Հոդված 1. «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման եւ ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ 441, այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածում «քառամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչեւ 2004 թվականի ապրիլի 1-ը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում «քառամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչեւ 2004 թվականի ապրիլի 1-» բառերով:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ խմբագրությամբ 51 -րդ հոդվածով.
«5՟1 . Սույն օրենքի գործողությունը չի տարածվում մինչեւ 2003 թվականի հոկտեմբերի 9-ին ընկած ժամանակահատվածում ջրաչափական սարք տեղադրած եւ պայմանագրային պարտավորությունները կատարած բնակիչ-բաժանորդների վրա:»:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի առաջին պարբերությունում «սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչեւ 2004 թվականի ապրիլի 1-ը բառերով, 1-ին եւ 3-րդ կետերում «վեցամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչեւ 2004 թվականի հուլիսի 1-ը» բառերով, իսկ 2-րդ կետում «կողմից վեցամսյա ժամկետում» բառերը՝ «կողմից մինչեւ 2004 թվականի հուլիսի 1-ը» բառերով:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ խմբագրությամբ 61 -րդ հոդվածով.
«61 . Մինչեւ 2003 թվականի ապրիլի 9-ն ընկած ժամանակահատվածում սույն օրենքով սահմանված կարգով պայմանագրեր կնքած, բայց պայմանագրային պարտավորությունները չկատարած բնակիչ-բաժանորդների համար պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետը երկարաձգվում է մինչեւ 2004 թվականի հուլիսի 1-ը:»:
Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածում «օգտագործողների» բառից հետո լրացնել «այդ թվում՝ 2003 թվականի ապրիլի 9-ից մինչեւ 2004 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում դատական վճիռների արդյունքում» բառերով:
Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածում « վեցամսյա ժամկետում»բառերը փոխարինել «մինչեւ 2004 թվականի հուլիսի 1-ը» բառերով:
Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածում «տասն ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչեւ 2004 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերով:
Հոդված 9.
Օրենքը լրացնել հետեւյալ խմբագրությամբ 191
-րդ հոդվածով.
«191
. Դատարանների վարույթում գտնվող պարտավորությունները չկատարելու հիմքով բնակիչ-բաժանորդների դեմ հարուցված քաղաքացիական գործերի վարույթով օրենքով սահմանված կարգով կարճվում են, իսկ չվճարված գումարները բռնագանձելու մասին կայացված դատական վճիռների առկայության դեպքում ջրամատակարար կազմակերպությունների եւ բնակիչ-բաժանորդների միջեւ կնքվում է սույն օրենքով սահմանված կարգով պարտքերի չափերի, մարման ժամկետների եւ վճարումների մասին ժամանակացույց:»:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: