Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-423-12.01.2009-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ(ՆԵՐԻ) ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունում կառուցել մինչեւ 1200ՄՎտ հզորությամբ նոր միջուկային էներգաբլոկ(ներ):

Հոդված 2. Նոր միջուկային էներգաբլոկի(ների) կառուցման հարթակի ընտրություն

1.Նոր միջուկային էներգաբլոկի(ների) կառուցման համար հարթակը պետք է բավարարի նոր ատոմային էլեկտրակայանների հարթակին ներկայացվող պահանջներին եւ հարթակի ընտրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ գործող քաղաքաշինական նորմատիվատեխնիկական ու «Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության» անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան:

2. Մասնավոր սեփականատերերի հողատարածքը, որն անհրաժեշտ կլինի  նոր միջուկային էներգաբլոկի(ների) կառուցման համար, օտարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան:

Հոդված 3. Անվտանգության պահանջների ապահովում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոր  միջուկային էներգաբլոկի(ների) նախագծման, հարթակի ընտրության, կառուցման, շահագործման եւ շահագործումից հանելու ընթացքում ապահովում է միջազգային կոնվենցիաներով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները եւ Հայաստանի Հանրապետության միջուկային ու ճառագայթային անվտանգության նորմերի պահանջները:

Հոդված 4. Հասարակությանը տեղեկատվության տրամադրում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանված կարգով նոր միջուկային էներգաբլոկի(ների) կառուցման ընթացքում պարբերաբար հասարակությանը տեղեկացնում է նոր միջուկային էներգաբլոկի(ների) կառուցման ծրագրի իրականացման  աշխատանքների ընթացքի մասին:

Հոդված 5. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: