ՀՈԴՎԱԾ 1. «Համայնքային ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության (2004 թվականի դեկտեմբերի 14-ի, ՀO-43-Ն) օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Համայնքային ծառայողին պաշտոնում նշանակում է համայնքի ղեկավարը` մրցույթում հաղթող ճանաչված անձանցից:
Համայնքային ծառայության պաշտոնում նշանակվող անձն անփոփոխելի է:
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինների ղեկավարներին պաշտոնում նշանակում եւ ազատում է համայնքի ղեկավարը:
Երեւան քաղաքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինների ղեկավարներին պաշտոնում նշանակում եւ ազատում է Երեւանի քաղաքապետը:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքում Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակելուց հետո հաջորդ երկուշաբթի օրը: