Հոդված 1. Օրենքի նպատակն է
Հայաստանի Հանրապետությունում կառուցել մինչեւ 1200 ՄՎտ հզորությամբ նոր միջուկային էներգաբլոկ(ներ):
Հոդված 2. Նոր միջուկային էներգաբլոկի(ների) կառուցման հրապարակի ընտրություն
1. Նոր միջուկային էներգաբլոկի(ների) կառուցման հրապարակի ընտրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ գործող քաղաքաշինական նորմատիվատեխնիկական ու «Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության» անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան:
2. Իրավաբանական եւ ֆիզիկական անձանց սեփականություն հանդիսացող հողատարածքները, որոնք անհրաժեշտ կլինեն նոր միջուկային էներգաբլոկի(ների) կառուցման համար, օտարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան:
Հոդված 3. Անվտանգության պահանջների ապահովում
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոր միջուկային էներգաբլոկի(ների) նախագծման, հրապարակի ընտրության, կառուցման, շահագործման եւ շահագործումից հանելու ընթացքում ապահովում է միջազգային կոնվենցիաներով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները եւ Հայաստանի Հանրապետության միջուկային ու ճառագայթային անվտանգության նորմերի պահանջները:
Հոդված 4. Հասարակությանը տեղեկատվության տրամադրում
Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանված կարգով նոր միջուկային էներգաբլոկի(ների) կառուցման ընթացքում հասարակությանը եւ բնապահպանական կազմակերպություններին պարբերաբար, բայց ոչ ուշ քան վեց ամիսը մեկ անգամ տեղեկացնում է նոր միջուկային էներգաբլոկի(ների) կառուցման ծրագրի իրականացման աշխատանքների ընթացքի մասին:
Հոդված 5. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: