ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
1. Սույն օրենքը կարգավորում է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետեւանքով տուժած անձանց պատճառված վնասներից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության հետ կապված հարաբերությունները, սահմանում է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների Բյուրոյի ստեղծման, գործունեության, կարգավորման եւ դրա նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է Երաշխավորման ֆոնդի եւ Տեղեկատվական համակարգի ստեղծման եւ օգտագործման կարգը:
2. Սույն օրենքի հիմնական խնդիրներն են ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը, դրա վերաբերյալ կնքված ապահովագրության պայմանագրերի հետ կապված հարաբերությունների կարգավորումը, ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների եւ վերահսկողություն իրականացնող մարմինների իրավասությունների սահմանումը, ինչպես նաեւ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետեւանքով տուժած անձանց շահերի պաշտպանության եւ ապահովագրական հատուցումների վճարման ընթացակարգերի արդյունավետության երաշխավորումը:
3. Սույն օրենքի իմաստով պարտադիր ապահովագրության ենթակա է Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկող ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունը: Սույն օրենքը չի տարածվում հետեւյալ տրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության դեպքերի վրա՝
1) «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» եւ «է» ենթակետերի համաձայն ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկելու իրավունք չունեցող ավտոտրանսպորտային միջոցներ,
2) առավելագույն արագությունը 50 կմ/ժ-ը կամ շարժիչի ծավալը 50 սմ3 -ը չգերազանցող ավտոտրանսպորտային միջոցներ,
3) հեծանիվներ եւ սպորտային կամ ժամանցի նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցներ, որոնք օգտագործվում են միայն հատուկ առանձնացված վայրերում,
4) բացառապես ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկելու համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ,
5) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք որպես ապրանք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցներ` մինչեւ Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց օգտագործումը:
ՀՈԴՎԱԾ 2. ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈԻՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ
Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության վերաբերյալ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտերով, Բյուրոյի կանոններով եւ իրավական այլ ակտերով:
ՀՈԴՎԱԾ 3. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սույն օրենքի եւ սույն օրենքի հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի իմաստով՝
1) ԱՊՊԱ՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն.
2) ԱՊՊԱ պայմանագիր՝ ԱՊՊԱ-ի վերաբերյալ կնքված ապահովագրության պայմանագիր եւ/կամ վկայագիր.
3)ԱՊՊԱ կտրոն՝ ԱՊՊԱ պայմանագրի կնքումը հավաստող սահմանված ձեւի եւ վավերապայմանների կտրոն.
4)Ավտոտրանսպորտային միջոց՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ուղեւորներ եւ բեռներ փոխադրելու, ինչպեu նաեւ ոչ տրանuպորտային աշխատանքներ կատարելու համար uարքավորված անիվավոր տրանuպորտային միջոց (այդ թվում անձնական օգտագործման ավտոմեքենաներ, ավտոբուսներ (այդ թվում՝ երթուղային), միկրոավտոբուսներ, երթուղային տաքսիներ, մարդատար-տաքսի ավտոմոբիլներ, բեռնատար ավտոմոբիլներ, մոտոցիկլետներ, քարշակներ, թեթեւ մարդատար ավտոմոբիլներ, վերգետնյա էլեկտրական տրանսպորտային միջոցներ).
5) Տուժող՝ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետեւանքով սույն օրենքով նախատեսված անձնական կամ գույքային վնասներ կրած ցանկացած անձ, որը սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով ունի հատուցման իրավունք.
6) Ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ համասեփականատեր (ապահովադիր)՝ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր հանդիսացող ֆիզիկական անձ (Հայա ստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ) կամ իրավաբանական անձ, պետական մարմին, տեղական ինքնակառավարման մարմին, հիմնարկ, Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական ներկայացուցչություններ (դեսպանություններ, հյուպատոսական հիմնարկներ, միջազգային կազմակերպությունների ներկայցուցչություններ) կամ ավտոտրանսպորտային միջոցը օրինական ձեռք բերող այլ անձինք (այսուհետեւ՝ սեփականատեր).
7) Վնաս պատճառած անձ՝ ավտոտրանսպորտային միջոցի վարորդ, որի մեղքով ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ պատճառվել է վնասը.
8) Ավտոտրանսպորտային միջոցի վարորդ` ավտոտրանսպորտային միջոցը ղեկավարող անձ՝ այդ թվում վարել սովորեցնողը, որը ապահովագրական պատահարի տեղի ունենալու ժամանակ օգտագործել է ավտոտրանսպորտային միջոցը.
9) Ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող վնաս՝ ավտոտրանսպորտային միջոցի շարժիչի գործադրմամբ կամ առանց դրա ավտոտրանսպորտային միջոցի ուղղակի կամ անուղղակի օգտագործման կամ ավտոտրանսպորտային միջոցի պայթյունի կամ հրկիզման հետեւանքով պատճառված վնաս.
10)Համաձայնեցված հայտարարագիր՝ ճանապարհատրանսպորտային պատահարի տեղի ունենալու դեպքում պատահարի մասնակից ավտոտրանսպորտային միջոցների վարորդների կողմից պատահարի վայրում լրացման ենթակա սահմանված ձեւի ձեւաթուղթ, որտեղ նրանց ստորագրությամբ հավաստիացվում են պատահարի տեղի ունենալու հանգամանքները, փաստերը եւ այլ տեղեկություններ.
11) Բյուրո՝ ինքնակարգավորվող կազմակերպություն, «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ոչ կյանքի ապահովագրության լիցենզիայի հիման վրա ավտոտրանսպորտային միջոցների (ցամաքային տրանսպորտային միջոցների) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության դասով ապահովագրություն իրականացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունների եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կամավոր միավորում (ոչ առեւտրային իրավաբանական անձ).
12) Երաշխավորման ֆոնդ՝ Բյուրոյի անդամների կողմից օրենքով սահմանված չափերով եւ կարգով հավաքագրված վճարների եւ դրանց օգտագործումից ստացված եկամուտների հանրագումար, որոնց հաշվին սույն օրենքով սահմանված դեպքերում վճարվում են ապահովագրական հատուցումներ.
13) Տեղեկատվական համակարգ՝ ԱՊՊԱ պայմանագրերի, ապահովադիրների, ապահովագրված անձանց, ավտոտրանսպորտային միջոցների եւ դրանց վարորդների, նրանց կողմից թույլ տված խախտումների վերաբերյալ եւ իրավական ակտերով նախատեսված այլ տեղեկություններ հավաքող, պահպանող, օգտագործող, տրամադրող եւ վիճակագրություն վարող համակարգ:
ՀՈԴՎԱԾ 4. ԱՊՊԱ ԻՐԱԿԱՆԱՑՆԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հայաստանի Հանրապետությունում ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեն «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված ավտոտրանսպորտային միջոցների (ցամաքային տրանսպորտային միջոցների) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության դասով ապահովագրություն իրականացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունները, որոնք հանդիսանում են Բյուրոյի անդամ եւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում ունեն մշտապես գործող առնվազն մեկ մասնաճյուղ , ընդ որում այդ մասնաճյուղերի յուրաքանչյուր մարզում գործունեության վայրը եւ աշխատանքային ժամերը պետք է մշտապես հրապարակվեն ապահովագրական ընկերության ինտերնետային կայքում:
ԳԼՈՒԽ 2. ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
ՀՈԴՎԱԾ 5. ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՊՊԱ ԿՏՐՈՆԸ
1. ԱՊՊԱ պայմանագրով ապահովագրվում է ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից տուժած անձանց պատճառված վնասներից բխող պատասխանատվությունը: Սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկությունը Հայաստանի Հանրապետության տարածքում (ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով), առանց դրանց վերաբերյալ համապատասխան ԱՊՊԱ պայմանագիր կնքելու՝ արգելվում է: 2. ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքում երթեւեկելու համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կողմից՝ ընդ որում պայմանագիրը պետք է ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական զննություն անց կացնելու համար սահմանված օրվան հաջորդող օրվա դրությամբ ուժի մեջ լինի.
2) Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերվող (առուվաճառքի, նվիրատվության, ժառանգություն կամ այլ եղանակներով) ավտոտրանսպորտային միջոցի օրինական ձեռք բերողի ( սեփականատիրոջ) կողմից՝ ավտոտրանսպորտային միջոցի օրինական ձեռքբերման պահից, ընդ որում պայմանագիրը պետք է ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական զննություն անց կացնելու համար սահմանված օրվան հաջորդող օրվա դրությամբ ուժի մեջ լինի.
3) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք մաքսային ռեժիմներով ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցները ներմուծող անձանց կողմից՝ անկախ տվյալ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր հանդիսանալու փաստից՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ողջ ժամանակաշրջանի համար:
Սույն մասում նշված անձինք իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի հիման վրա այլ անձանց լիազորելու իրենց անունից ԱՊՊԱ պայմանագիր կնքելը:
3. Արգելվում է առանց ԱՊՊԱ կտրոն ներկայացնելու սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված ավտոտրանսպորտային միջոցների պետական հաշվառում կամ տեխնիկական զննություն անցկացնելը կամ մաքսային ռեժիմներով դրանց ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք թույլատրելը:
4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրերով ապահովագրված անձինք են համարվում բոլոր այն անձինք, ովքեր այդ պայմանագրի գործողության ընթացքում օրինական հիմքերով օգտագործում են տվյալ ավտոտրանսպորտային միջոցը:
5. ԱՊՊԱ պայմանագիրը հրապարակային պայմանագիր է:
6. Ապահովագրական ընկերությունը ԱՊՊԱ պայմանագիրը կնքելուց հետո լրացնում եւ կնքում է ԱՊՊԱ կտրոնը եւ այն պայմանագրի եւ համաձայնեցված հայտարարագրի նմուշի հետ միասին հանձնում ապահովադրին: Կտրոնը պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում պետք է փակցված լինի ավտոտրանսպորտային միջոցի վրա: Համաձայնեցված հայտարարագրի ձեւը, կտրոնի ձեւը, դրանում ներառվող տեղեկատվությունը, լրացնելու եւ օգտագործման կարգը, ինչպես նաեւ ԱՊՊԱ պայմանագրի եւ կտրոնի հաշվառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: ԱՊՊԱ պայմանագիրը եւ կտրոնը համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր: ԱՊՊԱ պայմանագրի եւ կտրոնի միասնական հաշվառումը վարում է Բյուրոն: Արգելվում է Բյուրոյի կողմից իր անդամ չհանդիսացող անձանց ԱՊՊԱ պայմանագիր կամ կտրոն տրամադրելը:
7. ԱՊՊԱ պայմանագրի եւ/կամ կտրոնի կորստի, հափշտակման, վնասման կամ ոչնչացման դեպքում ապահովադիրը այդ մասին գրավոր տեղեկացնում է ապահովագրական ընկերությանը՝ ԱՊՊԱ պայմանագրում նշված ժամկետում եւ կարգով: Ապահովագրական ընկերությունը պարտավոր է ստուգել տվյալ անձի հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու փաստը եւ անհապաղ ապահովադրին տրամադրել պայմանագրի եւ/կամ կտրոնի կրկնօրինակը:
8. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է իր որոշմամբ սահմանել այն պետությունների ցանկը, որոնց տարածքում հաշվառված ավտոտրանսպորտային միջոցների` Հայաստանի Հանրապետության տարածքում երթեւեկելու համար չի պահանջվում կնքել ԱՊՊԱ պայմանագիր եւ կարող են գործել այդ երկրների տարածքում կնքված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության պայմանագրերը:
ՀՈԴՎԱԾ 6. ԱՊԱՀՈՎԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎՆԱՍՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԱՊՊԱ պայմանագրով պարտադիր ապահովագրման ենթակա է ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ տուժողին պատճառված հետեւյալ վնասներից բխող պատասխանատվությունը՝
1) կյանքին կամ առողջությանը պատճառված վնասներ (անձնական վնասներ).
2) գույքին պատճառված վնասներ (գույքային վնասներ):
ՀՈԴՎԱԾ 7. ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԵՎ ԴԱԴԱՐԵԼԸ
1. ԱՊՊԱ պայմանագիրը ուժի մեջ է մտնում կնքման օրվանից, եթե դրանում այլ ժամկետ նախատեսված չէ: Ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը կամ վարորդը իրավունք չունեն ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներում օգտագործել ավտոտրանսպորտային միջոցը՝ մինչեւ տվյալ ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագրի ուժի մեջ մտնելը:
2. ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է առավելագույնը մեկ տարի ժամկետով:
ԱՊՊԱ պայմանագրի գործողությունը դադարում է պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում:
3. ԱՊՊԱ պայմանագիրը վաղաժամկետ դադարում է.
1) ավտոտրանսպորտային միջոցի նկատմամբ ապահովադրի սեփականության իրավունքի դադարմամբ.
2) ավտոտրանսպորտային միջոցը պետական հաշվառումից հանելու դեպքում, եթե այն ենթակա չէ հաշվառման մեկ այլ վայրում.
3) ապահովագրական ընկերությունը լուծարվել է եւ ապահովադիրը չի ցանկանում պայմանագիրը շարունակել այն ապահովագրական ընկերության հետ, որին փոխանցվում է ապահովագրական պորտֆելը.
4) օրենքով նախատեսված դեպքերում ապահովագրական ընկերությունը իր ապահովագրական պորտֆելը փոխանցում է այլ ապահովագրական ընկերությանը եւ ապահովադիրը չի ցանկանում պայմանագիրը շարունակել այդ ապահովագրական ընկերության հետ.
5) օրենքով եւ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
4. Սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերում նախատեսված դեպքերում ապահովագրական ընկերությունը իր պորտֆելը կարող է փոխանցել միայն սույն օրենքով սահմանված կարգով ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությանը:
5. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերով նախատեսված հիմքերի առաջացման դեպքում ապահովադիրը տեղեկացնում է ապահովագրողին՝ ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված ժամկետում եւ կարգով: Սույն պահանջը չպահպանելու դեպքում պայմանագիրը համարվում է լուծված սույն հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերում նշված փոփոխությունները ուժի մեջ մտնելու պահից:
6. Սույն հոդվածի 3-րդ մասում նախատեսված դեպքերում ապահովագրական ընկերությունը ապահովադրին վերադարձնում է պայմանագրի գործողության չլրացած ժամկետի համար վճարված ապահովագրավճարները, որոնց համար պայմանագրի գործողության մնացած ժամկետը հաշվարկվում է ապահովադրի կողմից ապահովագրողին գրավոր դիմում ներկայացնելու օրվանից:
ՀՈԴՎԱԾ 8. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳԻՆԸ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԸ
1. Ավտոտրանսպորտային միջոցների առանձին տեսակների կամ խմբերի նկատմամբ կիրառվող սակագների առավելագույն սահմանաչափերը, ինչպես նաեւ դրանց հաշվարկման մեթոդաբանությունը ձեւավորվում են Բյուրոյի կողմից եւ հաստատվում են Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Կենտրոնական բանկը կարող է առանձին դեպքերում հանդես գալ սակագների սահմանաչափերի կամ դրանց հաշվարկման մեթոդաբանության ձեւավորման նախաձեռնությամբ, որը պարտադիր է Բյուրոյի համար:
2. Բյուրոն՝ ելնելով ավտոտրանսպորտային միջոցների եւ դրանց սեփականատերերի կամ վարորդների վերաբերյալ տվյալներից եւ նրանց կողմից թույլ տրված խախտումների քանակից եւ բնույթից (վարորդական պատմություն) սահմանում է ապահովագրավճարների զեղչերի եւ հավելավճարների համակարգի կիրառման կարգ (Բոնուս-Մալուս համակարգ):
3. Ապահովադիրը ապահովագրավճարը վճարում է ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված չափով, կարգով եւ ժամկետներում:
ՀՈԴՎԱԾ 9. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԸ ԵՎ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
1. ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարը չպետք է մեկ ապահովագրական պատահարի համար պակաս լինի՝
1) տուժողի առողջությանը պատճառված վնասի համար՝ 9.000.000 (իննը միլիոն) դրամ գումարը՝ յուրաքանչյուր տուժողի համար.
2) տուժողի գույքին պատճառված վնասի համար՝ 2.500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) դրամ գումարը՝ անկախ նույն ապահովագրական պատահարի արդյունքում տուժողների քանակից: Եթե գույքային վնաս կրած մի քանի անձանց կողմից ներկայացված պահանջները գերազանցում են ապահովագրական գումարի չափը, ապա նրանցից յուրաքանչյուրին ապահովագրական հատուցումը վճարվում է ապահովագրական գումարի եւ պատճառված ընդհանուր վնասի չափի հարաբերությանը համամասնորեն:
2. Յուրաքանչյուր տուժողի մահվան դեպքում ապահովագրական գումարը եւ հատուցումը կազմում է 9.000.000 (իննը միլիոն) դրամ գումար:
3. Ապահովագրական հատուցումների վճարման ընթացակարգերը սահմանվում են սույն օրենքով, Բյուրոյի կանոններով եւ ԱՊՊԱ պայմանագրով:
4. Արգելվում է ԱՊՊԱ ոլորտում կիրառել ապահովագրական հատուցման պայմանական կամ ոչ պայմանական չհատուցող գումար, ինչպես նաեւ նվազեցվող ապահովագրական գումար:
ՀՈԴՎԱԾ 10. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Ապահովագրական ընկերությունը պարտավոր է.
1) յուրաքանչյուր անձի պահանջով կնքել ԱՊՊԱ պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, Բյուրոյի կանոններով, սահմանված պայմաններով, եթե պայմանագրի կնքումը չի հանգեցնի օրենքով եւ իրավական այլ ակտերով ապահովագրական ընկերության համար սահմանված պահանջների խախտմանը.
2) լրացնել եւ ԱՊՊԱ պայմանագրի հետ միասին ապահովադրին տրամադրել ԱՊՊԱ կտրոնը եւ համաձայնեցված հայտարարագրի նմուշը, ինչպես նաեւ բացատրել դրանց օգտագործման եւ լրացման կարգը.
3) Բյուրո եւ Երաշխավորման ֆոնդ վճարել օրենքով եւ Բյուրոյի կանոններով սահմանված վճարները.
4) Տեղեկատվական համակարգ ներկայացնել սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված տեղեկատվությունը.
5) ընդունել ապահովագրական պատահարի վերաբերյալ համաձայնեցված հայտարարագիրը եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու լիազոր մարմնի կողմից կազմված արձանագրությունը.
6) ապահովագրական պատահարում ներգրավված ցանկացած անձի պահանջով նրան տրամադրել ապահովագրական հատուցման վճարման քննարկման ընթացակարգի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, փորձագետի եզրակացությունը եւ այլ փաստաթղթեր, եթե դրանք ապահովագրական, բանկային, առեւտրային կամ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիք չեն պարունակում.
7) իրականացնել օրենքով, Բյուրոյի կանոններով, իրավական այլ ակտերով եւ ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված այլ պարտավորություններ:
ԳԼՈՒԽ 3. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎՆԱՍՆԵՐԸ, ՎՆԱՍԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
ՀՈԴՎԱԾ 11. ԱՆՁՆԱԿԱՆ ՎՆԱՍՆԵՐ
1. Տուժողին պատճառված անձնական վնասներ են համարվում տուժողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասները :
2. Անձնական վնասների դեպքում ապահովագրական հատուցման ենթակա են՝
1) բժշկական օգնության կամ առողջության վերականգման հետ կապված ծախսերը.
2) առողջությանը պատճառված վնասի հետեւանքով կորցրած աշխատավարձը կամ այլ եկամուտները.
3) մահվան հետ կապված ծախսերը:
ՀՈԴՎԱԾ 12. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐ
Բժշկական օգնության կամ առողջության վերականգման հետ կապված ծախսեր են համարվում տուժողին առաջին բժշկական օգնություն ցույց տալու, բժշկական կամ վերականգնողական հաստատություններ հասցնելու, բժշկական հաստատություններում պահելու, ախտորոշման, բուժման, առողջության վերականգնման հետ կապված ծախսերը, ինչպես նաեւ բժշկի ցուցումով դեղեր ձեռք բերելու, կողմնակի խնամքի, հատուկ տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, առողջարանային-կուրորտային բուժման, լրացուցիչ սննդի, տնային բուժման (ներառյալ բժշկական եւ վերականգնողական հաստատություններ այցելելու եւ վերադառնալու հետ կապված ծախսերը), պրոթեզավորման, տեխնիկական այլ միջոցների ձեռքբերման հետ կապված ծախսերը եւ օրենքով նախատեսված այլ ծախսեր:
Ապահովագրական ընկերությունը հատուցում է սույն հոդվածով նախատեսված անհրաժեշտ եւ փաստացի ապացուցված ծախսերը, եթե տուժողը չունի բուժումը կամ բժշկական օգնությունը անվճար ստանալու իրավունք։
ՀՈԴՎԱԾ 13. ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿՈՐՑՐԱԾ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԱՄ ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ
Տուժողի առողջությանը պատճառված վնասի հետեւանքով կորցրած աշխատավարձի կամ այլ եկամուտների հատուցման չափը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 14. ՏՈՒԺՈՂԻ ՄԱՀՎԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ
1. Տուժողի մահվան հետ կապված ծախսերը ներառում են հուղարկավորության եւ բժշկական օգնության կամ առողջության վերականգման հետ կապված ծախսերը, եթե տուժողին մինչեւ նրա մահանալը չեն հատուցվել բժշկական օգնության կամ առողջության վերականգման հետ կապված ծախսերը :
2. Տուժողի մահվան հետ կապված ծախսերի հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով:
ՀՈԴՎԱԾ 15. ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐ
Տուժողին պատճառված գույքային վնասներ են համարվում`
1) տուժողի ավտոտրանսպորտային միջոցի վնասվածքի, ոչնչացման կամ կորստի հետ կապված ծախսերը.
2) ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվող եւ սեփականության իրավունքով տուժողին պատկանող գույքի վնասվածքի, ոչնչացման կամ կորուստի հետ կապված ծախսերը.
3) ավտոտրանսպորտային միջոցի մեջ չգտնվող գույքի վնասվածքի, ոչնչացման կամ կորստի հետ կապված ծախսերը:
ՀՈԴՎԱԾ 16. ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎՆԱՍՎԱԾՔԻ, ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՄ ԿՈՐՍՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ
1. Ավտոտրանսպորտային միջոցի վնասվածքի հետ կապված ծախսեր են համարվում ավտոտրանսպորտային միջոցի վերանորոգման հետ կապված ծախսերը, որոնք անհրաժեշտ են այդ ավտոտրանսպորտային միջոցի՝ մինչեւ պատահարի տեղի ունենալու պահը առկա փաստացի վիճակը վերակագնելու համար: Ավտոտրանսպորտային միջոցի վերանորոգման արդյունքում դրա շուկայական արժեքի նվազեցման հետեւանքով առաջացած գումարային տարբերությունը ենթակա չէ հատուցման:
2. Ավտոտրանսպորտային միջոցը համարվում է ոչնչացված, եթե դրա վերանորոգումը տեխնիկապես անհնարին է կամ տնտեսապես չհիմնավորված (վերանորոգման ծախսերը կգերազանցեն նախքան պատահարի տեղի ունենալը ավտոտրանսպորտային միջոցի արժեքի 80%-ը): Ավտոտրանսպորտային միջոցի ոչնչացման դեպքում ապահովագրական գումարի սահմաններում հատուցվում է մինչեւ դրա ոչնչացման պահը եղած եւ մնացորդային արժեքների տարբերությունը:
3. Ավտոտրանսպորտային միջոցի կորուստ է համարվում դրա հափշտակումը կամ այլ կերպ անհետացումը, եթե կորուստը տեղի է ունեցել անձին պատճառված վնասի հետեւանքով նրա կողմից այն հսկելու անհնարինության հետեւանքով: Ավտոտրանսպորտային միջոցի կորստի դեպքում ապահովագրական հատուցումը վճարվում է մինչեւ ավտոտրանսպորտային միջոցի կորուստը եղած արժեքի չափով:
ՀՈԴՎԱԾ 17. ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՂԻ ԿԱՄ ՏՈՒԺՈՂԻ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՎՆԱՍՎԱԾՔԻ, ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՄ ԿՈՐՍՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ
1. Վնաս պատճառողի կամ տուժողի ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվող գույքի վնասվածքի, ոչնչացման կամ կորստի (եթե գույքի կորուստը տեղի է ունեցել անձին պատճառված վնասի հետեւանքով նրա կողմից այն հսկելու անհնարինության հետեւանքով) հետ կապված ծախսեր են համարվում գույքի վերականգման, վերանորոգման եւ այլ ծախսերը:
2. Այն դեպքում, երբ վնասվել, ոչնչացվել կամ կորել է վնասը պատճառած անձի ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվող եւ տուժողին սեփականության իրավունքով պատկանող գույքը, ապա տուժողը կարող է ապահովագրական հատուցում ստանալ, եթե ապացուցում է, որ վնաս կրած գույքը սեփականության իրավունքով պատկանում է իրեն եւ վնաս պատճառած անձը կրում էր այդ գույքի պահպանման պարտականությունը:
Սույն մասի պահանջը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ փոխադրվող գույքին (բեռներին) պատճառված վնասները ապահովագրված են առանձին պայմանագրով:
ՀՈԴՎԱԾ 18. ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՄԵՋ ՉԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ
Ավտոտրանսպորտային միջոցի մեջ չգտնվող գույքին պատճառված վնասների հետ կապված ծախսեր են համարվում ճանապարհներին, դրանց վրա տեղակայված կառույցներին, շենքերին, շինություններին, ինչպես նաեւ այլ գույքին պատճառված վնասների (վնասվածք, ոչնչացում եւ կորուստ) հետեւանքով առաջացած ծախսերը (վերանորոգման եւ վերականգման հետ կապված ծախսեր):
ՀՈԴՎԱԾ 19. ՎՆԱՍԻ ՉԱՓԻ ԵՎ ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
1. Գույքային վնասների չափի գնահատումը եւ դրանում անձի մեղավորության աստիճանը հավաստվում է Բյուրոյի կողմից որակավորված փորձագետների կողմից: Փորձագետի ընտրությունը կատարվում է տուժողի եւ ապահովագրական ընկերության փոխադարձ համաձայնությամբ, իսկ այն դեպքերում, երբ ապահովագրական հատուցումը ենթակա է վճարման Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին՝ տուժողի եւ Բյուրոյի փոխադարձ համաձայնությամբ: Փորձագետի ընտրության հարցում փոխադարձ համաձայնության չգալու դեպքում կողմերն իրավունք ունեն դիմել իրենց համար նախընտրելի փորձագետին:
2. Անձնական վնասների դեպքում պատճառված վնասի չափը հավաստվում է համապատասխան բժշկական կամ այլ հաստատության կամ մասնագետի կողմից, իսկ մեղավորության աստիճանը՝ քրեական գործ հարուցված լինելու դեպքում՝ դատական ակտով, իսկ քրեական գործ հարուցված չլինելու դեպքում՝ փորձագետի կողմից:
3. Եթե ապահովադիրը, ապահովագրված անձը, տուժողը, ապահովագրական ընկերությունը կամ Բյուրոն համաձայն չեն փորձագետի եզրակացության հետ, ապա նրանք կարող են պահանջել կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննության անցկացում: Կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննությունը անցկացվում է այն անցկացնելու պահանջ ներկայացրած անձի միջոցների հաշվին: Այս դեպքում ապահովագրական ընկերությունը կամ Բյուրոն սեփական նախաձեռնությամբ կամ ապահովադրի, ապահովագրված անձի կամ տուժողի դիմումի հիման վրա ընդունում է որոշում՝ ապահովագրական հատուցման վճարումը կասեցնելու մասին, մինչեւ կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննության անցկացման ավարտը:
4. Փորձագետի եզրակացությունը չի պահանջվում երկու հարյուր հազար դրամ գումարը չգերազանցող գույքային վնասների հատուցման համար, եթե կողմերը վնասի չափի եւ վնաս պատճառած անձանց մեղավորության աստիճանի հարցում եկել են համաձայնության:
5. Մի քանի անձանց կողմից վնաս պատճառելու դեպքում վնասը ենթակա է հատուցման Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
6. Մեկ անձի կողմից մի քանի անձանց վնաս պատճառելու դեպքում հատուցումը իրականացվում է նրանցից յուրաքանչյուրին պատճառված վնասի չափով, բացառությամբ սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքի:
7. Եթե վնասը պատճառվել է մի քանի անձանց կողմից, սակայն հնարավոր չէ որոշել նրանցից յուրաքանչյուրի պատասխանատվության չափը, ապա այդ անձինք օրենքով սահմանված կարգով կրում են վնասի պատճառման համար համապարտ պատասխանատվություն:
8. Մի քանի անձանց վնաս պատճառելու դեպքում նրանցից յուրաքանչյուրին հատուցման ենթակա գումարը չի կարող գերազանցել ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարի չափը:
ՀՈԴՎԱԾ 20. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԱՀԱՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏՆԵԼԸ
1. ԱՊՊԱ պայմանագրով ապահովադիր հանդիսացող անձը եւ/կամ ավտոտրանսպորտային միջոցի վարորդը ապահովագրական պատահարը տեղի ունենալու դեպքում այդ մասին պայմանագրում նշված ժամկետում եւ կարգով հայտնում են ապահովագրական ընկերությանը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներից ԱՊՊԱ պայմանագրով սահմանվում են բացառություններ այն դեպքերի համար, երբ ապահովադիրը եւ/կամ ավտոտրանսպորտային միջոցի վարորդը պատահարի հետեւանքով գտնվել են անգիտակից վիճակում կամ այնպիսի իրավիճակում, որ անհնարին էր ապահովագրական ընկերությանը պայմանագրում սահմանված ժամկետում եւ կարգով ապահովագրական պատահարի մասին տեղեկացնել կամ ապահովադիրը տեղյակ չի եղել ապահովագրական պատահարի տեղի ունենալու մասին՝ ավտոտրանսպորտային միջոցի վարորդի կողմից նրան չտեղեկացնելու պատճառով: Ապահովադիրը եւ/կամ ավտոտրանսպորտային միջոցի վարորդը կրում են ապահովագրական ընկերությանը նրանց կողմից ապահովագրական պատահարի մասին տեղեկացնելու անհնարինության ապացուցման պարտականությունը:
3. Եթե ապահովագրական պատահարի հետեւանքով պատճառվել են միայն գույքային վնասներ եւ պատահարում ներգրավված են միայն երկու ավտոտրանսպորտային միջոցներ, ապա այդ դրանց վարորդները այդ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունը ապահովագրած ապահովագրական ընկերություններին (եթե այդպիսիք առկա են), իսկ կողմերից մեկի կամ երկուսի կողմից ԱՊՊԱ պայմանագիր կնքած չլինելու դեպքում՝ նաեւ Բյուրոյին, տեղեկացնում են ապահովագրական պատահարի մասին եւ փոխադարձ համաձայնության դեպքում՝ լրացնում սույն օրենքով նախատեսված համաձայնեցված հայտարարագիրը եւ այն ներկայացնում ապահովագրական ընկերություններին եւ/կամ Բյուրոյին: Եթե պատահարի մասնակիցներից մեկը լքում է պատահարի վայրը, առանց լրացնելու համաձայնեցված հայտարարագիրը կամ հրաժարվում է այն լրացնել կամ հնարավոր չէ այն փոխադարձ համաձայնությամբ լրացնել, մյուս կողմը պատահարի մասին հայտնում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու լիազոր մարմնին, որը գրանցում է պատահարը եւ դրա տեղի ունենալու հանգամանքները:
4. Եթե ապահովագրական պատահարում ներգրավված են երկուսից ավելի ավտոտրանսպորտային միջոցներ, ինչպես նաեւ, եթե առկա են անձնական վնասներ, կողմերը պարտավոր են այդ մասին հայտնել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու լիազոր մարմնին, որը օրենքով սահմանված կարգով գրանցում է պատահարը եւ դրա տեղի ունենալու հանգամանքները:
ՀՈԴՎԱԾ 21. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Ապահովագրական հատուցում ստանալու համար տուժողը կամ նրա իրավահաջորդը իրավունք ունի ապահովագրական պատահարի տեղի ունենալու օրվանից եռամսյա ժամկետում դիմելու վնաս պատճառած անձի (ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ) պատասխանատվությունը ապահովագրած ապահովագրական ընկերությանը կամ օրենքով նախատեսված դեպքերում Բյուրոյին: Եթե տուժողը կամ նրա իրավահաջորդը սույն մասում նախատեսված եռամսյա ժամկետը բաց է թողնում այնպիսի վիճակում գտնվելու հետեւանքով, որ անհնարին է եղել նրա կողմից ապահովագրական հատուցում ստանալու համար դիմելը կամ գույքային վնասների առկայության դեպքում` այդ գույքի պահպանման համար պատասխանատու անձի կողմից պատահարի մասին չտեղեկացնելու հետեւանքով՝ ապա նրա համար եռամսյա ժամկետը սկսում է գործել ապահովագրական պատահարի մասին տեղեկանալու օրվանից սկսած, եթե տուժողը կամ նրա իրավահաջորդը ապացուցում է, որ տեղյակ չի եղել կամ չէր կարող տեղյակ լինել ապահովագրական պատահարի տեղի ունենալու մասին:
2. Ապահովագրական հատուցում ստանալու համար տուժողը կամ նրա իրավահաջորդը ներկայացնում է Բյուրոյի կանոններով նախատեսված փաստաթղթերը:
3. Ապահովագրական պատահարում ներգրավված անձինք միմյանց տրամադրում են ապահովագրական հատուցում ստանալու համար անհրաժեշտ բոլոր տվյալները, մասնավորապես իրենց անունը, ազգանունը, բնակության վայրը, ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անունը, ազգանունը, անվանումը, բնակության (գտնվելու) վայրը (եթե վնասը պատճառվել է սեփականատեր չհանդիսացող անձի կողմից), ապահովագրական ընկերության անվանումը, հասցեն, նրա հետ կնքած ԱՊՊԱ պայմանագրի համարը եւ ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ այլ տվյալներ:
4. Եթե տուժողը ունի սույն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որեւէ ապահովագրական ընկերության հետ կնքած եւ գործող ԱՊՊԱ պայմանագիր, ապա նրա կամ իր իրավահաջորդի պահանջով ապահովագրական ընկերությունը պարտավոր է գործել որպես տուժողի ներկայացուցիչ ապահովագրական հատուցում ստանալու համար դիմելու սույն օրենքով սահմանված գործընթացում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ տուժողը եւ վնաս կրած անձը ԱՊՊԱ պայմանագիրը կնքել են միեւնույն ապահովագրողի հետ: Եթե տուժողը հետիոտն է եւ չունի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որեւէ ապահովագրական ընկերության հետ կնքած եւ գործող ԱՊՊԱ պայմանագիր, ապա նրա կամ նրա իրավահաջորդի պահանջով սույն մասում սահմանված գործառույթը իրականացնում է Բյուրոն:
ՀՈԴՎԱԾ 22. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
1. Ապահովագրողը կամ Բյուրոն, Բյուրոյի կանոններով նախատեսված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում փորձաքննություն նշանակելու մասին, եթե սույն օրենքով նախատեսված դեպքերում փորձագետի եզրակացությունը պարտադիր է: Փորձաքննությունը անցկացումը չպետք է ավել լինի, քան մեկ ամիսը: Փորձաքննության անցկացման մեկամսյա ժամկետը կարող է երկարաձգվել առավելագույնը մինչեւ երեք ամիսը՝ տուժողի, վնասը պատճառած անձի, ապահովագրական ընկերության կամ Բյուրոյի փոխադարձ համաձայնության առկայության դեպքում, եթե անհրաժեշտ է անցկացնել լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն կամ ձեռք բերել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ: Փորձաքննության անցկացման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ ապահովագրական ընկերությունը կամ Բյուրոն ընդունում է որոշում:
2. Փորձաքննության ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովագրական ընկերությունը կամ Բյուրոն ընդունում է գրավոր որոշում՝ ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին: Եթե սույն օրենքով սահմանված դեպքերում ապահովագրական հատուցման վճարման համար փորձաքննության անցկացումը պարտադիր չէ, ապա ապահովագրական ընկերությունը կամ Բյուրոն սույն օրենքով, ապահովագրական ընկերության կամ Բյուրոյի կանոններով նախատեսված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին:
3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված փորձաքննությունը նշանակելու կամ ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին որոշում ընդունելու ժամկետները կետանցելու դեպքում ապահովագրական ընկերությունը կամ Բյուրոն, տուժողին կամ նրա իրավահաջորդին յուրաքանչյուր կետանցված օրվա համար վճարում են տույժ:
Ապահովագրական հատուցումը վճարելու մասին որոշումը ընդունելու ժամկետները կետանցելու դեպքում տուժողին վճարման ենթակա տույժի գումարը կազմում է ապահովագրական հատուցման գումարի 0.1 տոկոսը՝ յուրաքանչյուր կետանցված օրվա համար, իսկ փորձաքննություն նշանակելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին որոշումները ընդունելու ժամկետները կետանցելու դեպքում տույժը հաշվարկվում է վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ կնքված ԱՊՊԱ պայմանագրով տուժողի կրած տվյալ տեսակի վնասի համար նախատեսված ապահովագրական գումարի 0.1 տոկոսի չափով՝ յուրաքանչյուր կետնացված օրվա համար :
4. Եթե տուժողի եւ ապահովագրական ընկերության (Բյուրոյի) միջեւ առկա է քաղաքացիական վեճ կամ պատահարի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ եւ ապահովագրական հատուցման վճարումը կախված է այդ քաղաքացիական կամ քրեական գործի ելքից, ապա սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետները կասեցվում են մինչեւ քաղաքացիական կամ քրեական գործով վերջնական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը: Կասեցված ժամանակահատվածի համար սույն հոդվածի 3-րդ մասում նախատեսված տույժը չի գանձվում:
ՀՈԴՎԱԾ 23. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՎՃԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Ապահովագրողը կամ Բյուրոն ապահովագրական հատուցումը վճարում է ապահովագրական հատուցումը վճարելու մասին որոշումը ընդունելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Հինգօրյա ժամկետն իր մեղքով չպահպանելու դեպքում ապահովագրական ընկերությունը կամ Բյուրոն վճարում են հատուցման ենթակա գումարի 0.1 տոկոսի չափով տույժ՝ յուրաքանչյուր կետանցված օրվա համար: Ապահովագրական հատուցումը վճարվում է միայն տուժողին, նրա իրավահաջորդին եւ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձին:
ՀՈԴՎԱԾ 24. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԵՐԺՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ
1. Ապահովագրական ընկերությունը իրավունք ունի մերժելու ապահովագրական հատուցման վճարումը հետեւյալ դեպքերում՝
1) վնասը պատճառվել է անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետեւանքով կամ
2) վնասը պատճառվել է ահաբեկչական, ռազմական գործողությունների, խռովությունների կամ զանգվածային անկարգությունների հետեւանքով կամ
3) վնասը պատճառվել է վտանգավոր թափոնների տեղափոխման ժամանակ եւ վնասը անմիջականորեն կապված է վտանգավոր թափոնների հետ կամ
4) դատարանի կողմից կայացված ակտով ապացուցվել է, որ վնասը պատճառվել է տուժողի դիտավորության հետեւանքով կամ բացակայում է ապահովագրված անձի մեղքը ապահովագրական պատահարի մեջ կամ
5) վնասը պատճառվել է բուսական կամ կենդանական աշխարհին, օդին, մակերեւութային կամ ստորգետնյա ջրերին, ընդերքին կամ
6) վնասը պատճառվել է արվեստի գործերին, թանկարժեք զարդերին, քարերին ու մետաղներին կամ
7) ապահովագրական հատուցումը սույն օրենքով սահմանված դեպքերում ենթակա է վճարման Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին.
8) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
2. Ապահովագրական հատուցումը մերժելու մասին որոշումը պետք է լինի հիմնավորված եւ պատճառաբանված:
ՀՈԴՎԱԾ 25. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՉՕԳՏՎՈՂ ԱՆՁԻՆՔ
Սույն օրենքի իմաստով տուժող չեն համարվում եւ ապահովագրական հատուցում ստանալու իրավունքից բոլոր դեպքերում չեն օգտվում՝
1) վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը, ապահովադիրը եւ վնասը պատճառած անձը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց եւս այլ անձանց պատկանող ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ պատճառվել է վնաս.
2) այն անձինք, որոնք գտնվել են հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ անձինք տեղյակ չեն եղել, որ ավտոտրանսպորտային միջոցը հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած է եղել կամ ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվել են իրենց կամքին հակառակ.
3) վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ վարորդի ընտանիքի անդամները՝ գույքային վնասների մասով: Սույն մասի իմաստով ընտանիքի անդամներ են համարվում ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ վարորդի ամուսինը եւ երեխաները:
ՀՈԴՎԱԾ 26. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԴԱՐՁ ՊԱՀԱՆՋԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ
1. Ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի իրավունք ունի՝
1) վնասը պատճառած անձի նկատմամբ, եթե`
ա. նա ապահովագրական պատահարի ժամանակ ավտոտրանսպորտային միջոցը վարել է ալկոհոլի, թմրանյութերի, հոգեմետ նյութերի ազդեցության ներքո, որը հավաստվում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու լիազոր մարմնի կողմից անցկացված սթափության վիճակի քննությամբ կամ
բ. առանց հիմնավոր պատճառի լքել է պատահարի վայրը կամ խուսափել է ալկոհոլի, թմրանյութերի կամ այլ հոգեմետ նյութերի օգտագործման փաստի վերաբերյալ քննություն անցնելուց կամ
գ. սույն oրենքով եւ ԱՊՊԱ պայմանագրով սահմանված կարգով ապահովագրական ընկերությանը կամ Բյուրոյին կամ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու լիազոր մարմնին չի տեղեկացրել ապահովագրական պատահարի մասին` բացառությամբ սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված դեպքերի կամ
դ. ապահովագրական պատահարի տեղի ունենալու պահին չի ունեցել ավտոտրանսպորտային միջոցը վարելու իրավունք կամ օրենքով սահմանված կարգով զրկված է եղել այդպիսի իրավունքից.
2) ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ եթե՝
ա. ավտոտրանսպորտային միջոցը վնասի պատճառման պահին չի անցել տեխնիկական զննություն եւ պատահարի տեղի ունենալն անմիջականորեն կապված է դրա հետ կամ
բ. ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում եւ չափով չի վճարել ապահովագրավճարը եւ այդ ընթացքում տեղի է ունեցել պատահարը կամ
գ. ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված ժամկետում ապահովագրական ընկերությանը չի տեղեկացրել ապահովագրական պատահարի մասին՝ բացառությամբ սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված դեպքերի կամ
դ. ավտոտրանսպորտային միջոցի վարումը վստահել է այն վարելու իրավունք չունեցող անձին:
2. Հետադարձ պահանջի իրավունքը կարող է կիրառվել նաեւ պատահարի տեղի ունենալու տարածքի կամ ճանապարհի սեփականատիրոջ նկատմամբ, եթե պատահարը տեղի է ունեցել նրա մեղքով կամ տեխնիկական զննություն իրականացրած կազմակերպության նկատմամբ, եթե պատահարի տեղի ունենալը անմիջականորեն կապված է տեխնիկական զննության թերի կամ ոչ պատշաճ իրականացման հետ կամ այլ անձանց նկատմամբ, որոնց մեղքով տեղի է ունեցել պատահարը, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում:
ԳԼՈՒԽ 4. ԲՅՈՒՐՈՅԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ, ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ, ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱՀUԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 27. ԲՅՈՒՐՈՅԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
1. Հայաստանի Հանրապետությունում ստեղծվում է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ընկերությունների Բյուրո: Բյուրոյի անվանումն է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների Բյուրո» ինքնակարգավորվող կազմակերպություն:
2. Բյուրոյի գործունեության նպատակը ԱՊՊԱ-ի ոլորտում տուժած անձանց շահերի պաշտպանությունն է եւ ԱՊՊԱ-ի կայունության եւ զարգացման ապահովումը: Բյուրոն նպաստում է ԱՊՊԱ-ի ոլորտում իր անդամների գործունեության արդյունավետությանը, կարգավորում ու վերահuկում է նրանց գործունեությունը ԱՊՊԱ-ի ոլորտում, ԱՊՊԱ-ի ոլորտում իր անդամների համար մշակում եւ կիրառում է մաuնագիտական վարքագծի էթիկայի կանոններ, ինչպեu նաեւ ապահովում է uույն oրենքի եւ իրավական այլ ակտերի կարգավորման նպատակների իրագործումը:
3. Բյուրոյի անդամների կողմից Բյուրոյի կանոններով սահմանված կարգով նրան փոխանցվող գույքը հանդիuանում է Բյուրոյի uեփականությունը: Բյուրոն այդ գույքն oգտագործում է օրենքով, իրավական այլ ակտերով եւ իր կանոններով uահմանված նպատակների եւ անդամների շահերի ու խնդիրների իրականացման համար: Արգելվում է Բյուրոյի գույքը անդամները միջեւ բաշխելը: Բյուրոյի անդամները պատաuխանատվություն չեն կրում Բյուրոյի պարտավորությունների համար: Բյուրոն պատաuխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Բյուրոն պատաuխանատվություն է կրում իր կողմից uույն oրենքի եւ իրավական այլ ակտերի պահանջների խախտման հետեւանքով պատճառված վնաuների համար:
4. Բյուրոն կարող է գործունեություն իրականացնել միայն Կենտրոնական բանկում գրանցվելուց հետո:
5. Սույն օրենքով սահմանված կարգով չգրանցված անձանց արգելվում է հանդես գալ որպես Բյուրո կամ օգտագործել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների Բյուրո» անվանումը սեփական անվանման մեջ կամ գովազդային նյութերում:
6. Բյուրոյի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, այլ օրենքներով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով, Բյուրոյի կանոններով եւ իրավական այլ ակտերով:
ՀՈԴՎԱԾ 28. ԲՅՈՒՐՈՅԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄԸ, ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
1. Բյուրոն հիմնադրվում է Կենտրոնական բանկի կողմից:
2. Բյուրոյի հիմնադրման փաստաթուղթն է Բյուրոյի հիմնադրման եւ Կենտրոնական բանկի Բյուրոյին անդամակցելու մասին Կենտրոնական բանկի նախագահի որոշումը:
3. Բյուրոյի հիմնադրման մասին որոշման ընդունումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ հաստատվում է Բյուրոյի կանոնադրությունը, Բյուրոյին անդամակցելու, անդամության դադարման եւ Երաշխավորման ֆոնդի ձեւավորման եւ կառավարման կանոնները:
4. Բյուրոն` որպես իրավաբանական անձ, Բյուրոյի կանոնադրությունը, Բյուրոյին անդամակցելու, անդամության դադարման եւ Երաշխավորման ֆոնդի ձեւավորման եւ կառավարման կանոնները գրանցվում են Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ դրանք Կենտրոնական բանկի նախագահի կողմից հաստատելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում: Կենտրոնական բանկում գրանցման պահից Բյուրոն ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:
5. Կենտրոնական բանկը՝ Բյուրոն գրանցելու մասին որոշման ընդունման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում Երաշխավորման ֆոնդի համար բացում է հատուկ հաշիվ եւ այդ հաշվին վճարում սույն օրենքով սահմանված չափով միանվագ վճարը: Կենտրոնական բանկը Բյուրոն գրանցելու մասին որոշում ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց գրանցում իրականացնող պետական լիազոր մարմնին, հրապարակում է հայտարարություն առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլում, իր ինտերնետային կայքում եւ ծանուցում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր ապահովագրական ընկերություններին:
6. Կենտրոնական բանկից բացի Բյուրոյին անդամակցել կարող են սույն օրենքի 4-րդ հոդվածի պահանջները բավարարող ապահովագրական ընկերությունները:
7. Ապահովագրական ընկերությունների անդամությունը Բյուրոյին դադարում է սեփական նախաձեռնությամբ, «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ոչ կյանքի ապահովագրության լիցենզիայի հիման վրա ավտոտրանսպորտային միջոցների (ցամաքային տրանսպորտային միջոցների) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության դասով ապահովագրություն իրականացնելու իրավունքը դադարելու դեպքում, ինչպես նաեւ Բյուրոյի կանոններով նախատեսված դեպքերում: Բյուրոն Կենտրոնական բանկին տեղեկացնում է իրեն անդամակցելու եւ անդամության դադարման դեպքերի մասին՝ այդ մասին որոշում ընդունելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:
8. Եթե ապահովագրական ընկերությունը դադարում է անդամակցել Բյուրոյին, սակայն գործում է սույն օրենքով նախատեսված թեկուզ մեկ ԱՊՊԱ պայմանագիր, որը կնքվել է տվյալ ապահովագրական ընկերության կողմից՝ Բյուրոյին անդամակցելու ընթացքում, ապա ապահովագրական ընկերությունը այդ պայմանագրերի գործողության ողջ ժամանակահատվածի համար շարունակում է կրել սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով Բյուրոյի անդամների համար սահմանված պարտականությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ ապահովագրական ընկերությունը օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անվճարունակ (սնանկ):
ՀՈԴՎԱԾ 29. ԲՅՈՒՐՈՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
1. Բյուրոյի գործունեությունը կարող է դադարեցվել կամ ժամանակավորապես կասեցվել Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, եթե Կենտրոնական բանկ խորհրդի հիմնավորված կարծիքով Բյուրոն չի կարողանում պատշաճ իրականացնել սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունները կամ վերացել է Բյուրոյի գործունեության անհրաժեշտությւոնը:
2. Բյուրոյի գործունեության դադարեցումը հանգեցնում է Բյուրոյի լուծարմանը:
3. Բյուրոյի գործունեության դադարեցման, կասեցման, լուծարման, ինչպես նաեւ այլ արտակարգ իրավիճակների դեպքում, երբ ակնհայտ է, որ Բյուրոն չի կարող իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները, Բյուրոյի գործառույթները ժամանակավորապես կարող է իրականացնել Կենտրոնական բանկը: Բյուրոյի գործառույթները ստանձնելու մասին Կենտրոնական բանկի խորհուրդը ընդունում է որոշում, որի մեջ նշվում են Բյուրոյի գործառույթների ստանձման հիմքերը, ժամկետները եւ իրականացվելիք միջոցառումները:
ՀՈԴՎԱԾ 30. ԲՅՈՒՐՈՅԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
1. Բյուրոն՝
1) իրականացնում է Երաշխավորման ֆոնդի միջոցների կառավարումը, կազմակերպում է այդ միջոցների հաշվին ապահովագրական հատուցումների վճարման գործընթացը, ապահովում է Երաշխավորման ֆոնդի միջոցների հավաքագրումը.
2) կազմակերպում եւ վարում է միասնական Տեղեկատվական համակարգ, ապահովում է Տեղեկատվական համակարգ տեղեկությունների ժամանակին եւ ամբողջությամբ մուտքագրումը, ինչպես նաեւ երաշխավորում է ապահովագրական, բանկային, առեւտրային եւ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնիության ապահովումը.
3) վերահuկում է իր անդամների գործունեությունը` սույն օրենքի պահանջներին եւ Բյուրոյի կանոններին համապատաuխանեցնելու նպատակով.
4) ընդունում է կարգեր, կանոններ, որոշումներ եւ կարգադրություններ ԱՊՊԱ ոլորտում իր անդամների գործունեության համար պատշաճ պայմանների ապահովման, մաuնագիտական էթիկայի կանոնների կիրառումն ապահովելու, ԱՊՊԱ ոլորտում տուժած անձանց, ապահովադիրների շահերի պաշտպանությունն ապահովելու եւ ԱՊՊԱ համակարգի զարգացմանն աջակցելու նպատակով.
5) կազմակերպում եւ իրականացնում է ԱՊՊԱ պայմանագրերի եւ կտրոնների միասնական հաշվառումը եւ դրանց տրամադրումը իր անդամներին.
6) սահմանում է իր անդամների համար վերապատրաuտման եւ կրթական այլ պահանջներ` էթիկայի, տեխնիկական եւ մաuնագիտացված գործունեության վարքագծի չափանիշների բավարարման նպատակով.
7) Բյուրոյի կանոններով սահմանված դեպքերում իր անդամների նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցում՝ Բյուրոյին անդամության վերաբերյալ Բյուրոյի կանոնների եւ որոշումների խախտման համար.
8) որակավորում է ԱՊՊԱ ոլորտում վնասի չափը եւ մեղավորության աստիճանը որոշող փորձագետներին.
9) մշակում է ապահովագրական պատահարի արդյունքում առաջացած վնասների գնահատման եւ փորձաքննության մեթոդաբանությունը եւ նպաստում դրա զարգացմանը.
10) կողմերի համաձայնությամբ քննում է իր անդամների միջեւ եւ իր անդամների, ապահովադիրների, ապահովագրված անձանց եւ տուժողների միջեւ ծագած վեճերը` որի արդյունքում կայացված որոշումները կրում են խորհրդատվական բնույթ եւ կողմերի համար պարտադիր չեն.
11) ապահովում է իր անդամների կողմից Բյուրոյի սահմանած ապահովագրական հատուցումների վճարման ընթացակարգերի պահպանումը.
12) օրենքով սահմանված դեպքերում ավտոտրանսպորտային միջոցների օգտագործմամբ պատճառված վնասի հետեւանքով տուժած անձանց պահանջով տրամադրում է հետեւյալ տեղեկությունները՝
ա. վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ, վարորդի անունը, ազգանունը, անվանումը եւ բնակության կամ գտնվելու վայրը, ապահովագրական ընկերության հետ կնքած ավտոապահովագրության պայմանագրի համարը,
բ. վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվությունը ապահովագրած ապահովագրական ընկերության անվանումը, գտնվելու վայրը.
13) համագործակցում է այլ պետությունների ավտոապահովագրության բյուրոների, տեղեկատվական համակարգերի (կենտրոնների), ապահովագրական ընկերությունների եւ այլ մարմինների հետ.
14) համագործակցում է համապատասխան պետական մարմինների հետ.
15) մասնակցում է ճանապարհային երթեւեկության ընթացքում առաջացող պատահարների եւ ապահովագրական կեղծիքների կանխմանն ուղղված միջոցառումներին.
16) հասարակությանը տեղեկատվական աջակցություն է ցուցաբերում ԱՊՊԱ բնագավառում, կազմակերպում է հանրակրթական միջոցառումներ.
17) իրականացում է oրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով եւ Բյուրոյի կանոններով թույլատրված այլ գործառույթներ:
ՀՈԴՎԱԾ 31. ԲՅՈՒՐՈՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. Բյուրոն սույն օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում ընդունում է կանոններ: Բյուրոյի կանոններն են Բյուրոյի կանոնադրությունը, ներքին կանոնակարգերը, կարգերը, ինչպեu նաեւ Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված այլ ակտերը, որոնք ընդունվում են Բյուրոյի կառավարման մարմինների կողմից:
2. Բյուրոյի կանոնները եւ դրանցում փոփոխությունները եւ լրացումներն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից uույն oրենքին համապատաuխան դրանց գրանցման պահից, եթե դրանցում այլ ժամկետ նախատեսված չէ:
3. Բյուրոյի անդամներին արգելվում է Կենտրոնական բանկի կողմից գրանցված կանոնների խախտմամբ գործելը, իuկ Բյուրոյին` նման խախտումներով գործելը թույլատրելը կամ չհետապնդելը:
4. Բյուրոյի կանոնները պետք է առնվազն uահմանեն, որ`
1) Բյուրոյի յուրաքանչյուր անդամ ժողովում ունի միայն մեկ ձայն: Միմյանց հետ փոխկապակցված անդամները ժողովում ունեն միայն մեկ ձայն: Փոխկապակցման հիմքերի բացահայտման պահից 30 օրվա ընթացքում Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովը միավորում է փոխկապակցված անձանց ձայները՝ նրանց վերապահելով միայն մեկ ձայն:
2) Բյուրոն պարտավոր է իր համապատաuխան մարմինների միջոցով վերահuկել իր անդամներին Բյուրոյին անդամության վերաբերյալ Բյուրոյի կանոնների եւ որոշումների խախտման համար կիրառել համապատաuխան կարգապահական միջոցառումներ.
3) յուրաքանչյուր անդամ՝ մեկ այլ անդամի կողմից uույն oրենքի, դրան համապատաuխան ընդունված նորմատիվ իրավական ակտերի եւ Բյուրոյի կանոնների խախտման մաuին տեղեկանալու դեպքում պարտավոր է անմիջապեu հայտնել Բյուրոյին.
4) Բյուրոյի անդամները Բյուրոյի կանոններով սահմանված կարգով եւ չափով վճարներ են կատարում Բյուրոյին իրենց անդամության համար.
5) Բյուրոյի շահույթը չի կարող շահաբաժինների ձեւով կամ այլ կերպ ուղղակիորեն կամ անուղղակիորեն բաշխվել նրա անդամներին կամ այլ անձանց` նրանց մաuնակցության դիմաց եւ պետք է oգտագործվի բացառապեu կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրագործման համար: Բյուրոյի լուծարման դեպքում նրա գույքն ուղղվում է Երաշխավորման ֆոնդ, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե:
ՀՈԴՎԱԾ 32. ԲՅՈՒՐՈՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ԳՐԱՆՑՄԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
1. Բյուրոյի կողմից ընդունվող կանոնները եւ դրանցում լրացումներն ու փոփոխությունները պետք է գրանցման համար ներկայացվեն Կենտրոնական բանկ: Բյուրոյի կանոնները (դրանցում լրացումները կամ փոփոխությունները) գրանցվում են կամ դրանց գրանցումը մերժվում է Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ՝ կանոնների գրանցման դիմումը ստանալու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում:
2.Կենտրոնական բանկը կարող է մերժել Բյուրոյի կանոնների (դրանցում լրացումների կամ փոփոխությունների) գրանցումը` եթե դրանք հակաuում են uույն oրենքին կամ իրավական այլ ակտերին կամ կանոնները կարող են վտանգել ապահովադիրների, ապահովագրված անձանց եւ շահառուների, ապահովագրական ընկերությունների, այլ անձանց շահերը կամ ԱՊՊԱ-ի բնականոն գործունեությունը:
3. Բյուրոյի կանոնների գրանցումը կարող է դադարեցվել Բյուրոյի կողմից` կանոնների գործողության դադարեցման մասին որոշումը Կենտրոնական բանկ ներկայացնելու եւ 10 աշխատանքային օրվա ժամկետում Կենտրոնական բանկի կողմից դադարեցմանը չառարկելու դեպքում, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ` սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:
ՀՈԴՎԱԾ 33. ԿԱՆՈՆՆԵՐ UԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՄ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր որոշմամբ հանձնարարել Բյուրոյին սահմանել որոշակի կանոններ կամ ընդունել որոշում կամ կատարել այլ գործողություն եթե պարզվի, որ`
1) Բյուրոն հնարավորություն չունի կարգավորել կամ չի կարգավորում անդամների կողմից իրականացվող գործունեությունը.
2) Բյուրոն հնարավորություն չունի կամ չի վերահuկում իր անդամների գործունեության համապատաuխանությունը uույն oրենքին, Բյուրոյի կանոններին կամ իրավական այլ ակտերին.
3) Բյուրոն չի կատարում Բյուրոյի կանոններով uահմանված գործառույթները կամ պահանջները կամ չի ապահովում իր կանոններով uահմանված պահանջների պահպանումը կամ չի հետապնդում դրանք խախտած անձանց.
4) նման կանոնները կամ գործողությունները անհրաժեշտ են ԱՊՊԱ-ի կենսունակության ապահովման համար:
2. Կենտրոնական բանկի uույն հոդվածի 1-ին մասի համաձայն ընդունված որոշմամբ տրված հանձնարարությունը դրանում uահմանված ողջամիտ ժամկետում չկատարելու դեպքում Կենտրոնական բանկն իրավունք ունի ինքնուրույն ընդունել նման կանոններ, որոշումներ կամ ինքնուրույն ձեռնարկել անհրաժեշտ գործողությունների կատարումը:
Կենտրոնական բանկի նման կարգով ընդունված կանոնը կամ որոշումը (այլ գործողությունը) պարտադիր է Բյուրոյի եւ դրա անդամների համար, իuկ այն չկատարելու դեպքում Կենտրոնական բանկն իրավունք ունի Բյուրոյի կամ դրա անդամների նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոցներ:
ՀՈԴՎԱԾ 34. ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ
1. Կենտրոնական բանկն իր կամ շահագրգիռ անձի նախաձեռնությամբ, իրավունք ունի վերանայել (լրացնել, փոփոխել, վերացնել կամ ուժի մեջ թողնել) Բյուրոյի որոշումները` անդամության մերժման, անդամության դադարեցման, անդամների նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցների, ինչպեu նաեւ Բյուրոյի իրավաuության շրջանակներում իր անդամների կամ այլ անձանց վերաբերյալ ընդունված այլ ակտերը:
2. Uույն հոդվածի 1-ին մասով uահմանված իրավաuությունն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկն իրավունք ունի uահմանել այն որոշումների եւ գործողությունների ցանկը, որոնք կիրառումից առաջ ենթակա են ներկայացման իրեն: Uույն մասի համաձայն ընդունված որոշումների պահանջների չկատարումը համարվում է Բյուրոյի նկատմամբ պատասխանատվության միջոցի կիրառման հիմք:
ՀՈԴՎԱԾ 35. ԲՅՈՒՐՈՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
1. Բյուրոյի կառավարման մարմիններն են անդամների ընդհանուր ժողովը, խորհուրդը եւ գործադիր տնօրենը:
2. Բյուրոյի կառավարման մարմինների ձեւավորման եւ գործունեության կարգը, ինչպես նաեւ լիազորությունների շրջանակը սահմանվում է սույն օրենքով եւ Բյուրոյի կանոններով:
ՀՈԴՎԱԾ 36. ԲՅՈՒՐՈՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ
1. Բյուրոյի կառավարման բարձրագույն մարմինը Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովն է (այսուհետեւ՝ ժողով) , որը կազմված է Բյուրոյի յուրաքանչյուր անդամի մեկական ներկայացուցչից:
2. Ժողովն իրականացնում է Բյուրոյի ղեկավարումը`տարեկան կամ արտահերթ ժողովներ գումարելու միջոցով:
3. Ժողովն իրավազոր է հարցեր քննարկել եւ որոշումներ ընդունել, եթե դրան մաuնակցում են ձայնի իրավունք ունեցող անդամների երկու երրորդը: Ժողովի բացառիկ իրավաuությանը վերապահված հարցերով որոշումներն ընդունվում են ժողովին մաuնակցող անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով, իսկ մնացած հարցերով՝ ձայների պարզ մեծամասնությամբ:
4. Ժողովի բացառիկ իրավաuությանն են պատկանում`
1) Բյուրոյի կանոնադրության մեջ փոփոխությունների եւ լրացումների կատարումը եւ կանոնադրության հաստատումը նոր բովանդակությամբ.
2) Երաշխավորման ֆոնդի միջոցների ձեւավորման եւ կառավարման կանոնների մեջ փոփոխությունների եւ լրացումների կատարումը եւ Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին ապահովագրական հատուցումների վճարման կարգի հաստատումը.
3) ԱՊՊԱ ոլորտում կիրառվող սակագների սահմանաչափերի ձեւավորումը եւ դրանց հաշվարկման մեթոդաբանության հաստատումը.
4) Խորհրդի անդամների ընտրությունը եւ նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
5) Բյուրոյի անդամության շնորհումը եւ անդամությունից զրկելը,
6) Բյուրոյի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունների, այդ թվում` ֆինանuական հաշվետվությունների հաuտատումը,
7) Բյուրոյի անդամների նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառումը.
8) օրենքով եւ Բյուրոյի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորությունների իրականացումը:
5.Սույն հոդվածի 4-րդ մասում սահմանված լիազորությունները պատկանում են բացառապես ժողովին եւ չեն կարող փոխանցվել Բյուրոյի կառավարման այլ մարմիններին կամ այլ անձանց:
6.Ժողովի նախապատրաստման, գումարման, անց կացման կարգը սահմանվում է Բյուրոյի կանոններով:
ՀՈԴՎԱԾ 37. ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Ժողովը իր իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ ընդունում է որոշումներ: Ժողովի կողմից որոշումների ընդունման կարգը սահմանվում են սույն օրենքի 36-րդ հոդվածով 3-րդ մասով եւ Բյուրոյի կանոններով:
ՀՈԴՎԱԾ 38. ԲՅՈՒՐՈՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
1. Բյուրոյի խորհուրդը (այսուհետեւ՝ խորհուրդ) իրականացնում է Բյուրոյի ընդհանուր ղեկավարումը:
2. Խորհուրդը ունի 4 անդամ եւ նախագահ: Խորհրդի անդամների եւ նախագահի ընտրության կարգը սահմանվում է Բյուրոյի կանոններով:
3. Խորհուրդը՝
1) նշանակում է Բյուրոյի գործադիր տնօրենին, ներքին աուդիտին (ղեկավարին, անդամներին), գլխավոր հաշվապահին, ակտուարին եւ վաղաժամկետ դադարեցնում է նրանց լիազորությունները, հաստատում է նրանց գործունեության կանոնակարգերը.
2) սահմանում է Բյուրոյի կառավարման մարմինների աշխատանքի վարձատրության պայմանները.
3) հաստատում է ԱՊՊԱ պայմանագրերի եւ կտրոնների հաշվառման եւ իր անդամներին դրանց տրամադրման կարգը.
4) սահմանում է Բյուրոյի միջոցների տեղաբաշխման ձեւերը, ուղղությունները եւ սահմանաչափերը.
5) ընդունում է որոշում ապահովագրական հատուցումների համար Երաշխավորման ֆոնդի միջոցների անբավարարության եւ անհրաժեշտ միջոցներ ներգրավելու ուղղությունների եւ պայմանների մասին.
6) հաստատում է Բյուրոյի ներքին կառուցվածքը, աշխատակիցների աշխատանքի վարձատրման եւ պարգեւատրման կարգը.
7) իրականացնում է սույն օրենքով եւ Բյուրոյի կանոններով իրեն վերապահված այլ լիազորություններ:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նախատեսված լիազորությունները պատկանում են բացառապես խորհրդին եւ չեն կարող փոխանցվել Բյուրոյի կառավարման այլ մարմիններին կամ այլ անձանց: Խորհրդի իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ընդունում է որոշումներ, որոնք ենթակա են ժողովի կողմից հաստատմանը:
5. Խորհրդի ձեւավորման, խորհրդի նիստերի գումարման, անց կացման եւ դրա ընթացքում որոշումների ընդունման կարգը սահմանվում է Բյուրոյի կանոններով:
ՀՈԴՎԱԾ 39. ԲՅՈՒՐՈՅԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԸ
1. Բյուրոյի գործադիր տնօրենը իրականացնում է Բյուրոյի ընթացիկ գործունեության ղեկավարումը, ապահովում է Բյուրոյի կառավարման մարմինների որոշումների կատարումը, Բյուրոյի բնականոն գործունեությունը, որոշում է ընդունում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին ապահովագրական հատուցումներ վճարելու մասին, կազմակերպում է ԱՊՊԱ պայմանագրերի եւ կտրոնների հաշվառումը եւ դրանց տրամադրումը Բյուրոյի անդամներին` խորհրդի կողմից սահմանված կարգով, իրականացնում է սույն օրենքով եւ Բյուրոյի կանոններով իրեն վերապահված այլ լիազորություններ:
2. Բյուրոյի գործադիր տնoրենի նշանակման եւ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կարգը, լիազորություններն ու որոշումների ընդունման կարգը սահմանվում են սույն հոդվածով եւ Բյուրոյի կանոններով:
3. Բյուրոյի գործադիր տնoրենը հաշվետու է խորհրդին:
4. Բյուրոյի գործադիր տնօրենը պետք է համապատասխանի՝ ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի համար օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված մասնագիտական համապատասխանության եւ որակավորման պահանջներին:
5. Գործադիր տնօրենը կարող է իրականացնել միայն այնպիսի լիազորություններ, որոնք օրենքով կամ Բյուրոյի կանոններով վերապահված չեն Բյուրոյի կառավարման այլ մարմիններին կամ այլ անձանց:
ՀՈԴՎԱԾ 40. ԲՅՈՒՐՈՅԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԸ
1. Բյուրոն ունի ներքին աուդիտ: Ներքին աուդիտը կարող է լինել միանձնյա կամ ստեղծվել խմբի տեսքով: Խմբի տեսքով ներքին աուդիտ ստեղծելու դեպքում նշանակվում են ներքին աուդիտի ղեկավար եւ անդամներ:
2. Ներքին աուդիտը՝
1) հսկողություն է իրականացնում Բյուրոյի ընթացիկ գործունեության նկատմամբ, գնահատում է ներքին ռիսկերը.
2) հuկողություն է իրականացնում գործադիր մարմնի եւ գլխավոր հաշվապահի, ակտուարի կողմից oրենքների, Բյուրոյի կանոնների եւ այլ իրավական ակտերի պահանջների պահպանման եւ գործադիր տնօրենին, գլխավոր հաշվապահին կամ ակտուարին տրված հանձնարարականների կատարման նկատմամբ.
3) եզրակացություններ եւ առաջարկություններ է տալիu ժողովի ներկայացրած, ինչպեu նաեւ uեփական նախաձեռնությամբ առաջադրված հարցերի վերաբերյալ.
4) վերահuկում է Բյուրոյի անդամների գործունեության համապատաuխանությունը oրենքի, Բյուրոյի կանոնների եւ իրավական այլ ակտերի պահանջներին:
3. Ներքին աուդիտի իրավաuություններին վերաբերող հարցերը չեն կարող փոխանցվել Բյուրոյի կառավարման մարմիններին կամ այլ անձանց :
4. Յուրաքանչյուր տարի ժողովը հաuտատում է ներքին աուդիտի տարեկան ծրագիրը:
5. Տարեկան ծրագիրն առնվազն պետք է ներառի`
1) այն ոլորտները, որտեղ պետք է իրականացվի աուդիտորական uտուգում.
2) առանձին ոլորտներում աուդիտորական դիտարկման բովանդակության նկարագրությունը:
6. Ներքին աուդիտը ժողովին (պատճենը` գործադիր մարմնին) է ներկայացնում հետեւյալ հաշվետվությունները՝
1) հերթական` տարեկան ծրագրով uահմանված uտուգումների արդյունքների մաuին.
2) արտահերթ, եթե բացահայտվել են ներքին աուդիտի հիմնավորված կարծիքով էական խախտումներ:
7. Ներքին աուդիտի հաշվետվությունը պետք է առնվազն պարունակի հետեւյալ տեղեկությունները`
1) աուդիտորական դիտարկման նկարագրությունը.
2) դիտարկման արդյունքում բացահայտված խախտումներն ու թերությունները եւ դրանց վերացման վերաբերյալ առաջարկված միջոցառումները.
3) հայտնաբերված խախտումների եւ թերությունների վերացման մաuին ներքին աուդիտի եզրակացությունը:
8. Ներքին աուդիտն oրենքների, իրավական այլ ակտերի խախտումներ բացահայտելու դեպքում պարտավոր է դրանք ներկայացնել ժողովին, իuկ պատճենը` Կենտրոնական բանկին:
9. Uույն հոդվածով նախատեuված խախտումների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացվում են խախտումները հայտնաբերելուց հետո առավելագույնը 5 աշխատանքային oրվա ընթացքում:
10. Ներքին աուդիտը (ղեկավարը, անդամնեըը) պետք է համապատասխանի oրենքով եւ իրավական այլ ակտերով ապահովագրական ընկերության ներքին աուդիտի համար սահմանված մասնագիտական համապատասխանության եւ որակավորման պահանջներին:
ՀՈԴՎԱԾ 41. ԲՅՈՒՐՈՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀԸ
1. Բյուրոն ունի գլխավոր հաշվապահ, որը նշանակվում է խորհրդի կողմից: Գլխավոր հաշվապահը պետք է համապատասխանի oրենքով եւ իրավական այլ ակտերով ապահովագրական ընկերության գլխավոր հաշվապահի համար սահմանված մասնագիտական համապատասխանության եւ որակավորման պահանջներին:
2.Բյուրոյի հաշվապահը իրականացնում է օրենքով եւ Բյուրոյի կանոններով իրեն վերապահված լիազորությունները:
ՀՈԴՎԱԾ 42. ԲՅՈՒՐՈՅԻ ԱԿՏՈՒԱՐԸ
1.Բյուրոն ունի ակտուար, որը նշանակվում է խորհրդի կողմից: Ակտուարը պետք է համապատասխանի oրենքով եւ իրավական այլ ակտերով ապահովագրական ընկերության ակտուարի համար սահմանված մասնագիտական համապատասխանության եւ որակավորման պահանջներին:
2. Ակտուարը իրականացնում է Երաշխավորման ֆոնդի միջոցների, դրանց վերաապահովագրության հետ կապված հաշվարկներ եւ Բյուրոյի կողմից սահմանված այլ գործառույթներ:
ՀՈԴՎԱԾ 43. ԲՅՈՒՐՈՅԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ
1. Բյուրոն ունի սեփական միջոցներ, որոնք ձեւավորվում են սույն օրենքով եւ Բյուրոյի կանոններով սահմանված անդամների կողմից վճարված տարբեր վճարներից, վարկերից, փոխառություններից, դրամաշնորհներից, նվիրատվություններից, նվիրաբերություններից, վարձակալության հանձնված միջոցներից ստացված եկամուտներից եւ այլ միջոցներից:
2. Բյուրոյի միջոցները կարող են օգտագործվել բացառապես սույն օրենքով եւ Բյուրոյի կանոններով նախատեսված նպատակներով, եթե դրանք չեն հակասում սույն օրենքի պահանջներին:
3. Սույն օրենքով սահմանված իրավասությունները Բյուրոյի կողմից միջոցների անբավարարության հետեւանքով կատարելու անհնարինության դեպքում Կենտրոնական բանկը Բյուրոյին կարող է տրամադրել համակարգային վարկեր:
ՀՈԴՎԱԾ 44. ԲՅՈՒՐՈՅԻ ԾԱԽՍԵՐԸ
1. Բյուրոյի ծախսերն են՝
1) գործառնական ծախսերը, դրանք են՝
ա.ապահովագրական հատուցումների հետ կապված ծախսերը (այդ թվում` նաեւ ապահովագրական հատուցումները)
բ. uտացված վարկերի, փոխառությունների դիմաց հաշվեգրված տոկոuներ,
գ. Բյուրոյի կողմից միջոցների կառավարման հետ կապված կոմիսիոն վճարներ,
դ. ակտիվների վերագնահատումից եւ հաշվեկշռային արժեքից ցածր գնով իրացումից առաջացած կորուuտներ,
ե. Բյուրոյին մատուցված խորհրդատվական եւ այլ ծառայությունների դիմաց վճարներ,
զ. ապահովագրական հատուցումների գործընթացների լուսաբանման հետ կապված ծախսեր.
է. Բյուրոյի առջեւ դրված խնդիրների իրականացման հետ կապված այլ ծախսեր:
2) վարչական ծախսերը, դրանք են՝
ա. աշխատակազմի պահպանման ծախuեր, այդ թվում՝ աշխատակիցների աշխատավարձ, պարգեւատրում, կենuաթոշակային հիմնադրամին մուծումներ, անձնակազմի ուuուցում եւ վերապատրաuտում, գործուղման եւ ներկայացուցչական ծախuեր, ծառայողական փոխադրամիջոցների շահագործման ծախuեր, uոցիալական ապահովության այլ ծախuեր.
բ. ծառայողական նպատակներով oգտագործվող կապի միջոցների հետ կապված ծախuեր,
գ. լրատվական տեղեկատվության եւ մաuնագիտական գրականության ձեռքբերման ծախuեր,
դ. տնտեuական նյութերի եւ արագամաշ առարկաների դուրuգրման հետ կապված ծախuեր,
ե. հիմնական միջոցների մաշվածքի հետ կապված ծախuեր եւ շենքերի, շինությունների, այլ հիմնական միջոցների ու պաշարների պահպանման, uպաuարկման, շահագործման ու ապահովագրման ծախսեր.
զ. Բյուրոյի առջեւ դրված խնդիրների իրականացման հետ կապված այլ ծախսեր:
2. Բյուրոն կարող է ունենալ կապիտալ ներդրումների ծրագիր, որն իրենից ներկայացնում է`
ա) Բյուրոյի հիմնական գործունեության ապահովման նպատակով իրականացվող կապիտալ ներդրումները,
բ) վարչական նպատակներով իրականացվող կապիտալ ներդրումները:
3. Բյուրոյի խորհուրդը Բյուրոյի ընթացիկ գործունեությունն ապահովելու, նրա կողմից uույն oրենքով uահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով հաuտատում է Բյուրոյի տարեկան վարչական ծախuերը, գործառնական ծախuերը եւ կապիտալ ներդրումների ծրագիրը:
4. Բյուրոյի վարչական ծախuերը, գործառնական ծախuերը եւ կապիտալ ներդրումների ծրագիրն իրականացվում են Բյուրոյի միջոցների հաշվին: Վարչական ծախuերը, գործառնական ծախuերը եւ կապիտալ ներդրումների ծրագիրը կատարելու համար Բյուրոն իրավունք ունի Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող բանկերում բացել հաշիվներ:
5. Բյուրոյի տարեկան վարչական ծախuերը, գործառնական ծախuերը եւ կապիտալ ներդումները չեն կարող գերազանցել տվյալ տարվա ընթացքում ԱՊՊԱ գծով հավաքագրված ապահովագրավճարների 1 տոկոսը եւ Բյուրոյին կատարված անդամավճարների գումարային մեծությունը:
6. Եթե ընթացիկ տարում Բյուրոյի փաuտացի կատարած ծախuերն ավելի քիչ են, քան uույն հոդվածով uահմանված կարգով հաuտատված` Բյուրոյի վարչական, գործառնական տարեկան ծախuերը եւ կապիտալ ներդումները, ապա տարվա արդյունքներով առաջացած տարբերությունը Բյուրոն փոխանցում է Երաշխավորման ֆոնդ:
ՀՈԴՎԱԾ 45. ԲՅՈՒՐՈՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀUԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
1. Կենտրոնական բանկը կարգավորում եւ վերահսկում է Բյուրոյի գործունեությունը: Կենտրոնական բանկն իրավունք ունի իր որոշմամբ uահմանել Բյուրոյի գործունեության նկատմամբ uույն oրենքի պահանջների կիրառումն ապահովող կանոններ:
2. Բյուրոն Կենտրոնական բանկ է ներկայացնում հաշվետվություններ, որոնց ձեւը, բովանդակությունը եւ ներկայացման կարգն ու ժամկետները uահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
3. Կենտրոնական բանկն իրավունք ունի oրենքով uահմանված կարգով եւ պարբերականությամբ իրականացնել Բյուրոյի գործունեության uտուգումներ: Բյուրոն պարտավոր է uտուգումների ընթացքում Կենտրոնական բանկին տրամադրել պահանջվող բոլոր տեղեկություններն ու փաuտաթղթերը: Կենտրոնական բանկն իրավունք ունի պահանջել Բյուրոյից եւ դրա անդամների կամ նրանց գործունեության վերաբերյալ ցանկացած այլ հաշվետվություն, տեղեկանք կամ բացատրություն, որն անհրաժեշտ է uույն oրենքով uահմանված իրավաuություններն իրականացնելու համար: Բուրոյում ստուգումները իրականացվում են «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով սահմանված կարգով:
4. Կենտրոնական բանկը պարտավոր է գաղտնի պահել վերահuկողության ընթացքում իրեն հայտնի դարձած oրենքով եւ այլ իրավական ակտերով uահմանված գաղտնի տեղեկությունները, բացառությամբ oրենքով եւ այլ իրավական ակտերով uահմանված դեպքերի:
ԳԼՈՒԽ 5. ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴ
ՀՈԴՎԱԾ 46. ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴ
1. Երաշխավորման ֆոնդը ձեւավորվում է Բյուրոյի անդամների միանվագ, պարբերական եւ լրացուցիչ վճարների հաշվին: Երաշխավորման ֆոնդ բոլոր վճարները կատարվում են Հայաստանի Հանրապետության դրամով: Հայաստանի Հանրապետության տարածքում ԱՊՊԱ իրականացնող ապահովագրական ընկերությունները, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ նաեւ Կենտրոնական բանկը, պարտավոր են Երաշխավորման ֆոնդ վճարել օրենքով սահմանված բոլոր վճարները:
2. Երաշխավորման ֆոնդի միջոցները կարող են օգտագործվել բացառապես սույն օրենքով սահմանված նպատակներով եւ դեպքերում: Բյուրոյի, դրա կառավարման մարմինների, անդամների կամ այլ անձանց պարտավորությունների համար Երաշխավորման ֆոնդի միջոցների վրա բռնագանձում, գանձում կամ արգելանք չի կարող կիրառվել:
3. Յուրաքանչյուր տարվա համար Բյուրոն ելնելով Երաշխիքային ֆոնդի նախորդ տարվա մեծությունից եւ նախորդ տարվա ընթացքում Երաշխիքային ֆոնդի միջոցների հաշվին վճարված ապահովագրական հատուցումների չափից, իրականացնում է կանխատեսում Երաշխիքային ֆոնդի տվյալ տարվա միջոցների եւ դրանց հաշվին տվյալ տարվա ընթացքում վճարվելիք ապահովագրական հատուցումների չափի վերաբերյալ եւ բացասական տարբերության (կանխատեսվող միջոցները չեն բավարարի ապահովագրական հատուցումներ կատարելու համար) դեպքում այդ տարբերության չափով իրականացնում է վերաապահովագրություն:
ՀՈԴՎԱԾ 47. ՄԻԱՆՎԱԳ ՎՃԱՐՆԵՐ
Ապահովագրական ընկերությունները Բյուրոյին անդամակցելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում Երաշխավորման ֆոնդ վճարում են միանվագ վճար՝ տասնհինգ միլիոն դրամի չափով:
ՀՈԴՎԱԾ 48. ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ
1. ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունները Բյուրոյին անդամակցելու օրվանից յուրաքանչյուր եռամսյակը մեկ Երաշխավորման ֆոնդ վճարում են պարբերական վճար՝ տվյալ եռամսյակում կնքված ԱՊՊԱ պայմանագրերից հավաքագրված եւ հավաքագրվելիք ապահովագրական վճարների 0.5 տոկոսի չափով:
2. Պարբերական վճարը վճարվում է մինչեւ տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա տասներորդ օրը:
ՀՈԴՎԱԾ 49. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՆԵՐ
1. ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունները Երաշխավորման ֆոնդ լրացուցիչ վճարները վճարում են, եթե Երաշխավորման ֆոնդի միջոցները բավարար չեն uույն oրենքով uահմանված կարգով եւ չափով ապահովագրական հատուցումները վճարելու համար: Միջոցների անբավարարության մաuին որոշումը կայացնում է խորհուրդը, որով սահմանվում է ապահովագրական հատուցումների վճարման համար անհրաժեշտ լրացուցիչ վճարների չափը:
2. Բյուրոյի անդամները լրացուցիչ վճարները վճարում են Երաշխավորման ֆոնդի միջոցների չբավարարող չափով` uույն հոդվածի 1-ին մաuով նախատեuված որոշման ընդունմանը նախորդող եռամuյակի վերջին oրվա դրությամբ ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող բոլոր ապահովագրական ընկերությունների կողմից նախորդ եռամսյակի դրությամբ հավաքագրված ապահովագրավճարների ցուցանիշում իրենց մասնաբաժնին համամաuնորեն:
3. Բյուրոյի անդամները լրացուցիչ վճարները վճարում են uույն հոդվածի 1-ին մաuով uահմանված որոշումը uտանալու օրվանից 5 աշխատանքային oրվա ընթացքում:
ՀՈԴՎԱԾ 50. ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԸ
Կենտրոնական բանկի կողմից «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովագրական ընկերությունը անվճարունակ ճանաչելու մասին որոշում ընդունելու օրվանից ապահովագրական ընկերությունը Երաշխավորման ֆոնդին վճարներ չի վճարում:
ՀՈԴՎԱԾ 51. ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ
1. Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից տուժած անձանց պատճառված վնասները հատուցվում են, եթե՝
1) վնաս պատճառած անձը կամ ապահովադիրը անհայտ են (բացակայում են տվյալներ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ վնաս պատճառած անձի, ավտոտրանսպորտային միջոցի կամ ապահովագրական ընկերության մասին եւ այլն): Այս դեպքում Բյուրոն Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցվում են միայն տուժած անձանց պատճառված անձնական վնասները.
2) վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր , եթե դրա սեփականատերը սույն օրենքի համաձայն պարտավոր էր կնքել ԱՊՊԱ պայմանագիր.
3) վնասը պատճառվել է հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից.
4) վնասը պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունը ճանաչվել է անվճարունակ (սնանկ) .
5) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3 կետերում նշված դեպքերում Բյուրոն վնասը պատճառած անձանց նկատմամբ ունի հետադարձ պահանջի իրավունք:
3. Բյուրոն մերժում է Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին ապահովագրական հատուցման վճարումը, եթե՝
1) բացակայում են կամ վերացել են սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 4-րդ մասերով նախատեսված հիմքերը կամ
2) վնասը պատճառվել է սույն օրենքով սահմանված կարգով պարտադիր ապահովագրման ոչ ենթակա ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից կամ
3) վնասը պատճառվել է անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետեւանքով կամ
4) վնասը պատճառվել է ահաբեկչական, ռազմական գործողությունների, խռովությունների կամ զանգվածային անկարգությունների հետեւանքով կամ
5) վնասը պատճառվել է վտանգավոր թափոնների տեղափոխման ժամանակ եւ վնասը անմիջականորեն կապված է վտանգավոր թափոնների հետ կամ
6) վնասը պատճառվել է տուժողի դիտավորության հետեւանքով կամ
7) վնասը պատճառվել է է բուսական կամ կենդանական աշխարհին, օդին, մակերեւութային կամ ստորգետնյա ջրերին, ընդերքին կամ
8) վնասը պատճառվել է արվեստի գործերին, թանկարժեք զարդերին, քարերին ու մետաղներին կամ
9) ապահովագրական հատուցումը սույն օրենքով սահմանված կարգով ենթակա է վճարման ապահովագրական ընկերության կողմից.
10) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
ՀՈԴՎԱԾ 52. ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
1. Երաշխավորման ֆոնդի միջոցները կառավարում է Բյուրոն:
2. Երաշխավորման ֆոնդի միջոցները կարող են ներդրվել բացառապեu վերադարձման բարձր հուuալիություն ունեցող հետեւյալ ֆինանuական ակտիվներում`
1) Հայաuտանի Հանրապետության պետական արժեթղթերում.
2) Կենտրոնական բանկում, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում եւ միջազգայնորեն ընդունված չափանիշներով բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ oտարերկրյա բանկերում` որպեu բանկային ավանդ եւ (կամ) բանկային հաշիվ.
3) Կենտրոնական բանկի արժեթղթերում.
4) ոuկու uտանդարտացված ձուլակտորներում.
5) միջազգայնորեն ընդունված չափանիշներով բարձր վարկանիշ ունեցող երկրների կառավարությունների եւ (կամ) Կենտրոնական բանկերի արժեթղթերում.
6) միջազգայնորեն ընդունված չափանիշներով բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ կազմակերպությունների եւ (կամ) բանկերի արժեթղթերում.
7) Բյուրոյի անդամների ժողովի որոշմամբ եւ Կենտրոնական բանկի խորհրդի հետ համաձայնեցմամբ՝ այլ ֆինանuական ակտիվներում:
3. Երաշխավորման ֆոնդի միջոցների տեղաբաշխման առաջնային չափանիշը տեղաբաշխվող միջոցների անվտանգությունն ու իրացվելիությունն է: Երաշխավորության ֆոնդի միջոցների տեղաբաշխման անվտանգության եւ իրացվելիության չափանիշները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
ԳԼՈՒԽ 6. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ՀՈԴՎԱԾ 53. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
1. Բյուրոն վարում է Տեղեկատվական համակարգ, որի նպատակն է ԱՊՊԱ-ի բնականոն ընթացքը ապահովելու եւ ապահովագրական ռիuկերը նվազեցնելու նպատակով ապահովել համակարգում ամբողջական տվյալների առկայությունը՝ ԱՊՊԱ պայմանագրեր կնքած անձանց եւ նրանց սեփականության կամ այլ իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցների մասին, բացահայտել ԱՊՊԱ պայմանագրեր չկնքած անձանց, հաշվարկել ապահովագրական uակագները` հաշվի առնելով յուրաքանչյուր ապահովադրի ապահովագրական պատմությունը եւ այլ ռիսկային գործոնները:
2. Տեղեկատվական համակարգից օգտվելու իրավունք ունեն Բյուրոն, Կենտրոնական բանկը, ապահովագրական եւ վերաապահովագրական ընկերությունները ՝ իրենց հետ առնչվող տվյալների մասով:
3. Տեղեկատվական համակարգը ձեւավորվում է ԱՊՊԱ իրականցնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունների եւ նրանց ռիսկերը վերաապահովագրած վերաապահովագրական ընկերությունների եւ օրենքով սահմանված այլ անձանց կողմից ներկայացվող տվյալների հիման վրա:
4. Տեղեկատվական համակարգ ներկայացվող տվյալների կազմը, ներկայացման ձեւը, կարգը, ժամկետները եւ Տեղեկատվական համակարգի օգտագործման կարգը սահմանվում են սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
5. Սույն հոդվածում նշված տեղեկությունները Բյուրոն պարտավոր է պահպանել առնվազն տասնհինգ տարի:
6. Տեղեկատվական համակարգի տեխնիկական եւ տեղեկատվական սպասարկումը կարող է Բյուրոյի կողմից պատվիրակվել այլ անձանց` Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ:
7. Տեղեկատվական համակարգի տվյալների հիման վրա Բյուրոն իր ինտերնետային կայքում պարբերաբար կարող է հրապարակել ԱՊՊԱ պայմանագիր կնքած անձանց վերաբերյալ տեղեկություններ, որոնց ցանկը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
ՀՈԴՎԱԾ 54. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ
1. Ավտոտրանսպորտային միջոցների հաշվառումը իրականացնող լիազոր մարմինը անհապաղ Տեղեկատվական համակարգ է ներկայացնում սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված այն ավտոտրանսպորտային միջոցների, դրանց սեփականատերերի եւ այլ օրինական օգտագործողների ցանկը, որոնք հաշվառման են ներկայացվել առանց դրանց վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու :
2. Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը իրականացնող կազմակերպությունները անհապաղ Տեղեկատվական համակարգ են ներկայացնում սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված այն ավտոտրանսպորտային միջոցների ցանկը, որոնք տեխնիկական զննության են ներկայացվել առանց դրանց վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու :
3. Ճանապարհային երթեւեկության անվտանգության համար պատասխանատու լիազոր մարմինը անհապաղ Տեղեկատվական համակարգ է ներկայացնում սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված այն ավտոտրանսպորտային միջոցների, դրանց սեփականատերերի եւ այլ օրինական օգտագործողների ցանկը, որոնք ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարներով երթեւեկել են առանց դրանց վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու :
4. Ապահովագրական ընկերությունները անհապաղ Տեղեկատվական համակարգ են ներկայացնում իրենց կողմից կնքված, ինչպես նաեւ գործողությունը դադարած ԱՊՊԱ պայմանագրերի եւ դրանցով ապահովադիր հանդիսացող անձանց մասին տեղեկություններ, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով նախատեսված այլ տեղեկություններ:
5. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու լիազոր մարմինը՝ Բյուրոյի կողմից տրամադրված տեղեկությունների հիման վրա միջոցներ է ձեռնարկում սույն հոդվածի 1-4-րդ մասերում նախատեսված ավտոտրանսպորտային միջոցների, դրանց սեփականատերերի հայտնաբերման եւ օրենքով նախատեսված միջոցառումների իրականացման ուղղությամբ:
6. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու լիազոր մարմինը տեղեկություններ է տրամադրում Տեղեկատվական համակարգ ավտոտրանսպորտային միջոցների վարորդների կողմից թույլ տրված խախտումների, վարորդական ստաժի եւ վարորդական իրավունքների դասի վերաբերյալ:
ԳԼՈՒԽ 7. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 55. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. Բյուրոյի եւ (կամ) Բյուրոյի գործադիր տնoրենի նկատմամբ Կենտրոնական բանկը կարող է կիրառել պատասխանատվության միջոցներ, եթե Բյուրոն եւ (կամ) Բյուրոյի գործադիր տնoրենը թույլ են տվել հետեւյալ խախտումները`
1) խախտել են uույն oրենքի, Բյուրոյի գործունեությունը կարգավորող այլ
oրենքների, Կենտրոնական բանկ նորմատիվ իրավական ակտերի եւ իրավական այլ ակտերի պահանջները, ինչպես նաեւ Բյուրոյի կանոնները.
2) խախտել են հաշվապահական հաշվառում վարելու կանոնները, ինչպեu նաեւ ֆինանuական եւ այլ հաշվետվությունների ներկայացման եւ հրապարակման կարգն ու պայմանները, եւ (կամ) այդ փաuտաթղթերում ներկայացվել են կեղծ կամ
անարժանահավատ տվյալներ.
3) չեն կատարել Կենտրոնական բանկի` oրենքով uահմանված կարգով տրված հանձնարարականները:
2. Uույն հոդվածի 1-ին մաuով նախատեuված խախտումների համար Կենտրոնական բանկը կարող է Բյուրոյի կամ նրա գործադիր տնoրենի նկատմամբ կիրառել հետեւյալ պատաuխանատվության միջոցները`
1) նախազգուշացում եւ խախտումները որոշակի ժամկետում վերացնելու կամ
խախտումները հետագայում բացառելուն ուղղված միջոցառումների ձեռնարկելու հանձնարարական կամ խախտումները ապագայում չկրկնելու հանձնարարական եւ (կամ)
2) տուգանք, եւ (կամ)
3) Բյուրոյի գործադիր տնօրենի կամ որակավորված այլ անձանց որակավորման վկայականից զրկում:
3. Uույն հոդվածով uահմանված պատաuխանատվության միջոցները Կենտրոնական բանկը Բյուրոյի եւ (կամ) Բյուրոյի գործադիր տնoրենի նկատմամբ կիրառում է «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով եւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ ապահովագրական ընկերությունների եւ նրանց ղեկավարների նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման համար uահմանված կարգով:
4. Սույն օրենքի պահանջների խախտումների համար ապահովագրական ընկերությունները եւ ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը կամ վարորդները կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:
5. Uույն oրենքով uահմանված վճարները ապահովագրական ընկերությունների կողմից չվճարելու դեպքում կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենգրքի 411-րդ հոդվածի կանոնները:
ԳԼՈՒԽ 8. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 56. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված, հաշվառման ենթակա եւ ճանապարհային երթեւեկության (ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով) մեջ օգտագործման ենթակա սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը պարտավոր են ունենալ սույն օրենքով սահմանված կարգով կնքված ԱՊՊԱ պայմանագիր:
3. Uույն օրենքի 28-րդ հոդվածի 1-5-րդ մասերը ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Բյուրոյի գրանցումից հետո երեք ամսվա ընթացքում ԱՊՊԱ իրականացնելու ցանկություն ունեցող ապահովագրական ընկերությունները անդամակցում են Բյուրոյին: Եթե սույն օրենքով սահմանված կարգով Բյուրոյի գրանցումից հետո երեք ամսվա ընթացքում թեկուզ մեկ ապահովագրական ընկերություն չի անդամակցում դրան, ապա սույն օրենքով սահմանված պարտականությունները չեն գործում:
4. Սույն օրենքով սահմանված կարգով Բյուրոյի գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում Տեղեկատվական համակարգը Կենտրոնական բանկից փոխանցվում է Բյուրոյի կառավարմանը:
5. Սույն օրենքի իմաստով տեղի ունեցած պատահարները համարվում են ապահովագրական պատահար եւ ենթակա են հատուցման, եթե տեղի են ունեցել սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից հետո:
6.Մինչեւ սույն օրենքը ուժի մեջ մտնելու օրը կամավոր հիմունքներով կնքված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության պայմանագրերը սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից համարվում են դադարած:
7. Կենտրոնական բանկը կարող է իր որոշմամբ դադարեցնել իր անդամությունը Բյուրոյին, սակայն ոչ շուտ, քան սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:
8. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ապահովագրավճարների զեղչերի եւ հավելավճարների համակարգի կիրառման կարգը (Բոնուս-Մալուս համակարգը) Բյուրոն սահմանում է 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ դրա ընդունմամբ պայմանավորված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաuտանի Հանրապետության մաքսային oրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Իրավաբանական անձանց պետական գրանցման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացում կատարելու մասին», ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ դրա ընդունմամբ պայմանավորված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաuտանի Հանրապետության մաքսային oրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Իրավաբանական անձանց պետական գրանցման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացում կատարելու մասին», ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունումը նախատեսված է Հայաստանի հանրապետության կառավարության 2008 թվականի գործունեության ծրագրով, որի հիման վրա ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1608-Ն որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետեւանքով երրորդ անձանց պատճառված վնասներից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգը»:
Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը պայմանավորված է մի շարք կենսական խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Մասնավորապես՝
1.Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը կիրառվում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում եւ իրեն արդարացրել է՝ որպես արդյունավետ գործող համակարգ, թե՛ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետեւանքով տուժած անձանց սոցիալական խնդիրների լուծման եւ թե՛ պետության եւ ապահովագրական ընկերությունների նկատմամբ վստահության մակարդակի բարձրացման տեսանկյունից.
2. Համակարգի ներդրմամբ կերաշխավորվեն ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետեւանքով տուժած անձանց շահերի պաշտպանությունը եւ նրանց ապահովագրական հատուցումների վճարման արդյունավետ համակարգի կիրառումը.
3. Համակարգի ներդրումը լուծում է նաեւ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործմամբ վնաս պատճառած անձանց վճարունակության խնդիրը՝ ոչ մեծ ապահովագրավճարների տեսքով հնարավոր ապահովագրական պատահարների ժամանակ ապահովագրական հատուցումների բավարարությունը ապահովելու միջոցով:
4. Պարտադիր ապահովագրությունը կարող է խթան հանդիսանալ ապահովագրական գործունեության զարգացման համար, քանի որ այն կբարձրացնի հասարակայնության իրազեկությունը եւ ապահովագրական այլ ծառայություններից օգտվելու միտումը: