Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի1997, ՀՕ-107) 2-րդ հոդվածի 2-րդ մասի «գույքահարկի եւ հողի հարկի» բառերը փոխարինել «տեղական հարկերի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի «իրականացնում է հարկային տեuչությունը» բառերը փոխարինել «օրենքով սահմանված դեպքերում իրականացնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմտեն (այսուհետ եկամուտների կոմիտե) եւ տեղական ինքնակառավարման մարմինները:»:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հայաստանի Հանրապետությունում հարկերի տեսակներն են`
ա) պետական հարկեր.
- շահութահարկ,
- եկամտահարկ,
- ակցիզային հարկ,
- ավելացված արժեքի հարկ,
Oրենքով կարող են uահմանվել վերոհիշյալ հարկատեuակներին փոխարինող հաuտատագրված վճարներ:
բ) տեղական հարկեր.
- անշարժ գույքի միասնական հարկ,
- փոխադրամիջոցների գույքահարկ,
- հյուրանոցային հարկ,
- վաճառքի հարկ,
- անավարտ շինարարության (կամ ոչ պատշաճ պահպանված անշարժ գույքի) հարկ,
- գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի հարկ,
- կառուցապատման նշանակության հողատարածքների ոչ նպատակային օգտագործման հարկ,
- համայնքի սեփականություն համարվող օբյեկտների վրա գովազդ տեղադրելու հարկ,
- տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկ,
- հանրային տարածքների զբաղեցման հարկ»:
Պետական եւ տեղական հարկերի հարկային վարչարարությունը իրականացվում է համապատասխանաբար պետական եկամուտների կոմիտեի եւ համայնքի հարկային ստորաբաժանումների կողմից:
Պետական եւ տեղական հարկերի հարկային վարչարարությունը սահմանվում է սույն օրենքով: Պետական եւ տեղական հարկերի հարկային վարչարարության առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան հարկերի մասին օրենքներով:»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր II.1գլխով`
Հոդված 13.1. Տեղական հարկերի տեսակները սահմանվում են սույն օրենքով: Տեղական հարկերի առանձնահատկությունները սահմանվում են յուրաքանչյուր հարկատեսակի մասին օրենքով: Տեղական հարկերը, որպես եկամուտ, ամբողջությամբ ամրագրվում են այն համայնքի բյուջե, որի վարչական տարածքում այն ձեւավորվում է:
Հոդված13.2. Տեղական հարկերից անշարժ գույքի հարկի եւ փոխադրամիջոցների գույքահարկի կիրառումը յուրաքանչյուր համայնքում պարտադիր է: Յուրաքանչյուր համայնքում մյուս տեղական հարկերի կիրառումը եւ դրույքաչափերը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին:
Հոդված13.3. Տեղական հարկատեսակների մասին օրենքներով սահմանվում են տեղական հարկերի դրույքաչափերի նվազագույն եւ առավելագույն սահմանները: Համայնքի ավագանին համայնքի ղեկավարի ներկայացմամբ, օրենքով սահմանված կարգով, հաստատում է տեղական հարկերի դրույքաչափերը:
Հոդված 13.4. Տեղական հարկերի տեսակների եւ դրույքաչափերի հաստատումը, ինչպես նաեւ հարկային վարչարարությունը տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր լիազորությունն է: Տեղական հարկերի հարկային վարչարարությունը ներառում է` հարկային բազաների վարումը, հարկերի գումարների հաշվարկումը, գանձումը, գրանցումը, եւ վերահսկումը:
Հոդված 13.5. Համայնքը կարող է օրենքով սահմանված կարգով գնահատել եւ վերագնահատել օբյեկտի հարկման ենթակա բազան, իսկ անհամապատասխանության դեպքում արդյունքները ներկայացնել գնահատում եւ վերագնահատում իրականացնող լիազոր մարմնին կամ վիճարկել դատական կարգով:
Հոդված 13.6. Կառավարությունը կամ տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող սահմանել տեղական հարկերի հարկային արտոնություններ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Հոդված 13.7. Տեղական հարկեր վճարողների իրավունքներն ու պարտավորությունները եւ հարկային օրենսդրության խախտումներն ու դրանցից բխող հետեւանքները սահմանվում են սույն օրենքով, իսկ առանձնահատկությունները յուրաքանչյուր հարկի մասին օրենքով:
Հոդված 5. Օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «իրավունք ունի» բառերը փոխարինել` «ու տեղական ինքնակառավարման մարմինները իրավունք ունեն» բառերով:
Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 46-րդ հոդվածով`
«Հոդված 46. Տեղական ինքնակառավարման մարմինը, տեղական հարկի յուրաքանչյուր տեսակ, կարող է կիրարկել այդ հարկի մասին օրենքի ընդունումից հետո հաջորդ տարվա սկզբից:»:
Հոդված 7. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի թիվ 380-Ա որոշմամբ ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով նախատեսված դրույթների իրականացմամբ, ինչպես նաեւ` Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած «Հայաստանի Հանրապետությունում տեղական հարկերի մասին» հայեցակարգից բխող միջոցառումների իրականացմամբ:
Վերոգրյալ օրենքի նախագծի ընդունումը կհանգեցնի տեղական նոր հարկատեսակների ներմուծմանը, համայնքային բյուջեների եկամտային մասն ապահովող հարկատեսակների հավաքագրման մեխանիզմների կատարելագործմանը: Արդյունքում կունենանք համայնքային բյուջեների եկամտային մասի շարունակական աճ:
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ:
Վերոգրյալ օրենքի նախագծի ընդունումը կհանգեցնի տեղական նոր հարկատեսակների ներմուծմանը, համայնքային բյուջեների եկամտային մասն ապահովող հարկատեսակների հավաքագրման մեխանիզմների կատարելագործմանը: Արդյունքում կունենանք համայնքային բյուջեների եկամտային մասի շարունակական աճ:
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ:
Վերոգրյալ օրենքի նախագծի ընդունումը կհանգեցնի տեղական նոր հարկատեսակների ներմուծմանը, համայնքային բյուջեների եկամտային մասն ապահովող հարկատեսակների հավաքագրման մեխանիզմների կատարելագործմանը: Արդյունքում կունենանք համայնքային բյուջեների եկամտային մասի շարունակական աճ: