Armenian ARMSCII Armenian
Կ-421-08.01.2009-ԳԲ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)  158-րդ հոդվածի 25-րդ մասից հանել «տասնապատիկից մինչեւ» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 238.2-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «եւ տասնչորսերորդ» բառերը փոխարինել «, տասնչորսերորդ եւ քսանհինգերորդ» բառերով.

2) 2-րդ մասի «ունի» բառը  փոխարինել «ունեն» բառով,  «տեսչություն» բառը` «տեսչության պետը եւ տարածքային մարմինների ղեկավարները» բառերով:

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: