Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ` Օրենք) 37-րդ հոդվածի 4-րդ ենթակետից հանել «եւ պետական հավատարմագրումը» բառերը:
Հոդված 2. Օրենքի 42-րդ հոդվածում`
1) 2-րդ կետի «եւ ժամկետները» բառերը փոխարինել «եւ հավատարմագրի գործողության ժամկետները» բառերով.
2) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Անկախ մասնագիտական ուսումնական հաստատության գերատեսչական ենթակայությունից եւ կազմակերպաիրավական ձեւից` պետական հավատարմագրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».
3) 4-րդ կետի 2-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել.
4) 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Ուսումնական հաստատությունների, դրանց մասնագիտությունների հավատարմագրումն իրականացվում է առանձին փուլերով՝ ըստ կրթական ծրագրերի:»:
Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածում`
1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Ուսումնական հաստատությունների լիցենզավորման համար եզրակացություն տալու նպատակով կրթության պետական կառավարման լիազորված մարմինն ստեղծում է լիցենզավորման ծառայություն:».
2) 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: