Armenian ARMSCII Armenian
Կ-43213-23.01.2014,21.02.2014-ՊԻ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ընտրական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 18-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը «դատախազներին,» բառից հետո լրացնել «քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողներին,» բառերով:

Հոդված 2. Օրենսգիրքը 32-րդ հոդվածի 3-րդ մասում, 39-րդ հոդվածի 2-րդ մասում, 107-րդ հոդվածի 1-ին մասում, 132-րդ հոդվածի 3-րդ մասում եւ 151-րդ հոդվածի 2-րդ մասում «դատախազները,» բառից հետո լրացնել «քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողները,» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: