Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-122-29.09.2003,06.10.2003-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ, ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման եւ ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում «քառամսյա  ժամկետում» բառերը փոխարինել «մինչեւ 2004 թվականի ապրիլի 1-ը» բառերով:

      Հոդված 2.  Օրենքի 5-րդ հոդվածում «քառամսյա  ժամկետում» բառերը փոխարինել «մինչեւ 2004 թվականի ապրիլի 1-ը» բառերով:

       Հոդված 3.  Օրենքը լրացնել հետեւյալ խմբագրությամբ 5 | - րդ հոդվածով. «5 |   . Սույն  օրենքի գործողությունը չի տարածվում մինչեւ 2003 թվականի հոկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածը ջրաչափական սարք տեղադրած եւ պայմանագրային պարտավորությունները կատարած բնակիչ-բաժանորդների վրա»:

      Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի նախաբանում «սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա  ժամկետում» բառերը փոխարինել «մինչեւ 2004 թվականի ապրիլի 1-ը» բառերով:

      Հոդված 5.  Օրենքը լրացնել հետեւյալ խմբագրությամբ 6 | - րդ հոդվածով. «6 | . Մինչեւ 2003թվկանի ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում սույն օրենքով սահմանված կարգով պայմանագրեր կնքած 7 պայմանագրային պարտավորությունները չկատարած բնակիչ-բաժանորդների համար պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետը երկարաձգվում է մինչեւ 2004 թվականի ապրիլի 1-ը »:

      Հոդված 6.   Օրենքի  8-րդ հոդվածում «վեցամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչեւ 2004 թվականի ապրիլի 1-ը» բառերով:

      Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածում «տասն ամսվա ընթացքում» բառերը փոխարինել«մինչեւ 2004 թվականի նոյեմբերի 1-ը» բառերով:

      Հոդված 8.    Օրենքը լրացնել հետեւյալ խմբագրությամբ  19 |   - րդ հոդվածով «19 | . Դատարանների վարույթում գտնվող պարտավորությունները չկատարելու հիմքով բնակիչ-բաժանորդների դեմ հարուցված քաղաքացիական հայցերը կարճվում են, իսկ չվճարված գումարները բռնագանձելու մասին կայացված դատական վճիռների առկայության դեպքում ջրամատակարար կազմակերպությունների եւ բնակիչ-բաժանորդների միջեւ կնքվում է սույն օրենքով սահմանված կարգով պարտքերի չափերի, մարման ժամկետների եւ վճարումների մասին ժամանակացույց»:

      Հոդված 9.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: