Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-559-18.12.2001,06.10.2003-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից պարտադիրզինվորական ծառայություննայլընտրանքային ծառայությամբ փոխարինելու իրսահմանադրական իրավունքի իրականացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւսահմանում է այլընտրանքային ծառայության զարակոչի կազմակերպման եւ անցման կարգը:

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.Այլընտրանքային ծառայության մասին օրենսդրությունը

Այլընտրանքային ծառայության մասին օրենսդրությունըբաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից,Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, այլօրենքներից եւիրավական ակտերից:

Հոդված 2.Այլընտրանքայինծառայության հասկացությունը

Այլընտրանքային ծառայությունը սույն օրենքով սահմանված կարգովՀայաստանի Հանրապետությանքաղաքացուկողմից իրականացվող պետական ծառայության հատուկ տեսակ էՀայաստանի Հանրապետությանզինված ուժերում,որը կապված չէռազմական ստորոբաժանումներում պարտադիր զինվորական ծառայության անցման, ինչպես նաեւզենքի կրման, պահման, պահպանման եւ օգտագործման հետ:

Այլընտրանքային ծառայության նպատակըհասարակության առջեւքաղաքացիական պարտքի կատարմանապահովումն էեւ չի կրում պատժի , անձի պատվի եւ արժանապատվությաննվաստացման բնույթ:

Հոդված 3.Այլընտրանքային ծառայության անցման հիմքը

Պարտադիր զինվորականծառայության զորակոչի ենթակա քաղաքացին իրավունք ունիանցնելու այլընտրանքային ծառայության այն դեպքում, երբ նա համարվում է օրենքով սահմանված կարգովգրանցված կրոնական կազմակերպության անդամեւ որի կրոնական դավանանքին կան համոզմունքներին հակասում է ռազմական ստորաբաժանումներում պարտադիր զինվորական ծառայության անցումըինչպես նաեւ զենքի կրումը, պահումը, պահպանումը եւ օգտագործումը:

Հոդված 4.Այլընտրանքային ծառայության ուղարկվող քաղաքացին

Այլընտրանքային ծառայության ուղարկվում է այն քաղաքացին, որը մինչեւհերթական զորակոչին նախորդողմարտի 1-ը կամսեպտեմբերի 1-ըանձամբ դիմել է իր բնակության վայրիզինվորական կոմիսարիատ`սույն օրենքի 3-րդհոդվածիհիմքով պարդադիր զինվորական ծառայության անցմանհնարավորության բացակայության մասին եւ որի նկատմամբզորակոչային հանձնաժողովըկայացրել էհամապատասխան որոշում:

Սույն օրենքի դրույթները չեն տարածվումպարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ տարկետման իրավունքունեցող քաղաքացիների վրա :

Հոդված 5. Այլընտրանքային ծառայության ժամկետը

Այլընտրանքային ծառայությանժամկետըսահմանվում է 42 ամիս:

Հոդված 6.Այլընտրանքային ծառայությունը ռազմական դրության պայմաններում կամ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում

Ռազմական դրությանպայմաններումկամ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում քաղաքացու կողմից պարտադիր զինվորականծառայությունն այլընտրանքային ծառայությամբփողարինելու իր սահմանադրական իրավունքի իրականացմանհետ կապվածհարաբերությունները կարգավորվում են«Ռազմական դրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ Հայաստանի Հանրապետության Նախագահիհրամանագրերով :

ԳԼՈՒԽ 2

ԱԼՅԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 7. Այլընտրանքային ծառայության զորակոչը

Այլընտրանքային ծառայությանզորակոչըեւ պահեստ արձակումըկատարվում է պարտադիրզինվորական ծառայությանզորակոչի եւ պահեստ արձակման հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության Նախագահիհրամանագրովսահմանված ժամկետներում:

Զորակոչի ենթակա այլընտրանքային ծառայություն անցնողների թվաքանակը սահամանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Այլընտրանքային ծառայության զորակոչի հայտարարումից հետո, այլընտրանքային ծառայության համար դիմած քաղաքացին պարտավոր է ծանուցագրում նշված ժամկետում ներկայանալ իր բնակության վայրիզինվորական կոմիսարիատ:

Այլընտրանքային ծառայությանզորակոչի անցկացման հարցերով զբաղվում են տեղական , մարզային (Երեւանի քաղաքային )եւ հանրապետականզորակոչային հանձնաժողովները, որոնց ստեղծման եւ գործունեության կարգը սահմանվում է «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ եւ 18-րդ հոդվածներով:

Հոդված 8.Պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին դիմումը

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացին այլընտրանքային ծառայություն ընտրելիս, այդ մասին սույն օրենքի4-րդհոդվածումսահմանված ժամկետումանձամբ գրավոր դիմումէներկայացնումիր բնակության վայրի զինվորական կոմիսարիատ ,որում շարադրում է իր կողմից ընդունված որոշման պատճառները :

Քաղաքացու դիմումը զինվորական կոմիսարիատում գրանցելուց հետոփոխանցվում է տեղական զորակոչային հանձնաժողովի քննարկմանը :

Հոդված 9. Այլընտրանքային ծառայությանմասին դիմումի քննարկումը

Տեղական զորակոչային հանձնաժողովնայլընտրանքային ծառայության մասին դիմումը քննարկում է առանձին նիստում:Հանձնաժողովի նիստի ժանամակի եւ վայրի մասին դիմողը նախապես տեղեկացվում է :Յուրաքանչյուր դիմումով զորակոչային հանձնաժողովն ընդունում է հիմնավորված որոշում:

Դիմումի կապակցությամբ համապատասխան պարզաբանումներ եւ եզրակացություններ տալու համար հանձնաժողովի որոշմամբ կամդիմում ներկայացրած քաղաքացու խնդրանքովհանձնաժողովի նիստինկարող են հրավիրվել հասարակական եւ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ , ինչպես նաեւ այլ քաղաքացիներ:

Հոդված10.Պարտադիրզինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին դիմումի մերժման հիմքերը

Զորակոչային հանձնաժողովի որոշմամբ քաղաքացուդիմումը պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին կարող է մերժվել հետեւյալ հիմքերով`

1. եթե այլընտրանքային ծառայությանընտրության հիմնավորումը չի համապատասխանում սույն օրենքի3-րդ հոդվածումնշված հիմքին

2. եթե այլընտրանքային ծառայության մասին դիմում ներկայացրած քաղաքացին կրկնակի կանչվում է զորակոչային հանձնաժողովի նիստին եւ անհարգելի պատճառով չի ներկայանում

3. եթե այլընտրանքային ծառայության մասին դիմումում եւ դրան կից փաստաթղթերում պարունակվում են կեղծ տեղեկություններ

Հոդված 11. Այլընտրանքային ծառայությանմասին դիմումն առանց քննարկման թողնելը

Զորակոչային հանձնաժողովը դադարեցնում է այլընտրանքային ծառայության մասինդիմումի քննարկումը եւ ընդունում համապատասխան որոշում, եթե այլընտրանքային ծառայության մասին դիմումի քննարկման ընթացքում հայտնաբերվի , որ դիմում ներկայացրած քաղաքացինենթակա չէզորակոչի կամ ունի պարտադիրզինվորականծառայությունից տարկետման իրավունք:

Հոդված 12. Այլընտրանքային ծառայության ուղարկման կապակցությամբ վեճերի լուծումը

Այն դեպքում, երբ տեղականզորակոչային հանձնաժողովը մերժում է պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին քաղաքացու դիմումը, զորակոչիկն իրավունք ունի դիմելու հանրապետական զորակոչային հանձնաժողով:

Հանրապետական զորակոչային հանձնաժողովի որոշման հետ համաձայն չլինելու դեպքում զորակոչիկն իրավունք ունի, որոշումն ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում,այն գանգատարկել դատարան`օրենքով սահմանված կարգով :

Հոդված 13. Այլընտրանքային ծառայությունից ազատումը եւ տարկետում տալը

Այլընտրանքային ծառայությունիցազատումը եւ տարկետում տալը իրականացվում է «Զինապարտության մասին »Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 14. Այլընտրանքային ծառայության սկիզբը

Զորակոչային հանձնաժողովի որոշման հիման վրա զինվորական կոմիսարիատը զորակոչիկին հարձնում է կցագրման թերթիկ այլընտրանքային ծառայության մեկնելու համարզինվորական կոմիսարիատ ներկայանալու վերաբերյալ: Այլընտրանքային ծառայության վայր մեկնելու համարզինվորական կոմիսարիատ ներկայանալու օրը համարվում է այլընտրանքային ծառայությանսկիզբ:

Հոդված 15. Այլընտրանքային ծառայության զորակոչի սահմանային տարիքը

Զորակոչիկները, որոնք սահմանված ժամկետներում տարբեր պատճառներովչեն կանչվել այլընտրանքային ծառայության, կանչվում եմ մինչեւ27 տարեկան դառնալը:

Հոդված 16. Այլընտրանքային ծառայության իրականացման ապահովումը

Այլընտրանքային ծառայության զորակոչը կազմակերպում եւ դրա իրակամացումը վերահսկում է Հայաստանի Հանրապետությանպաշտպանության նախարարությունը`Հայաստանի Հանրապետության Նախագահիհրամանագրերին եւ կառավարության որոշումներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետությանզինված ուժերում այլընտրանքային ծառայություններիցանկըսահմանում էՀայաստանի Հանրապետության կառավարությունը:

Այլընտրանքային ծառայության կազմակերպման եւ իրականացման ծախսերը ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցների հաշվից:

ԳԼՈՒԽ 4.

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՈՒՄԸ

Հոդված 17. Այլընտրանքային ծառայությանանցման կարգը

Այլընտրանքային ծառայության անցման կարգը սահմանվում է սույն օրենքով , ալյ օրենքներով եւ իրավական ակտերով:

Այլընտրանքային ծառայությունանցնող քաղաքացին համարվում է զինվորական ծառայող(այսուհետ`այլընտրանքային զինծառայող)եւ առաջին անգամ ծառայություն անցնելիս Հայաստանի Հանրապետության պետական դրոշի եւ զորամասի մարտական դրոշի առջեւ տալիսէհավատարմության երդում: Երդման տեքստը սահմանվում է Հայաստանի Հանրապետությանզինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքով:

Այլընտրանքային զինծառայողըծառայությանէ ընդգրկվում զինված ուժերի շարքային կազմում եւ նրան շնորհվում էշարքային հատուկ կոչում:

Այլընտրանքային զինծառայողը չի կարող ընդգրկվելծառայությանզինված ուժերի որեւէ հրամանատարական կազմում եւ չի կարող զբաղեցնել որեւէ հրամանատարական պաշտոն:

Առանձին դեպքերում, ՀայաստանիՀանրապետության պաշտպանության նախարարի կամ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի թույլտվությամբ այլընտրանքային զինծառայողը կարող է չկրելսահմանվածզինվորական համազգեստ:

Հոդված18. Այլընտրանքային զինծառայողների իրավունքները եւ պարտականությունները

Այլընտրանքային զինծառայողներըհավասարապես օգտվում են պարտադիրզինվորական ծառայություն անցնող զինծառայողների իրավունքներից եւ կրում պարտականություններ`բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

Հոդված 19. Այլընտրանքային զինծառայողների իրավունքների պ աշտպանությունը

Զինված ուժերի, ստորաբաժանումների եւ զորամասերի հրամանատարներին արգելվում է այլընտրանքային զինծառայողներին ընդգրկել ծառայության ռազմական ստորաբաժանումներում ,տալ նրանցմարտական բնույթի,ինչպես նաեւզենքի եւ զինամթերքի կրման , պահման, պահպանման ու օգտագործման հետ կապված հանձնարարություններ :

Զինված ուժերի ստորաբաժանումների եւ զորամասերի հրամանատարները պարտավոր ենպահպանել եւ պաշտպանել այլընտրանքային զինծառայողներիպատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաեւ ապահովելնրանց քաղաքացիական պարտքի կատարումը:

Սույն հոդվածում նշվածղեկավարներից (անմիջական կամ ուղղակի) կամ այլ լիազորված պաշտոնատար անձանցից սույն օրենքի պահանջներին հակասողկամ ակնհայտ այլ անօրինականհրամաններ , հրահանգներ եւկարգադրություններ ստանալիս այլընտրանքային զինծառայողը ղեկավարվում է միայն օրենքի պահանջներով, այդ մասին տեղյակ պահելով վերադասին:

Հոդված 20. Այլընտրանքային ծառայությունից պահեստ արձակումը

Այլընտրանքային ծառայությունից պահեստ արձակումը եւ պահեստազորում հաշվառումն իրականացվում է «Զինապարտության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Այլընտրանքային ծառայություն անցածպահեստազորայիններինվարժական հավաքների կանչելիս պահպանվում էսույն օրենքի պահանջները:

Հոդված 21. Այլընտրանքային զինծառայողների պատասխանատվությունը

Այլընտրանքային ծառայության զորակոչիկները եւ զինծառայողներն իրենց կատարած իրավախախտումների եւ հանցագործությունների համար պատասխանատվություն են կրումպարտադիր զինվորական ծառայությանզորակոչիկներին եւ զինծառայողներին հավասարապես ` օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 5.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 22.Այլընտրանքային ծառայություն անցած քաղաքացիներին ո րոշակի պաշտոններում նշանակման սահմանափակումը

Այլընտրանքային ծառայություն անցած քաղաքացիները չեն կարող նշանակվել պետական պաշտոնների իրավապահ մարմիններում եւ դատական համակարգում:

Հոդված 23.Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից: