Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-18222-25.12.2008-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Համայնքային ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության (2004 թվականի  դեկտեմբերի 14-ի, ՀO-43-Ն)  օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Համայնքային ծառայողին պաշտոնում նշանակում է համայնքի ղեկավարը` մրցույթում հաղթող ճանաչված անձանցից:

Համայնքային ծառայության պաշտոնում նշանակվող անձն անփոփոխելի է:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինների ղեկավարներին պաշտոնում նշանակում եւ ազատում է համայնքի ղեկավարը:

Երեւան քաղաքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինների ղեկավարներին պաշտոնում նշանակում եւ ազատում է Երեւանի քաղաքապետը:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքում Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակելուց հետո հաջորդ երկուշաբթի օրը: