Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5201-20.01.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱԾԿՈՒՅԹԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Սույն օրենքը սահմանում է Հայաuտանի Հանրապետության եւ oտարերկրյա օդանավ շահագործողների պատաuխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի uահմանաչափերը նրանց գործունեության հետեւանքով դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող փոխադրումների դեպքերում երրորդ անձանց, ուղեւորներին, ուղեբեռին կամ բեռին պատճառված հնարավոր վնաuները փոխհատուցելու համար:

ՀՈԴՎԱԾ 2. Դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում թռիչքներ իրականացնող Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա օդանավ շահագործողների (այսուհետ՝ օդանավ շահագործող) գործունեության հետեւանքով պատճառած հնարավոր վնասների, ներառյալ երրորդ անձանց, ուղեւորներին, ուղեբեռին կամ բեռին պատճառված հնարավոր վնաuները միասին (այսուհետ՝ համակցված պատասխանատվություն), ապահովագրության նվազագույն ծածկույթը յուրաքանչյուր առանձին ապահովագրական պատահարի համար, սահմանել ըստ օդանավերի առավելագույն թռիչքային քաշերի, համաձայն հավելվածում ներկայացված սահամանաչափերի:

ՀՈԴՎԱԾ 3. Համակցված պատասխանատվության մաս հանդիսացող փոխհատուցման ապահովագրության նվազագույն ծածկույթները ըստ պատճառած վնասների հետեւյալն են.

1) Ուղեւորներին, թռիչքային եւ սպասարկող անձնկազմի (ավիացիոն ինժեներներ, տեխնիկներ, եւ ուղեկցորդներ) անդամներին պատճառած մարմնական վնասվածքների կամ մահվան դեպքում, դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում թռիչքներ իրականացնող օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափը` յուրաքանչյուր փոխադրվող ուղեւորի, օդանավում գտնվող թռիչքային եւ սպասարկող անձնակազմի (ավիացիոն ինժեներներ, տեխնիկներ, եւ ուղեկցորդներ) յուրաքանչյուր անդամի նկատմամբ սահմանվում է ոչ պակաս քան 100.000 (հարյուր հազար) Հատուկ փոխառելիության իրավունքի (այսուհետ՝ ՀՓԻ (SDR) միավոր:

2) Ուղեբեռների փոխադրման ժամանակ դրանց ոչնչացման, կորելու կամ վնասվելու դեպքում, դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում թռիչքներ իրականացնող օդանավ շահագործողների պատասխանատավության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափը` յուրաքանչյուր ուղեւորի համար սահմանվում է 1000 (հազար) ՀՓԻ  միավոր, բացառությամբ այն դեպքերի, երբ ուղեւորը ուղեբեռի ձեւակերպման եւ փոխադրողին հանձնելու ժամանակ կազմել է հայտարարագիր ուղեբեռի տեղափոխման հարցում իր առանձնակի շահագրգիռ լինելու մասին եւ դրա համար փոխադրողին մուծել անհրաժեշտ լրացուցիչ վճար: Այդ դեպքում ավիափոխադրողը հատուցում է ուղեւորի կողմից հայտարարագրված գումարը չգերազանցող գումար, եթե չի ապացուցում, որ հայտարարագրված գումարն ավելին է քան ուղեւորի ուղեբեռը ժամանակին ստանալու շահագրգռվածությունը:

3) Բեռների փոխադրման ժամանակ, դրանց ոչնչացման, կորելու կամ վնասվելու դեպքում, դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում թռիչքներ իրականացնող օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափը` սահմանվում է 17  ՀՓԻ (SDR) յուրաքանչյուր կիլոգրամի համար, բացառությամբ այն դեպքերի երբ ուղեւորը բեռի ձեւակերպման եւ փոխադրողին հանձնելու ժամանակ կազմել է հայտարարագիր բեռի տեղափոխման հարցում իր առանձնակի շահագրգիռ լինելու մասին եւ դրա համար մուծել անհրաժեշտ լրացուցիչ վճար: Այդ դեպքում ավիափոխադրողը հատուցում է ուղեւորի կողմից հայտարարագրված գումարը չգերազանցող գումար, եթե չի ապացուցում, որ հայտարարագրված գումարը ավելին է քան ուղեւորի բեռը ժամանակին ստանալու շհագրգռվածությունը:

4) Ուղեւորների, ուղեբեռի կամ բեռի օդային փոխադրման ժամանակ ուշացնելու հետեւանքով ուղեւորին եւ բեռը ստացողին պատճառած վնասի դեպքում, դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում թռիչքներ իրականացնող օդանավ շահագործողների պատասխանատվությունը սահմանափակվում է 4150 ՀՓԻ հանրագումարով, եթե նրանք չեն ապացուցում, որ ձեռնարկվել են բոլոր հնարավոր անհրաժեշտ միջոցները ուշացումից խուսափելու համար:

ՀՈԴՎԱԾ 4. Փոստային առաքումների փոխադրման ժամանակ օդանավ շահագործողը պատասխանատվություն է կրում համապատասխան փոստային ծառայություն մատուցող կազմակերպության առջեւ, փոխադրողների եւ փոստային ծառայություն մատուցողների միջեւ հարաբերությունների նկատմամբ կիրառվող կանոնների երկուստեք պայմանավորվածության համաձայն, ընդ որում մի քանի հաջորդական փոխադրողների միջոցով իրականացման ենթակա փոխադրման դեպքում, ապահովագրական ծածկույթի սահմանաչափերը գործում են որպես օդանավ շահագործողների կողմից իրականացվող մեկ գործողություն:


Հավելված

«Օդանավ շահագործողների
պատաuխանատվության ապահովագրության
նվազագույն ծածկույթի uահմանաչափերը
սահմանելու մասին» ՀՀ օրենքի
ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐ

Դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում թռիչքներ իրականացնող Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա օդանավ շահագործողների գործունեության հետեւանքով պատճառած հնարավոր վնասների համակցված պատասխանատվության  փոխհատուցման ապահովագրության նվազագույն ծածկույթը յուրաքանչյուր առանձին ապահովագրական պատահարի համար

Օդանավի սերտիֆիկացված
առավելագույն թռիչքային քաշը (կգ)
Օդանավ շահագործողի համակցված պատասխանատվության ապահովագրության նվազագույն սահմանաչափերը 
յուրաքանչյուր առանձին ապահովագրական դեպքի համար (Հատուկ փոխառելիության իրավունքի (այսուհետ՝ ՀՓԻ ( SDR) միավոր
Մինչեւ 500
750.000
501-ից մինչեւ 2.000
1.500.000
2001-ից մինչեւ6.000
3.000.000
6001- ից մինչեւ9.000
6.000.000
9001- ից մինչեւ 12.000
18.000.000
12001-ից մինչեւ 25.000
80.000.000
25001-ից մինչեւ 50.000
150.000.000
50.001- ից մինչեւ100.000
200.000.000
100.001- ից մինչեւ 200.000
300.000.000
200.000-ից ավել
500.000.000

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱԾԿՈՒՅԹԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ներկայացված Նախագծով կարգավորվում են ավիացիոն պատահարների եւ միջադեպերի դեպքում ուղեւորների, ուղեբեռների, օդանավի անձնակազմերի եւ երրորդ անձանց պատճառված վնասների փոխհատուցման սահմանաչափերը համաձայն Մոնրեալի կոնվենցիայի դրույթների եւ Եվրոպայի Միության կողմից սահմանված պահանջները: Այդ սահամանչափերի մեծությունները ընդունված են Եվրոպական Միության, ինչպես նաեւ Մոնրեալի Կոնվենցիայի անդամ երկրների կողմից, որին Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացը արարողակարգային ընթացակարգի մեջ է: Օրենքի նախագծում ներկայացված սահամանչափերի այլ մեծություններ սահմանելու դեպքում կառաջանա անհամապատասխանություն միջազգային Կոնվենցիայով ընդունված եւ այսօր աշխարհում գործող եւ Հայաստանի Հանրապետությունում  գործող սահմանաչափերի միջեւ, ինչը կառաջացնի դժվարություններ միջազգային օդային փոխադրումների կազմակերպման գործում, ինչպես նաեւ դրանք հետագայում վերանայելու անհրաժեշտություն: Հայաստանի Հանրապետությունում մինչ այժմ օդանավ շահագործողների պատասխանատվության սահմանաչափերը սահմանված են Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված 1929 թվականի Վարշավայի կոնվենցիայով, որոնք ներկայումս չեն ընդունվում Եվրոպայի միության եւ մի շարք այլ երկրների կողմից:

Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողները վերջին տարիներին արդեն իսկ ստիպված են ապահովագրությունն իրականացնել Նախագծում ներկայացված սահմանաչափերով, քանի որ Վարշավայի կոնվենցիայով նախատեսված սահմանաչափերը ընդունվում են միայն ԱՊՀ որոշ երկրներում եւ այլ երկրներն արգելում են նման ապահովագրական սահմանաչափերով թռիչքներ կատարել իրենց տարածք: Բացի այդ օրենքի ընդունումը անմիջականորեն բխում է Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացիների, ինչպես նաեւ ուղեւորների շահերից, քանի որ ներկայումս ավիացիոն պատահարների, ինչպես նաեւ Նախագծով կանոնակարգվող այլ դեպքերում վնասները փոխհատուցվում են բազմակի անգամ քիչ սահմանաչափերով:

Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել ընդունել ներկայացված օրենքի նախագիծը: