Armenian ARMSCII Armenian
Պ-406-22.12.2008-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքի  (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում`

1) 1-ին կետը «Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը եւ կարգադրությունները,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները,» բառերով.

2) 2-րդ կետը «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումները,»  բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կարգադրությունները,» բառերով, նույն կետից հանել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի,» բառերը:

Հոդված 2.  Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովը,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը,» բառերով:

Հոդված 3.   Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13.1-րդ հոդվածով.

«Հոդված 13.1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները եւ կարգադրությունները

1. Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն ընդունում է որոշումներ եւ կարգադրություններ Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության oրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:

2. Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները չպետք է հակաuեն Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությանը եւ Հայաuտանի Հանրապետության oրենքներին, Հայաuտանի Հանրապետության uահմանադրական դատարանի որոշումներին, Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագրերին:

3. Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կարգադրությունները չպետք է հակաuեն Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությանը, Հայաuտանի Հանրապետության oրենքներին, Հայաuտանի Հանրապետության uահմանադրական դատարանի որոշումներին, Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին եւ կարգադրություններին, Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած կամ Հայաuտանի Հանրապետության Նախագահի հաuտատած Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերին:

4. Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը կարող է ընդունել նորմատիվ որոշումներ եւ անհատական կարգադրություններ:»:

Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածը «Հայաստանի Հանրապետության Նախագահի,» բառերից հետո լրացնել «Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի,» բառերով:

Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը «Հայաստանի Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերի եւ կարգադրությունների նախագծերի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումների նախագծերի» բառերով:

Հոդված 6. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը «որոշումը» բառից հետո լրացնել «, Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումը» բառերով:

Հոդված 7. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 51.1-րդ հոդվածով.

«Հոդված 51.1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները եւ կարգադրությունները հրապարակելը եւ դրանց ուժի մեջ մտնելը

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման` օրենքով սահմանված կարգով:

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարելու մասին Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները հրապարակվում եւ ուժի մեջ են մտնում այդ ակտերով նախատեuված կարգով ու ժամկետներում` հրապարակվելուց կամ դրա մաuին տեղեկացվելուց հետո:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կարգադրությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից եւ ուժի մեջ են մտնում uույն oրենքի 60-րդ հոդվածով uահմանված ժամկետներում եւ կարգով:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կարգադրությունները, դրանցով նախատեuված դեպքերում, կարող են ուժի մեջ մտնել uտորագրման պահից:

Հոդված 8. Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասը «Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները,» բառերով:

Հոդված 9. Օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը «Ազգային ժողովի» բառերից հետո լրացնել «եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի» բառերով:

Հոդված 10. Օրենքի 67-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.

«Եթե մինչեւ իրավական ակտի պաշտոնական վերահրատարակման կամ ոչ պաշտոնական հրատարակման օրը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից համապատասխան իրավական ակտը կամ դրա որեւէ դրույթ ճանաչվել է  Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող եւ անվավեր,  ապա այդ ակտը հրատարակելիս կամ վերահրատարակելիս նշվում են տվյալ դրույթը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը եւ համարը:»:

Հոդված 11. Օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասը «Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի եւ կարգադրությունների,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումների,» բառերով:

Հոդված 12. Օրենքի 90-րդ հոդվածի 1-ին մասը «Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը եւ կարգադրությունները,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները,» բառերով:

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: