Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 հոկտեմբերի 1996 թվականի, ՀՕ-80) 14-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, եթե այդ տեղեկությունները անհրաժեշտ են վարկային եւ այլ ներդրումների, այլ ակտիվների գնահատման համար» բառերը:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով՝
«3. Կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ մամուլով եւ (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակում է բանկերի եւ (կամ) առանձին բանկի հանդեպ խոշոր պարտավորություն(ներ) ունեցող անպարտաճանաչ պարտապանների անվանումներն ու անունները: Սույն մասով նախատեսված խոշոր պարտավորություն է համարվում Կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափի 5 տոկոս եւ ավելի չափով պարտավորությունը: Սույն մասով նախատեսված անպարտաճանաչ պարտապան է համարվում պայմանագրով պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետների 180 օր եւ ավելի խախտում թույլ տված պարտապանը: Ընդ որում, սույն մասով նախատեսված տեղեկությունների հրապարակումը բանկային գաղտնիքի ապօրինի հրապարակում չի համարվում:»: