Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-9-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում «ամուսնության եւ ծննդյան գրանցումը կարող է» բառերը փոխարինել «ամուսնության, ծննդի, իր կողմից կատարված ամուսնության ամուսնալուծության պետական գրանցումը, ինչպես նաեւ իր կողմից կատարված քաղաքացիական կացության ակտերի գրառման մեջ փոփոխությունը, լրացումը կամ ուղղումը կարող են» բառերով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«բ) մահացածի ազգականին կամ շահագրգիռ անձին` մահվան ակտի գրառման վերաբերյալ.».
2) 3-րդ մասի վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Վկայականների կրկնօրինակներ չեն տրամադրվում դադարած ամուսնության եւ մահացածի վերաբերյալ (բացի մահվան գրանցումից), ինչպես նաեւ անվավեր ճանաչված քաղաքացիական կացության ակտային գրանցումներից: Շահագրգիռ անձանց դիմումով ՔԿԱԳ մարմինը տրամադրում է փաստաթուղթ, որով հաստատվում են քաղաքացիական կացության ակտերի գրանցումները:»:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Ծննդի պետական գրանցումն իրականացնում է երեխայի ծննդի կամ ծնողների (ծնողներից մեկի) բնակության վայրի, գտնված (ընկեցիկ) երեխաներինը` գտնվելու վայրի կամ երեխայի բնակության վայրի, իսկ կյանքի 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծնունդը` նաեւ մահվան վայրի ՔԿԱԳ մարմինը:»:
Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածը «վայրի» բառից հետո լրացնել «կամ ամուսնության պետական գրանցման վայրի» բառերով:
Հոդված 5. Օրենքի 34-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «Ամուսիններից մեկի» բառերից հետո լրացնել «կամ նրա կողմից լիազորված անձի» բառերով.
2) 3-րդ մասից հանել «ամուսնու պարտադիր» բառերը, իսկ նույն մասը «ցանկացող» բառից հետո լրացնել «ամուսիններից մեկի կամ նրա կողմից լիազորված անձի» բառերով:
Հոդված 6. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի «դատարանը» բառը փոխարինել «դատարանի գտնվելու վայրի» բառերով:
Հոդված 7. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասը «(որդեգրողի)» բառից հետո լրացնել «կամ որդեգրողների (որդեգրողի) կողմից լիազորված անձի» բառերով:
Հոդված 8. Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասը «դեպքերում`» բառից հետո լրացնել «նաեւ» բառով:
Հոդված 9. Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «է1», «է2» եւ «է3» կետերով.
«է1) երեխայի ծննդյան ակտի գրանցման մեջ նրա, հոր կամ մոր մասին տեղեկությունների (անունը, հայրանունը, ազգանունը փոխելու կապակցությամբ) ուղղման վերաբերյալ ծնողների (ծնողի) դիմումը.
է2) ծննդի ակտի գրանցման մեջ տվյալ անձի կամ իր ծնողների ազգության լրացման վերաբերյալ տվյալ անձի դիմումը, իսկ երեխաների դեպքում` ծնողներից մեկի դիմումը.
է3) տվյալ անձի քաղաքացիական կացության ակտային գրանցումներում առանձին տառերի ուղղման, փոփոխման կամ լրացման վերաբերյալ դիմումը, բացառությամբ մահվան կամ որդեգրման.»:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: