Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124-րդ հոդվածի 39-րդ մասում «վարելու իրավունքից զրկում» բառերը փոխարինել «վարորդական վկայականից օգտվելու իրավունքից զրկում» բառերով, իսկ «վեց ամիս ժամանակով» բառերից հետո լրացնել «առգրավելով վարորդական վկայականը եւ այն պահելով մինչեւ զրկման ժամկետի ավարտը» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 1243 -րդ հոդվածի 3-րդ մասը «առաջացնում է» բառից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ «վարորդական վկայականից օգտվելու իրավունքնից զրկում վեց ամիս ժամկետով առգրավելով վարորդական վկայականը եւ այն պահելով մինչեւ զրկման ժամկետի ավարտը»:
Հոդված 3. Օրենսգրքի 1244 -րդ հոդվածի 6-րդ մասը «առաջացնում է» բառից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ «վարորդական վկայականից օգտվելու իրավունքնից զրկում վեց ամիս ժամկետով առգրավելով վարորդական վկայականը եւ այն պահելով մինչեւ զրկման ժամկետի ավարտը»:
Հոդված 4. Օրենսգրքի 1245 -րդ հոդվածի 8-րդ մասը «առաջացնում է» բառից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ «վարորդական վկայականից օգտվելու իրավունքնից զրկում երեք տարի ժամկետով առգրավելով վարորդական վկայականը եւ այն պահելով մինչեւ զրկման ժամկետի ավարտը»:
Հոդված 5. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասում «0,5» թիվը փոխարինել «0,4» թվով, իսկ «1,6» թիվը փոխարինել «0,8» թվով:
Հոդված 6. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 3-րդ մասը «առաջացնում է» բառից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ «վարորդական վկայականից օգտվելու իրավունքնից զրկում մեկ տարի ժամկետով առգրավելով վարորդական վկայականը եւ այն պահելով մինչեւ զրկման ժամկետի ավարտը»:
Հոդված 7. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 5-րդ մասը «առաջացնում է» բառից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ «վարորդական վկայականից օգտվելու իրավունքնից զրկում մեկ տարի ժամկետով առգրավելով վարորդական վկայականը եւ այն պահելով մինչեւ զրկման ժամկետի ավարտը»:
Հոդված 8. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 6-րդ մասը «առաջացնում է» բառից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ «վարորդական վկայականից օգտվելու իրավունքնից զրկում երկու տարի ժամկետով առգրավելով վարորդական վկայականը եւ այն պահելով մինչեւ զրկման ժամկետի ավարտը»:
Հոդված 9. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 9-րդ մասում «0,8 թիվը փոխարինել 0,4 թվով, իսկ «0,4» թիվը փոխարինել «0,2» թվով:
Հոդված 10. Ավելացնել հետեւյալ հոդվածը
Հոդված 2481 . Անմեղության կանխավարկածը
Անձը ենթակա է վարչական պատասխանատվության միայն այն դեպքում, երբ ապացույցներով հաստատված է նրա կողմից վարչական իրավախախտում կատարելու փաստը:
Վարչական պատասխանատվության ենթարկվող անձը պարտավոր չէ ապացուցել իրեն վերագրվող իրավախախտումը իր կողմից կատարված չլինելը:
Վարչական իրավախախտումն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ վարչական պատասխանատվության ենթարկվող անձի:
Հոդված 11. Օրենսգրքի 254-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով հետեւյալ խմբագրությամբ.
Արձանագրությունը կազմվում է 2 օրինակով: Մեկ օրինակը հանձնվում կամ պատշաճ ձեւով ուղարկվում է հասցեատիրոջը, մյուս օրինակն ուղարկվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության համար լիազորված մարմնին (պաշտոնատար անձին):
Հոդված 12. Օրենսգրքի 256-րդ հոդվածը ուժը ճանաչել կորցրած:
Հոդված 13. Օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ մասը «30 օրվա ընթացքում» բառերից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«վերջինս պարտավոր է վճարել տուգանքը:
Նշված ժամկետում տուգանքը չվճարելու դեպքում, կետանցի յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տուժանք՝ տուգանքի գումարի 0,15 %-ի չափով, բայց ոչ ավել, քան կետանցման 6 ամսվա համար:
Հոդված 14. Օրենսգրքի 305-րդ հոդվածի 6-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 15. Օրենսգրքի 306-րդ հոդվածում «քաղաքացիական» բառը փոխարինել «վարչական» բառով:
Հոդված 16. Օրենսգրքի 308-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Տուգանք նշանակելու մասին որոշման կատարման վարույթը համարվում է ավարտված՝
ա) երբ տուգանքի ենթարկված անձի կամ հարկադիր կատարողի կողմից տուգանքը եւ, եթե կա, տուժանքը լրիվ վճարվել է համապատասխան հաշվեհամարին,
բ) երբ լրացել է վարչական տուժեր նշանակելու մասին որոշման կատարման՝ սույն օրենսգրքի 302-րդ հոդվածով որոշվող, վաղեմության ժամկետը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման
Հոդված 1. Օրենսդրությամբ տրված կամ ձեռք բերված իրավունքից անձին կարող է զրկել միայն դատարանը: Տվյալ դեպքում խնդիրը ոչ թե իրավունքից զրկումն է, այլ իրավունքից օգտվելը կասեցնելը: Այս հարցն արդեն իսկ կարգավորված է Հայաստանի Հանրապետությունում 08.02.2006թ. ուժի մեջ մտած «Ճանապարհային երթեւեկության մասին» միջազգային կոնվենցիայի 42-իդ հոդվածով, որով նախատեսվում է «վարորդական վկայականից օգտվելու իրավունքից զրկում» եւ «իրավասու մարմինը, որը վարորդին զրկել է վարորդական վկայականից օգտվելու իրավունքից, կարող է առգրավել վարորդական վկայականը եւ այն պահել մինչեւ առգրավման ժամկետի ավարտը»:
Հոդվածներ 2-ի, 3-ի, 4-ի, 6-ի, 7-ի եւ 8-ի հիմնավորումները նույնն են, ինչ որ հոդված 1-ինը:
Հոդված 5. ՀՀ ճանապարհային ոստիկանության տվյալներով տարեց տարի աճում է վարորդների ալկոհոլ օգտագործած լինելու հետեւանքով առաջացած ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, զոհվածների եւ վիրավորների քանակը: Այսպես 2007թ. ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով 23 հոգի մահացել են վարորդների ոչ սթափ վիճակում գտնվելու պատճառով, ինչը կրկնակի անգամ ավել է 2001 թ. տվյալներից:
Ալկոհոլի թույլատրված նվազագույն պարունակությունը վարորդի օրգանիզմում (0,8 գրամ 1 լիտր արյան մեջ, կամ 0,4 միլիգրամ 1 լիտր արտաշնչած օդի մեջ) անհամաչափ մեծ է վարորդի սթափ վիճակում գտնվելու համար:
Ավելորդ չենք համարում կրկնել, որ ալկոհոլը ազդում է ռեակցիայի ժամանակի, ճանապարհային իրադրության սթափ գնահատման, գործողությունների ճիշտ կոորդինացման վրա: Հաշվի առնելով միջազգային փորձը, առաջարկում է կրկնակի նվազեցնել օրգանիզմում ալկոհոլի պարունակության թույլատրելի նորմը:
Հոդված 9-ի հիմնավորումները նույնն են, ինչ որ հոդված 5-ինը:
Հոդված 10. Առ այսօր, ճանապարհային երթեւեկության բնագավառում, տույժի ենթարկելու վերաբերյալ վարչական որոշումը կայացվում է հիմնականում տեսուչի կազմած արձանագրության հիման վրա: Եթե պատասխանատվության ենթարկվողը չի ապացուցում, որ ինքը տվյալ խախտումը չի կատարել, ապա կայացվում է վարչական տույժի ենթարկելու որոշումը: Վարչական մարմինը, խախտելով անմեղության կանխավարկածի հիմնարար սկզբունքներից մեկը, ապացուցման բեռը իր վրայից գցում է վարչական պատասխանատվության ենթարկվողի վրա:
Հոդված 11. Տարօրինակ է, բայց գործող «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»(այսուհետ` ՎԻՎ) ՀՀ օրենսգրքով մի կողմից պահանջվում է, որ իրավախախտում կատարած անձը ստորագրի կազմած արձանագրությունը (հոդված 255), մյուս կողմից դրա օրինակը նրան չի տրվում (հոդված 256-րդ): Բայց քանի որ հիմնականում որոշումը կայացվում է արձանագրության հիման վրա, ապա որոշման բողոքարկման անհրաժեշտություն առաջանալու դեպքում, բողոքը հիմնավորելու համար բողոքարկողը պետկ է հենվի նաեւ արձանագրությունում պարունակվող տեղեկությունների վրա, ինչի հնարավորությունից նրան զրկում է ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 256- րդ հոդվածը:
Հոդված 12. Սույն օրենքի հոդված 11-ի ընդունումով ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 256-րդ հոդվածը դառնում է ավելորդ:
Հոդված 13. Այստեղ խնդիրը կետանցման դեպքում կիրառող տուժանքն է: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի համաձայն տուժանքը կարող է որոշվել տոկոսներով. կենտրոնական բանկի սահմանած 0,15%, որը կիրառվում է ամենուրեք, իսկ մեկ օրվա կետանցի համար 200% կամ 400% տուժանք նշանակելը միայն կարող է զարմանք եւ բողոք առաջացնել: Բացի այդ. այդպիսի տուժանքներ նշանակելով, բացարձակապես անտեսվում է սոցիալական ֆակտորը: Օրինակ մանկավարժ Գեւորգ Վարդանյանի նկատմամբ տուժանքը կազմել էր 800.000 դրամ:
Հոդված 14. ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 306-րդ հոդվածի 4-րդ մասը ուժը կորցնում է սույն օրենքի 13-րդ հոդվածի ընդունումով:
Հոդված 15. Առաջարկվող ուղղումը բխում է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 35-րդ եւ Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածներից:
Հոդված 16. ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով պարզ չէ, թե ով պիտի կատարի պահանջվող նշումը եւ, եթե արվեց, ապա իրավախախտում կատարած անձի անձնական փաստաթուղթ հանդիսացող որոշումը ինչո՞ւ պետք է վերադարձվի որոշում կայացնողին:
Նույն հոդվածի 2-րդ մասը բխում է նրա 1-ին մասից:
Իսկ վարույթը ավարտվելու պայմանը, բնականաբար, պետկ է հանդիսանա միայն տուգանքի վճարումը եւ ուրիշ ոչինչ: