Հոդված 1. «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-50-Ն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասում 3-րդ կետից հետո «:»-ը դարձնել «.» եւ լրացնել 4-րդ եւ 5-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ.
«4) քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մեջ քննիչի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտությունների ձեւավորումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը.
5) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ քննչական կոմիտե) եւ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության (այսուհետ՝ հատուկ քննչական ծառայություն) քննիչների մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների հետեւողական կատարելագործումը:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերում «դատավորների» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի եւ հատուկ քննչական ծառայության քննիչների (այսուհետ՝ քննիչներ),» բառերը, իսկ 3-րդ կետում «դատական ծառայողների» բառերից հետո լրացնել «քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների,» բառերը:
2) Լրացնել 2-րդ եւ 3-րդ մասեր՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2. Սույն օրենքով նախատեսված քննիչների թեկնածությունների ցուցակում գտնվող անձանց, քննիչների, քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների ուսուցումը Ակադեմիայում իրականացվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» եւ «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:
3. Սույն օրենքով նախատեսված քննիչների թեկնածությունների ցուցակում գտնվող անձանց, քննիչների, քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների ուսուցումը Ակադեմիայում ֆինանսավորվում է համապատասխանաբար քննչական կոմիտեի եւ հատուկ քննչական ծառայության կողմից:»:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետում «1-ին եւ 2-րդ կետերով» բառերը փոխարինել «2-րդ եւ 3-րդ կետերով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում լրացնել 4-րդ եւ 5-րդ մասեր՝ հետեւյալ բովանդակությամբ.
«4. Սույն հոդվածի 1-ին մասի 12-19-րդ կետերում նախատեսված Խորհրդի լիազորությունները չեն տարածվում քննիչների թեկնածությունների ցուցակում գտնվող անձանց, քննիչների, քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների Ակադեմիայում ուսուցման նկատմամբ:
5. Սույն հոդվածի 1-ին մասի 12-19-րդ կետերում նախատեսված լիազորությունները քննիչների թեկնածությունների ցուցակում գտնվող անձանց, քննչական կոմիտեի քննիչների, քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների մասով իրականացնում է քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը՝ Ռեկտորի ներկայացմամբ, իսկ հատուկ քննչական ծառայության քննիչների մասով՝ հատուկ քննչական ծառայության պետը՝ Ռեկտորի ներկայացմամբ՝ սույն օրենքով նախատեսված կարգով:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ն մասի 14-րդ կետում «դատավորի» բառից հետո լրացնել «քննիչի,» բառը, իսկ «հանձնաժողովին» բառից հետո` «, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին (այսուհետ՝ քննչական կոմիտեի նախագահ), հատուկ քննչական ծառայության պետին» բառերը:
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 3-րդ կետում «դատավորները» բառից հետո լրացնել «քննիչները» բառը, իսկ «դատական ծառայողները,» բառերից հետո լրացնել «քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողները,» բառերը.
2) 1-ին մասում լրացնել 4-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«4) քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք, բացառությամբ « Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ուսումնառությունից ազատված անձանց:»:
Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածում լրացնել 3-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3. Ակադեմիայում ուսուցման ավարտից հետո Ակադեմիայի շրջանավարտ` քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք կարող են դիմել քննչական կոմիտեի դեպարտամենտում իրավաբանի որակավորում պահանջող աշխատանքի ընդունվելու համար։ Դիմում ներկայացրած անձը օգտվում է քննչական կոմիտեի դեպարտամենտում համապատասխան թափուր տեղ առաջանալու դեպքում այդ պաշտոնում առանց մրցույթի նշանակվելու նախապատվությունից:»:
Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) լրացնել 1.1-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«1.1 Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական տույժի է ենթարկում քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը՝ Ռեկտորի ներկայացմամբ՝ սույն հոդվածով սահմանված կարգով:
2) 2-րդ մասի 4-րդ կետում «դատավորների» բառից հետո լրացնել «, քննիչների» բառը, «խորհրդին» բառից հետո լրացնել «, քննչական կոմիտեի նախագահին» բառերը:
Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածում՝
1) լրացնել 2.1-րդ հոդված՝ հետեւյալ բովանդակությամբ.
«5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում անձին քննիչների թեկնածությունների ցուցակից հանելու միջնորդությամբ քննչական կոմիտեի նախագահին դիմելու մասին որոշումը կայացնում է քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը՝ Ռեկտորի ներկայացմամբ: Պատճառաբանված որոշումը եւ գործում առկա նյութերը, սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը ուղարկում է քննչական կոմիտեի նախագահին:»:
2) 3-րդ մասում «Խորհուրդը» բառից հետո լրացնել «, իսկ քննիչների թեկնածությունների ցուցակում գտնվող անձանց մասով՝ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը, բառերը, իսկ «դատավորների» բառերից հետո լրացնել «, քննիչների» բառերը:
3) 4-րդ մասում «դատավորների» բառերից հետո լրացնել «, քննիչների» բառերը:
Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետում «դատավորների» բառից հետո լրացնել «, քննիչների,» բառը, «դատավորի» բառից հետո լրացնել «, քննիչի» բառը,
2) 1-ին մասի 4-րդ կետում «համաձայնությամբ,» բառից հետո լրացնել «քննիչների,» բառը:
Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «ծրագրերով» բառերից հետք լրացնել «՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված բացառությունների հաշվառմամբ» բառերը,
2) 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերում «դատավորների» բառից հետո լրացնել «, քննիչների» բառով.
3) լրացնել 7.1-րդ եւ 7.2-րդ եւ մասեր` հետեւյալ բովանդակությամբ.
«7.1. Մինչեւ ընթացիկ տարվա օգոստոսի 1-ը քննչական կոմիտեի նախագահը եւ հատուկ քննչական ծառայության պետը Ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իր առաջարկությունները՝ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետով նախատեսված անձանց հաջորդ տարվա ուսուցման ծրագրերում ներառելու համար: Ներկայացված առաջարկությունների եւ համապատասխանաբար քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի ու հատուկ քննչական ծառայության պետի հաստատած կրթական չափորոշիչների հիման վրա Ռեկտորը մինչեւ ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը կազմում է եւ համապատասխանաբար քննչական կոմիտեի նախագահին ու հատուկ քննչական ծառայության պետին է ներկայացնում սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված անձանց հաջորդ տարվա ուսուցման ծրագրերը։
7.2. Սույն հոդվածի 7.1-րդ մասին համապատասխան կազմված ուսուցման ծրագրերը ստանալու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում համապատասխանաբար քննչական կոմիտեի նախագահը եւ հատուկ քննչական ծառայության պետը Ռեկտորին են ներկայացնում իրենց համաձայնությունը կամ առարկություններն ու դիտողությունները ներկայացված ծրագրերի վերաբերյալ: Ներկայացված առաջարկությունների եւ դիտողությունների հիման վրա Ռեկտորը ըստ անհրաժեշտության վերանայում է ուսուցման ծրագրերը եւ դրանք ներկայացնում է Խորհրդին: Եթե Խորհուրդը, իր անդամների ձայների 2/3-ով սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված անձանց ուսուցման ծրագրերը համարում է ամբողջությամբ կամ մասնակի անընդունելի, ապա Խորհրդի որոշումը կայացնելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում համապատասխանաբար քննչական կոմիտեի նախագահը եւ հատուկ քննչական ծառայության պետը պետք է ներկայացնեն ուսուցման ծրագրի վերաբերյալ նոր առաջարկներ, որոնք քննարկվում են սույն հոդվածի 7.1-րդ եւ 7.2-րդ մասերով սահմանված կարգով:»:
4) 6-րդ մասի 2-րդ նախադասությունում «հաջորդ» բառը փոխարինել «համապատասխան» բառով.
5) 8-րդ մասում «դատախազների,» բառից հետո լրացնել «քննիչների,» բառը, իսկ «պետական ծառայողների» բառերից հետո՝ «, քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների» բառերը.
6) 9-րդ մասում «դատախազը» բառից հետո լրացնել «, քննչական կոմիտեի նախագահը, հատուկ քննչական ծառայության պետը,» բառերը:
Հոդված 12. Օրենքի 20-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «խորհուրդ,» բառից հետո լրացնել «քննչական կոմիտե, հատուկ քննչական ծառայություն,» բառերը.
2) 2-րդ մասում «յուրաքանչյուր» բառից առաջ լրացնել «քննչական կոմիտեն` քննիչների ու քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների մասով, հատուկ քննչական ծառայությունը՝ հատուկ քննչական ծառայության քննիչների մասով,» բառերը.
3) 3-րդ մասում «Դատավորների» բառից հետո լրացնել «, քննիչների» բառը, «աշխատակազմը» բառից հետո լրացնել «, քննչական կոմիտեն» բառերը.
4) 4-րդ մասում «Խորհրդի հաստատմանը» բառերը փոխարինել «համապատասխանաբար Խորհրդի, քննչական կոմիտեի նախագահի եւ հատուկ քննչական ծառայության պետի հաստատմանը» բառերով:
5) 7-րդ մասում «պատասխանատու են» բառերից առաջ լրացնել «, քննչական կոմիտեն` քննիչների ու քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների մասով, հատուկ քննչական ծառայությունը՝ ծառայության քննիչների մասով» բառերով:
Հոդված 13 . Օրենքի 21-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասում «անցած դատավորների» եւ «համապատասխանաբար դատախազների» բառերից հետո լրացնել «, քննիչների» բառով:
2) 6-րդ մասում առաջին նախադասությունում «Դատավորները» բառից հետո լրացնել «, քննիչները» բառով, իսկ երկրորդ նախադասությունում «խորհուրդը» բառից հետո լրացնել «, քննչական կոմիտեի նախագահը, հատուկ քննչական ծառայության պետը» բառերով, «ընդգրկված անձանց» բառերից հետո լրացնել «, քննիչների» բառով:
Հոդված 14. Օրենքի 22-րդ հոդվածում՝
1) Լրացնել 2.1-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ.
«2.1 քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման, քննչական կոմիտեի քննիչների, քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների վերապատրաստման, ինչպես նաեւ ըստ ատեստավորման կամ գնահատման արդյունքների` լրացուցիչ վերապատրաստման ուսումնառության ժամաքանակը եւ ուսումնառության ժամկետի տեւողությունը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը: Մասնագիտական պատրաստման, վերապատրաստման ժամաքանակը եւ ուսումնառության ժամկետի տեւողությունը չեն կարող գերազանցել սույն հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված պահանջները 30 տոկոսից ավելի չափով:
2.2. Հատուկ քննչական ծառայության քննիչների վերապատրաստման, ինչպես նաեւ ըստ ատեստավորման կամ գնահատման արդյունքների` լրացուցիչ վերապատրաստման ուսումնառության ժամաքանակը եւ ուսումնառության ժամկետի տեւողությունը սահմանվում է «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
2) 5-րդ մասում «դատավորների» բառից հետո լրացնել «, քննիչների» բառը:
Հոդված 15. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում «դատավորների» բառից հետո լրացնել «,քննիչների» բառը:
Հոդված 16. Օրենքի 24-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «խորհուրդը» բառից հետո լրացնել «, քննչական կոմիտեի նախագահը» բառերը, «համապատասխան դատարանների» բառից հետո լրացնել «, քննչական ծառայության ստորաբաժանումների,» բառերը.
2) 2-րդ մասում «խորհուրդը» բառից հետո լրացնել «, քննչական կոմիտեի նախագահին» բառերը.
3) 3-րդ մասում «դատախազը» բառից հետո լրացնել « եւ քննչական կոմիտեի նախագահը» բառերը:
Հոդված 17. Օրենքի 26-րդ հոդվածում՝
1) լրացնել 2.1-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ.
«2.1. Քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքները գնահատելու համար ձեւավորվում է գնահատման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմի մեջ են մտնում քննչական կոմիտեի նախագահի կողմից նշանակված երեք քննիչ եւ արդարադատության նախարարի նշանակած` գիտության համապատասխան բնագավառի երկու մասնագետ:»:
2) 3-րդ մասում «Դատավորների» բառից հետո լրացնել «, քննիչների» բառը:
3) Լրացնել 5.1-րդ, 7.1-րդ եւ 9.1-րդ մասեր` հետեւյալ բովանդակությամբ.
«5.1. Քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների վերապատրաստման եւ լրացուցիչ վերապատրաստման արդյունքները գնահատելու համար ձեւավորվում է գնահատման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են քննչական կոմիտեի նախագահի նշանակած չորս անդամ եւ գիտության համապատասխան բնագավառի մասնագետ` նշելով հանձնաժողովի նախագահին:»:
«7.1. Քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման քննությունների արդյունքների հետ կապված բողոքները քննելու եւ լուծելու համար ձեւավորվում է բողոքարկման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են քննչական կոմիտեի նախագահի կողմից նշանակված երկու ներկայացուցիչ եւ արդարադատության նախարարի նշանակած` գիտության համապատասխան բնագավառի մեկ մասնագետ:»:
«9.1. Քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների վերապատրաստման եւ լրացուցիչ վերապատրաստման արդյունքների հետ կապված բողոքները քննելու եւ լուծելու համար ձեւավորվում է բողոքարկման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի նշանակած երկու անդամ եւ գիտության համապատասխան բնագավառի մասնագետ:»:
4) 12-րդ մասի «1-ին, 2-րդ, 6-րդ եւ 7-րդ» բառերը փոխարինել «1-ին, 2-րդ, 2.1-րդ, 6-րդ, 7-րդ, եւ 7.1-րդ» բառերով, իսկ « 4-րդ, 5-րդ, 8-րդ եւ 9-րդ» բառերը փոխարինել «4-րդ, 5-րդ, 5.1-րդ , 8-րդ, 9-րդ եւ 9.1-րդ» բառերով:
Հոդված 18. Օրենքի 27-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասում «դատավոր» բառից հետո լրացնել «, քննիչ,» բառը, «ղեկավարի» բառից հետո լրացնել «, քննչական կոմիտեի նախագահի» բառը.
2) 4-րդ մասում «դատավորների» բառից հետո լրացնել «, քննիչների» բառը, «դատավոր» բառերից հետո լրացնել «, քննիչ» բառը, «իսկ» բառից հետո լրացնել «քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների,» բառերը.
3) 17-րդ մասում «իսկ» բառից առաջ լրացնել «քննչական կոմիտեի նախագահը` քննիչների, քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց եւ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների պարագայում,» բառերը:
Հոդված 19 . Օրենքի 28-րդ հոդվածում՝
1) 1-ին եւ 2-րդ մասերում «Դատավորների» բառից հետո լրացնել «, քննիչների» բառը.
2) 3-րդ մասում «կարգադրիչները» բառից հետո լրացնել «, քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողները,» բառերը.
3) 4-րդ մասում «Դատավորը» բառից հետո լրացնել «, քննիչը» բառերը:
Հոդված 20. Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասում «կարգադրիչների մասով,» բառերից հետո լրացնել «, քննչական կոմիտեի նախագահին` քննիչների, եւ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների մասով, հատուկ քննչական ծառայության պետին՝ ծառայության քննիչների մասով,» բառերը:
Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: