության oրենքներին, Հայաuտանի Հանրապետության uահմանադրական դատարանի որոշումներին, Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագրերին:

3. Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կարգադրությունները չպետք է հակաuեն Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությանը, Հայաuտանի Հանրապետության oրենքներին, Հայաuտանի Հանրապետության uահմանադրական դատարանի որոշումներին, Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին եւ կարգադրություններին, Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած կամ Հայաuտանի Հանրապետության Նախագահի հաuտատած Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերին:

4. Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն ընդունում է նորմատիվ որոշումներ եւ անհատական կարգադրություններ:

Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածը «Հայաստանի Հանրապետության Նախագահի» բառերից հետո լրացնել «Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի» բառերով:

Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասը «Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի եւ կարգադրությունների նախագծերի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումների նախագծերի» բառերը:

Հոդված 6. Օրենքի 44-րդ հոդվածի առաջին մասի «բ» ենթակետը «որոշումը» բառից հետո լրացնել «, Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումը.» բառերով:

Հոդված 7. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 51.1-րդ հոդվածով.

«Հոդված 51.1 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները եւ կարգադրությունները հրապարակելը եւ դրանց ուժի մեջ մտնելը

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման` «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարելու մասին Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումներն ուժի մեջ են մտնում դրանցում նշված ժամկետներում:

3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կարգադրությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից եւ ուժի մեջ են մտնում uույն oրենքի 60-րդ հոդվածով uահմանված ժամկետներում եւ կարգով:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կարգադրությունները, դրանցով նախատեuված դեպքերում, կարող են ուժի մեջ մտնել uտորագրման պահից:

Հոդված 8. Օրենքի 62-րդ հոդվածի առաջին մասը «Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները» բառերով:

Հոդված 9. Օրենքի 64-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ ենթակետը «Ազգային ժողովի» բառերից հետո  լրացնել «եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի» բառերով:

Հոդված 10. Օրենքի 67-րդ հոդվածի հինգերորդ մասը 1-ի պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությամբ.

«Եթե մինչեւ իրավական ակտի պաշտոնական վերահրատակման կամ ոչ պաշտոնական հրատարակման օրը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից համապատասխան իրավական ակտը կամ դրա որեւէ դրույթ ճանաչվել է  Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող եւ անվավեր  ապա այդ ակտը հրատարակելիս կամ վերահրատարկելիս նշվում է տվյալ դրույթը ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրը եւ թիվը:»:

Հոդված 11. Օրենքի 80-րդ հոդվածի առաջին մասը «Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի եւ կարգադրությունների,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումների» բառերով:

Հոդված 12. Օրենքի 90-րդ հոդվածի առաջին մասը «Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը եւ կարգադրությունները,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները» բառերով:

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Սույն օրինագծում աշխատանքային խումբն առաջին հերթին լուծել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի սահմանած դրույթի հետ ունեցած անհամապատասխանությունը վերացնելու հարցը: Այն է` ըստ Սահմանադրության 70-րդ հոդվածի «Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը»: Բնական է, որ նա այդ գործառույթն իրականացնում է որոշում կայացնելու միջոցով, մինչդեռ իրավական ակտերի համակարգը սահմանող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը իրավական ակտերի համակարգում, ՀՀ վարչապետի որոշումները նշելով հանդերձ, ՀՀ Աժ նախագահի որոշումների մասին որեւէ նշում չի կատարում: Մյուս կողմից, այստեղ որեւէ խոսք չկա ՀՀ Աժ նախագահի կարգադրությունների` որպես իրավական ակտի մասին, մինչդեռ իրականում Ազգային ժողովի կազմակերպման հարցերով Ազգային ժողովի նախագահն ընդունում է նաեւ կարգադրություններ, որոնցով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան կարգադրություններով հաստատում է ԱԺ նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոնները, նշանակում է գլխադասային հանձնաժողով, հաստատում է Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման, մամուլի ասուլիսների անցկացման կարգերը, Աժ բարեկամական խմբերի կազմերը եւ այլն, ինչպես նաեւ արձակում է բազմատեսակ հրամաններ, որոնք եւս նախորդների հետ միասին չպետք է հակասեն ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ օրենքներին, ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներին, Ազգային ժողովի կողմից վավերացված միջազգային պայմանագրերին: Օրինագիծը լրացնում է  «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի բացերն այդ հարցում:

Երբ Սահմանադրական դատարանն իր որոշմամբ Սահմանադրությանը հակասող (անվավեր) է ճանաչում իրավական ակտերի դրույթները կամ դրանց հետ փոխկապակցված այլ դրույթներ եւ նրա որոշումը օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից (ՀՀ Սահմանադրության 102 հոդված) եւ նա այդ դրույթների իրավական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ չի նշանակում, ապա դրանք իրենց իրավական ուժը կորցնում (ուժը կորցրած են ճանաչվում) են հենց որոշման կայացման օրից: Սահմանադրական դատարանն ունի նման տեսակի տասնյակ որոշումներ եւ որպեսզի օրենսդիր մարմինն ստիպված չլինի յուրաքանչյուր դեպքում նոր իրավական ակտ (օրենք) ընդունել, անհրաժեշտ է լիազորել  ՀՀ արդարադատության նախարարությանը, որ նա օրենքների վերահրատարակման ժամանակ մեխանիկորեն ուժը կորցրած ճանաչի հակասահմանադրական դրույթները, այսինքն` այս հարցում նույնպես կատարի  «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված պաշտոնական ինկորպորացիա: Եվ քանի որ մինչ այս ՀՀ արդարադատության նախարարությանը նման իրավասություն տրված չէր,  ՀՀ սահմանադրական դատարանի տասնյակ որոշումների հիման վրա անվավեր (ուժը կորցրած) ճանաչված դրույթներն այդպես էլ դուրս չեն գալիս համապատասխան օրենքներից կամ օրենսգրքերից (օրինակ` գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու մասին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 5-րդ ենթակետը, 297-րդ հոդվածը, 321-րդ հոդվածը, 363-րդ հոդվածի 2-րդ մասը, 398-րդ հոդվածի 6-րդ մասը, 421-րդ հոդվածի 3-րդ մասը եւ այլն, եւ այլն): «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 5-րդ մասում լրացվող 2-րդ պարբերությունը հիմնավորապես լուծում է ուժը կորցրած դրույթները օրենքներում կամ օրենսգրքերում ուժը կորցրած ճանաչելու հարցը` առանց նոր օրենքների ընդունման բարդ գործընթացի: