ՀՈԴՎԱԾ 1. Օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասում «եւ ժամկետները» բառերը փոխարինել «եւ հավատարմագրի գործողության ժամկետը» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, ուuուցման որակի պետական վերահuկողության եւ մաuնագիտությունների հավատարմագրման» եւ «եւ հավատարմագրման» բառերը:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 43-րդ հոդվածի 2-6-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:
ՀՈԴՎԱԾ 4.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ /ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ/ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 2-ի «ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրագործման ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 43 արձանագրային որոշմամբ նախատեսվել է կրթության որակի ապահովման նպատակով ստեղծել Որակի ապահովման ազգային ծառայություն, ինչը կատարվել է ՀՀ կառավարության 27.11.08թ. նիստում: Ըստ այդմ, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագիտական եզրակացության հիման վրա տրամադրելու է մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների պետական հավատարմագրման վկայականները:
Սույն օրենքներում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի ստեղծման կապակցությամբ կրթական օրենսդրությունում առկա հակասությունները հաղթահարելու անհրաժեշտությամբ: