Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-417-25.12.2008-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 224-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «44 հոդվածով» բառերը փոխարինել «44.1, 44.2 հոդվածներով» բառերով։

ՀՈԴՎԱԾ 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրվանից: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է հետեւյալ հանգամանքով.

2008թ. մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով վերոհիշյալ օրենսգիրքը լրացվեց նոր 44.1-րդ («Մանր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակով») եւ 44.2-րդ («Առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելը) հոդվածներով:

Սակայն վերոհիշյալ օրենքի վերլուծությունը ցույց է տալիս, որ նրա կիրառման ժամանակ կարող է առաջանալ լուրջ օրենսդրական բաց: Մասնավորապես, օրենսդրորեն ամրագրված չէ, թե վերոհիշյալ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը ո՞ր լիազորված մարմինները պետք է քննեն:

Նշված օրենսդրական բացը շտկելու համար, ինչպես նաեւ հիմք ընդունելով նախարարական պետաիրավական կոմիտեի 2008թ. նոյեմբերի 13-ին կայացած նիստի թիվ Պ-14-253 արձանագրության 1-ին կետի պահանջները, առաջարկվել է  այդ գործերով իրավասու մարմին ճանաչել ՀՀ ոստիկանության մարմինները՝ ի դեմս  ոստիկանության բաժինների պետերի եւ նրանց տեղակալների։