Armenian ARMSCII Armenian
Կ-1273-02.10.2003-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 հոկտեմբերի 1996 թվականի, ՀՕ-80) 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով՝

«3. Կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ մամուլով եւ (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակում է բանկերի եւ (կամ) առանձին բանկի հանդեպ խոշոր պարտավորություն(ներ) ունեցող անպարտաճանաչ պարտապանների անվանումներն ու անունները: Սույն կետով նախատեսված խոշոր պարտավորություն է համարվում Կենտրոնական բանկի սահմանած` բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափի 5 տոկոս եւ ավելի չափով պարտավորությունը: Սույն կետով նախատեսված անպարտաճանաչ պարտապան է համարվում պայմանագրով պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետների 180 օր եւ ավելի խախտում թույլ տված պարտապանը: Սույն կետով նախատեսված տեղեկությունների հրապարակումը բանկային գաղտնիքի ապօրինի հրապարակում չի համարվում:»:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, եթե այդ տեղեկություններն անհրաժեշտ են վարկային եւ այլ ներդրումների, այլ ակտիվների գնահատման համար» բառերը: