Հոդված 1. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 14-րդ հոդվածի.
1) 3-րդ եւ 4-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Այն դեպքում, երբ տվյալ դատարանում գործը չի կարող քննվել դատարանում դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության հետեւանքով, դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ դատավորը կարող է մինչեւ 6 ամիս ժամկետով գործուղվել նույն ատյանի դատարան: Նշված ժամկետը կարող է երկարաձգվել միայն մինչեւ դատավորի վարույթում գտնվող գործի քննության ավարտը: Նույն դատավորը չի կարող կրկին գործուղվել նախորդ գործուղման ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում:
4. Այն դեպքում, երբ տվյալ դատարանում գործը չի կարող քննվել դատարանում դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության հետեւանքով, դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված նույն ատյանի դատավորը կարող է գործուղվել այդ դատարան:
2) 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 2. Օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ, որոնք չպետք է հակասեն սույն հոդվածի 3-րդ մասով վճռաբեկ դատարանի նախագահին վերապահված մյուս լիազորություններին:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: