Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունում կառուցել մինչեւ 1200ՄՎտ հզորությամբ նոր միջուկային էներգաբլոկ(ներ):
Հոդված 2. Նոր միջուկային էներգաբլոկի(ների) կառուցման հարթակի ընտրություն
1.Նոր միջուկային էներգաբլոկի(ների) կառուցման համար հարթակը պետք է բավարարի նոր ատոմային էլեկտրակայանների հարթակին ներկայացվող պահանջներին եւ հարթակի ընտրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ գործող քաղաքաշինական նորմատիվատեխնիկական ու «Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության» անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան:
2. Մասնավոր սեփականատերերի հողատարածքը, որն անհրաժեշտ կլինի նոր միջուկային էներգաբլոկի(ների) կառուցման համար, օտարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան:
Հոդված 3. Անվտանգության պահանջների ապահովում
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոր միջուկային էներգաբլոկի(ների) նախագծման, հարթակի ընտրության, կառուցման, շահագործման եւ շահագործումից հանելու ընթացքում ապահովում է միջազգային կոնվենցիաներով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները եւ Հայաստանի Հանրապետության միջուկային ու ճառագայթային անվտանգության նորմերի պահանջները:
Հոդված 4. Հասարակությանը տեղեկատվության տրամադրում
Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանված կարգով նոր միջուկային էներգաբլոկի(ների) կառուցման ընթացքում պարբերաբար հասարակությանը տեղեկացնում է նոր միջուկային էներգաբլոկի(ների) կառուցման ծրագրի իրականացման աշխատանքների ընթացքի մասին:
Հոդված 5. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Օրենքի ընդունման համար հիմք է հանդիսանում «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի ժդ) կետը, համաձայն որի անվտանգության տեսակետից կարեւոր նշանակության օբյեկտները կառուցվում եւ շահագործումից հանվում են օրենքով: