Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի մասին
Իրավական ակտի հիմնավորումը
1. Անհրաժեշտությունը
««Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը ՀՀ 29.04.2013թ. թիվ ՀՕ-48-Ն օրենքով եւ ՀՀ վարչապետի 2013թ.հոկտեմբերի 28-ի N975-Ա որոշմամբ հաստատված «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապե-տության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-47-Ն, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-48-Ն, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի ապրիլի 28-ի ՀՕ-49-Ն, օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 23-րդ եւ 24-րդ կետերով:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
«Լիզենզավորման մասին» ՀՀ օրենքում կատարվել են մի շարք փոփոխություններ, մասնավորապես փոփոխության են ենթարկվել պետական տուրքի վճարման եւ ներկայացման կարգը, փաստաթղթաշրջանառության եւ լիցենզավորման գործընթացի ժամկետները, ինչն անհրաժեշտություն է առաջացրել համապատասխան փոփոխություններ իրականացնել նաեւ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում եւ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Լիցենզավորման պայմանների հստակեցման մեխանիզմների ներդրում:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովել «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» եւ «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթների համապատասխանությունը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին` դրանով իսկ նպաստելով ոլորտի կարգավորմանը եւ առկա խնդիրների վերացմանը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական շուկայի զարգացման վարչություն
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի ապահովել բնագավառւմ լիցենզավորման բնականոն գործընթաց:
7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)