Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5201-20.01.2009-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱԾԿՈՒՅԹԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Սույն օրենքը սահմանում է Հայաuտանի Հանրապետության եւ oտարերկրյա օդանավ շահագործողների պատաuխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի uահմանաչափերը նրանց գործունեության հետեւանքով դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող փոխադրումների դեպքերում երրորդ անձանց, ուղեւորներին, ուղեբեռին կամ բեռին պատճառված հնարավոր վնաuները փոխհատուցելու համար:

ՀՈԴՎԱԾ 2. Դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում թռիչքներ իրականացնող Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա օդանավ շահագործողների (այսուհետ՝ օդանավ շահագործող) գործունեության հետեւանքով պատճառած հնարավոր վնասների, ներառյալ երրորդ անձանց, ուղեւորներին, ուղեբեռին կամ բեռին պատճառված հնարավոր վնաuները միասին (այսուհետ՝ համակցված պատասխանատվություն), ապահովագրության նվազագույն ծածկույթը յուրաքանչյուր առանձին ապահովագրական պատահարի համար, սահմանել ըստ օդանավերի առավելագույն թռիչքային քաշերի, համաձայն հավելվածում ներկայացված սահամանաչափերի:

ՀՈԴՎԱԾ 3. Համակցված պատասխանատվության մաս հանդիսացող փոխհատուցման ապահովագրության նվազագույն ծածկույթները ըստ պատճառած վնասների հետեւյալն են.

1) Ուղեւորներին, թռիչքային եւ սպասարկող անձնկազմի (ավիացիոն ինժեներներ, տեխնիկներ, եւ ուղեկցորդներ) անդամներին պատճառած մարմնական վնասվածքների կամ մահվան դեպքում, դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում թռիչքներ իրականացնող օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափը` յուրաքանչյուր փոխադրվող ուղեւորի, օդանավում գտնվող թռիչքային եւ սպասարկող անձնակազմի (ավիացիոն ինժեներներ, տեխնիկներ, եւ ուղեկցորդներ) յուրաքանչյուր անդամի նկատմամբ սահմանվում է ոչ պակաս քան 100.000 (հարյուր հազար) Հատուկ փոխառելիության իրավունքի (այսուհետ՝ ՀՓԻ (SDR) միավոր:

2) Ուղեբեռների փոխադրման ժամանակ դրանց ոչնչացման, կորելու կամ վնասվելու դեպքում, դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում թռիչքներ իրականացնող օդանավ շահագործողների պատասխանատավության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափը` յուրաքանչյուր ուղեւորի համար սահմանվում է 1000 (հազար) ՀՓԻ  միավոր, բացառությամբ այն դեպքերի, երբ ուղեւորը ուղեբեռի ձեւակերպման եւ փոխադրողին հանձնելու ժամանակ կազմել է հայտարարագիր ուղեբեռի տեղափոխման հարցում իր առանձնակի շահագրգիռ լինելու մասին եւ դրա համար փոխադրողին մուծել անհրաժեշտ լրացուցիչ վճար: Այդ դեպքում ավիափոխադրողը հատուցում է ուղեւորի կողմից հայտարարագրված գումարը չգերազանցող գումար, եթե չի ապացուցում, որ հայտարարագրված գումարն ավելին է քան ուղեւորի ուղեբեռը ժամանակին ստանալու շահագրգռվածությունը:

3) Բեռների փոխադրման ժամանակ, դրանց ոչնչացման, կորելու կամ վնասվելու դեպքում, դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում թռիչքներ իրականացնող օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափը` սահմանվում է 17  ՀՓԻ (SDR) յուրաքանչյուր կիլոգրամի համար, բացառությամբ այն դեպքերի երբ ուղեւորը բեռի ձեւակերպման եւ փոխադրողին հանձնելու ժամանակ կազմել է հայտարարագիր բեռի տեղափոխման հարցում իր առանձնակի շահագրգիռ լինելու մասին եւ դրա համար մուծել անհրաժեշտ լրացուցիչ վճար: Այդ դեպքում ավիափոխադրողը հատուցում է ուղեւորի կողմից հայտարարագրված գումարը չգերազանցող գումար, եթե չի ապացուցում, որ հայտարարագրված գումարը ավելին է քան ուղեւորի բեռը ժամանակին ստանալու շհագրգռվածությունը:

4) Ուղեւորների, ուղեբեռի կամ բեռի օդային փոխադրման ժամանակ ուշացնելու հետեւանքով ուղեւորին եւ բեռը ստացողին պատճառած վնասի դեպքում, դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում թռիչքներ իրականացնող օդանավ շահագործողների պատասխանատվությունը սահմանափակվում է 4150 ՀՓԻ հանրագումարով, եթե նրանք չեն ապացուցում, որ ձեռնարկվել են բոլոր հնարավոր անհրաժեշտ միջոցները ուշացումից խուսափելու համար:

ՀՈԴՎԱԾ 4. Փոստային առաքումների փոխադրման ժամանակ օդանավ շահագործողը պատասխանատվություն է կրում համապատասխան փոստային ծառայություն մատուցող կազմակերպության առջեւ, փոխադրողների եւ փոստային ծառայություն մատուցողների միջեւ հարաբերությունների նկատմամբ կիրառվող կանոնների երկուստեք պայմանավորվածության համաձայն, ընդ որում մի քանի հաջորդական փոխադրողների միջոցով իրականացման ենթակա փոխադրման դեպքում, ապահովագրական ծածկույթի սահմանաչափերը գործում են որպես օդանավ շահագործողների կողմից իրականացվող մեկ գործողություն:
 

Հավելված

«Օդանավ շահագործողների
պատաuխանատվության ապահովագրության
նվազագույն ծածկույթի uահմանաչափերը
սահմանելու մասին» ՀՀ օրենքի

ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐ

Դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում թռիչքներ իրականացնող Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա օդանավ շահագործողների գործունեության հետեւանքով պատճառած հնարավոր վնասների համակցված պատասխանատվության  փոխհատուցման ապահովագրության նվազագույն ծածկույթը յուրաքանչյուր առանձին ապահովագրական պատահարի համար

Օդանավի սերտիֆիկացված առավելագույն թռիչքային քաշը (կգ)
Օդանավ շահագործողի համակցված պատասխանատվության ապահովագրության նվազագույն սահմանաչափերը յուրաքանչյուր առանձին ապահովագրական դեպքի համար (Հատուկ փոխառելիության իրավունքի (այսուհետ՝ ՀՓԻ ( SDR) միավոր
Մինչեւ 500

 750.000

501-ից մինչեւ 2.000

1.500.000

2001-ից մինչեւ 6.000 

3.000.000

6001- ից մինչեւ 9.000

6.000.000

9001- ից մինչեւ 12.000

18.000.000

12001-ից մինչեւ 25.000

80.000.000

25001-ից մինչեւ 50.000

150.000.000

50.001- ից մինչեւ100.000

200.000.000

100.001- ից մինչեւ 200.000

300.000.000

200.000-ից ավել

500.000.000