Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (7 մայիuի 2002 թվականի, ՀO-337, այuուհետ` oրենք) 16-րդ հոդվածի 18-րդ կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ`
«18) օրենքով սահմանված դեպքերում սահմանում է տեղական հարկերի, տուրքերի եւ վճարների տեսակներն ու դրույքաչափերը»:
Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած, իսկ 1-ին մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`
« 2) տեղական հարկերի, տուրքերի եւ վճարների օրենքով սահմանված տեսակներն ու դրույքաչափերը uահմանելու վերաբերյալ որոշման նախագծերը ներկայացնում է ավագանու հաuտատմանը.
2.1) oրենքով uահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի եւ վճարների, համայնքի վարչական uահմաններում գտնվող համայնքային եւ պետական uեփականություն համարվող հողերի, համայնքի uեփականություն համարվող գույքի վարձավճարների գանձումն ու վերահuկումը.
2.2) տեղական հարկերը, տուրքերը եւ վճարները չվճարող անձանց նկատմամբ, oրենքով uահմանված կարգով, կիրառում է համապատաuխան միջոցներ»:
Հոդված 3. Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին կետի բ) ենթակետն ուժը կորցրած ճանաչել, իսկ ա) ենթակետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ`
« ա) տեղական հարկերից`
- անշարժ գույքի հարկ, համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի հարկի համար
- փոխադրամիջոցների գույքահարկ,
- հյուրանոցային հարկ,
- վաճառքի հարկ,
- անավարտ շինարարության (կամ ոչ պատշաճ պահպանված անշարժ գույքի) հարկ,
- գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի հարկ,
- կառուցապատման նշանակության հողատարածքների ոչ նպատակային օգտագործման հարկ,
- համայնքի սեփականություն համարվող օբյեկտների վրա գովազդ տեղադրելու հարկ,
- տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկ,
- հանրային տարածքների զբաղեցման հարկ»
Հոդված 4. Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի «Հողի հարկի, գույքահարկի, տեղական» բառերը փոխարինել` «Տեղական հարկերի» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի թիվ 380-Ա որոշմամբ ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով նախատեսված դրույթների իրականացմամբ, ինչպես նաեւ` Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած «Հայաստանի Հանրապետությունում տեղական հարկերի մասին» հայեցակարգից բխող միջոցառումների իրականացմամբ:
Վերոգրյալ օրենքի նախագծի ընդունումը կհանգեցնի տեղական նոր հարկատեսակների ներմուծմանը, համայնքային բյուջեների եկամտային մասն ապահովող հարկատեսակների հավաքագրման մեխանիզմների կատարելագործմանը: Արդյունքում կունենանք համայնքային բյուջեների եկամտային մասի շարունակական աճ:
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ:
Վերոգրյալ օրենքի նախագծի ընդունումը կհանգեցնի տեղական նոր հարկատեսակների ներմուծմանը, համայնքային բյուջեների եկամտային մասն ապահովող հարկատեսակների հավաքագրման մեխանիզմների կատարելագործմանը: Արդյունքում կունենանք համայնքային բյուջեների եկամտային մասի շարունակական աճ:
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ:
Վերոգրյալ օրենքի նախագծի ընդունումը կհանգեցնի տեղական նոր հարկատեսակների ներմուծմանը, համայնքային բյուջեների եկամտային մասն ապահովող հարկատեսակների հավաքագրման մեխանիզմների կատարելագործմանը: Արդյունքում կունենանք համայնքային բյուջեների եկամտային մասի շարունակական աճ: