Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասում`
1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) անկախ մասնագիտական ուսումնական հաստատության գերատեսչական ենթակայությունից եւ կազմակերպաիրավական ձեւից` պետական հավատարմագրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.».
2) 4-րդ կետի «եւ ժամկետները» բառերը փոխարինել « եւ հավատարմագրի գործողության ժամկետը» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: