Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-010-04.07.2003--010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 28-րդ մասով.

«28) առնվազն 50% հաշմանդամներ եւ (կամ) հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց ծնողներ եւ (կամ) նրանց խնամքն իրականացնող անձիք ունեցող կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքները, մատուցված ծառայությունները եւ արտադրված արտադրանքի իրացումը։»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004թ. հունվարի 1-ից։