Օրենսգրքի հոդված 76-ի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Ներման եւ պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու իրավունքով ցմահ ազատազրկման ձեւով պատիժ կրող անձը», այնուհետեւ ինչպես տեքստում է:
Հոդված 6 .
Օրենսգրքի հոդված 104-ի 2-րդ մասի սանկցիայում. «ցմահ ազատազրկմամբ բառերից հետո լրացնել «առանց ներման եւ պատժից պայմանականվաղաժամկետ ազատվելու իրավունքի» բառերը:
Հոդված 7.
Օրենսգրքի հոդված 138-ի 3-րդ մասի սանկցիայում «8-15 տարի ժամկետով» բառերից հետո լրացնել «կամ ցմահ ազատազրկմամբ ներման եւ պատժից պայմանականվաղաժամկետ ազատվելու իրավունքով» բառերը:
Հոդված 8.
Օրենսգրքի հոդված 305-ի սանկցիայում «ցմահ ազատազրկմամբ» բառերից հետոլրացնել«առանց ներման եւ պատժից պայմանականվաղաժամկետ ազատվելու իրավունքի» բառերը:
Հոդված 9.
Օրենսգրքի հոդված 387-ի 2-րդ մասի,հոդված 388-ի 2-րդ մասի,հոդված 389-ի ,հոդված 390-ի 1-ին եւ 3-րդ մասերի,ինչպես նաեւ հոդված 392-ի սանկցիաներում «ցմահ ազատազրկում» բառերից հետոլրացնել«ներման եւ պատժից պայմանականվաղաժամկետ ազատվելու իրավունքով կամ ցմահ ազատազրկմամբ՝ առանց ներման եւ պատժից պայմանականվաղաժամկետ ազատվելու իրավունքի» բառերը:
Հոդված 10.
Օրենսգրքի հոդված 393-ի սանկցիայում «ցմահ ազատազրկմամբ» բառերից հետոլրացնել«առանց ներման եւ պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու իրավունքի» բառերը:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: