Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-413-25.12.2008-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ ՀՕ-9-Ն օրենքում (այսուհետ` օրենք) կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները.

Հոդված 1.  Օրենքի 9-րդ հոդվածում.

1. 2-րդ մասի «բ)» կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«բ) մահացածի ազգականին կամ շահագրգիռ անձին` մահվան ակտի գրառման վերաբերյալ.».

2. 3-րդ մասի վերջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Վկայականների կրկնօրինակներ չեն տրամադրվում դադարած ամուսնության եւ մահացածի վերաբերյալ (բացի մահվան գրանցումից), ինչպես նաեւ անվավեր ճանաչված քաղաքացիական կացության ակտային գրանցումներից: Շահագրգիռ անձանց դիմումով ՔԿԱԳ մարմինը տրամադրում է փաստաթուղթ, որով հաստատվում են քաղաքացիական կացության ակտերի գրանցումները:»:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը «գտնելու վայրի» բառերից հետո լրացնել «կամ երեխայի բնակության վայրի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածը «վայրի» բառից հետո լրացնել «կամ ամուսնության պետական գրանցման վայրի» բառերով:

Հոդված 4 . Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում «Ամուսիններից մեկի» բառերից հետո լրացնել «կամ նրա կողմից լիազորված անձի» բառերով, իսկ 3-րդ մասում «ամուսնու պարտադիր» բառերը հանել, իսկ «ցանկացող» բառից հետո լրացնել «ամուսիններից մեկի կամ նրա կողմից լիազորված անձի» բառերը:

Հոդված 5. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասում «դատարանը» բառը փոխարինել «դատարանի գտնվելու վայրի» բառերով:

Հոդված 6. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասը «(որդեգրողի)» բառից հետո լրացնել «կամ որդեգրողների (որդեգրողի) կողմից լիազորված անձի» բառերով:

Հոդված 7. Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասը «դեպքերում» բառից հետո լրացնել «նաեւ» բառը.

Հոդված 8. Օրենքի 69-րդ հոդվածում 2-րդ մասը «է)» կետից հետո լրացնել նոր «է1)», «է 2)», «է 3)» կետերով հետեւյալ բովանդակությամբ.

«է1)  Երեխայի ծննդյան ակտի գրանցման մեջ նրա, հոր կամ մոր մասին տեղեկությունների (անվան, հայրանվան, ազգանվան փոխման կապակցությամբ) ուղղման վերաբերյալ ծնողների (ծնողի) դիմումը.

է2)  Ծննդի ակտի գրանցման մեջ տվյալ անձի կամ իր ծնողների ազգության լրացման վերաբերյալ տվյալ անձի դիմումը, իսկ երեխաների դեպքում` ծնողներից մեկի դիմումը.

է3) Տվյալ անձի քաղաքացիական կացության ակտային գրանցումներում առանձին տառերի ուղղման, փոփոխման կամ լրացման վերաբերյալ դիմումը` բացառությամբ մահվան կամ որդեգրման.»:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: