Armenian ARMSCII Armenian
Պ-122-29.09.2003,06.10.2003-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ, ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. « Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման եւ ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի (6 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ – 441, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածում «քառամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչեւ 2004 թվականի ապրիլի 1-ը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում «քառամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչեւ 2004 թվականի ապրիլի 1-ը» բառերով:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 51 -րդ հոդվածով.

«51 . Սույն օրենքի գործողությունը չի տարածվում մինչեւ 2003 թվականի հոկտեմբերի ինն ընկած ժամանակահատվածում ջրաչափական սարք տեղադրած եւ պայմանագրային պարտավորությունները կատարած բնակիչ-բաժանորդների վրա:»:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի`

1) առաջին պարբերությունում «սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչեւ 2004 թվականի ապրիլի 1-ը» բառերով.

2) 1-ին եւ 3-րդ կետերում «վեցամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչեւ 2004 թվականի հուլիսի 1-ը» բառերով.

3) 2-րդ կետում «կողմից վեցամսյա ժամկետում» բառերը փոխարինել «կողմից մինչեւ 2004 թվականի հուլիսի 1-ը» բառերով:

Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 61 -րդ հոդվածով.

«61 . Մինչեւ 2003 թվականի ապրիլի ինն ընկած ժամանակահատվածում սույն օրենքով սահմանված կարգով պայմանագրեր կնքած, բայց պայմանագրային պարտավորությունները չկատարած բնակիչ-բաժանորդների համար պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետը երկարաձգվում է մինչեւ 2004 թվականի հուլիսի 1-ը: »:

Հոդված 6 . Օրենքի 7-րդ հոդվածի`

1) «օգտագործողների`» բառի բութը հանել.

2) «օգտագործողների» բառից հետո լրացնել «,այդ թվում` 2003 թվականի ապրիլի իննից մինչեւ 2004 թվականի հունվարի մեկն ընկած ժամանակահատվածում դատական վճիռների արդյունքում» բառերը:

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածի «վեցամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչեւ 2004 թվականի հուլիսի 1-ը» բառերով:

Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածի «տասն ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչեւ 2004 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերով:

Հոդված 9. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 191 -րդ հոդվածով.

«191 . Դատարանների վարույթում գտնվող պարտավորությունները չկատարելու հիմքով բնակիչ-բաժանորդների դեմ հարուցված քաղաքացիական գործերով վարույթներն օրենքով սահմանված կարգով կարճվում են, իսկ չվճարված գումարները բռնագանձելու մասին կայացված դատական վճիռների առկայության դեպքում ջրամատակարար կազմակերպությունների եւ բնակիչ-բաժանորդների միջեւ կնքվում է սույն օրենքով սահմանված կարգով պարտքերի չափերի, մարման ժամկետների եւ վճարումների մասին ժամանակացույց:»:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: