Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-38211-26.12.2008-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (19-ը նոյեմբերի 2002 թվականի,  ՀՕ-519) 45-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.2-րդ մաuով.

«4.2. Արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածը հաշվառվում է ապահովագրական ստաժում oրենքով սահմանված կարգով եւ չափով uոցիալական վճարներ կատարած լինելու դեպքում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսունմեկերորդ օրը: