Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենսգրքի» (այսուհետեւ՝ Օրենսգիրք, 06 դեկտեմբերի, 1985 թվականի, ՀՍՍՀԳՍՏ 1985/23) 123-րդ հոդվածի 8-րդ պարբերությունը «129» թվերից հետո լրացնել «, 129.1, 129.2 եւ 129.3» թվերով եւ «լողամիջոցները» բառերից հետո լրացնել «,եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:» բառերով:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել 129.1 հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«ՀՈԴՎԱԾ 129.1 ԱՌԱՆՑ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՈԻՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ
Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն իրականացնող կազմակերպությունների կողմից առանց ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության կտրոնի ներկայացման ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ տրանսպորտային միջոցի տեխնիկական զննություն իրականացնելու լիցենզիա ունեցող կազմակերպության նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել 129.2 հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«ՀՈԴՎԱԾ 129.2 ԱՌԱՆՑ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՈԻՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԿԱՄ ԱՅՆ ԱՌԱՆՑ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿՆՔԵԼՈՒ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆ ՏԱԼԸ
Ապահովագրական ընկերության կողմից առանց օրենքով սահմանված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր կնքելու կամ այն առանց օրենքով սահմանված պահանջների պահպանման կնքելու ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության կտրոն տալը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ ապահովագրական ընկերության նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել 129.3 հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«ՀՈԴՎԱԾ 129.3 ԱՌԱՆՑ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՈԻՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆԸ ՓԱԿՑՆԵԼՈՒ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ ՎԱՐԵԼԸ
Առանց ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության կտրոնը փակցնելու ավտոտրանսպորտային միջոցը վարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Հոդված 5. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասը «129» թվերից հետո լրացնել «, 129.1 եւ 129.3» թվերով, իսկ 3-րդ մասը «129» թվերից հետո լրացնել «, 129.1 եւ 129.3» թվերով:
Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել 244.15 հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ՝
ՀՈԴՎԱԾ 244.15. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը քննում է սույն օրենսգրքի 129.2 հոդվածով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերը, որի անունից վարչական տույժեր նշանակում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը:
Հոդված 7. Օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասը «129» թվերից հետո լրացնել «, 129.1 եւ 129.3» թվերով:
Հոդված 8. Օրենսգրքի 305-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերը «129» թվերից հետո լրացնել «, 129.1 եւ 129.3» թվերով:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ դրա ընդունմամբ պայմանավորված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաuտանի Հանրապետության մաքսային oրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Իրավաբանական անձանց պետական գրանցման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացում կատարելու մասին», ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ դրա ընդունմամբ պայմանավորված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաuտանի Հանրապետության մաքսային oրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Իրավաբանական անձանց պետական գրանցման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացում կատարելու մասին», ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունումը նախատեսված է Հայաստանի հանրապետության կառավարության 2008 թվականի գործունեության ծրագրով, որի հիման վրա ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1608-Ն որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետեւանքով երրորդ անձանց պատճառված վնասներից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգը»:
Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը պայմանավորված է մի շարք կենսական խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Մասնավորապես՝
1.Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը կիրառվում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում եւ իրեն արդարացրել է՝ որպես արդյունավետ գործող համակարգ, թե՛ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետեւանքով տուժած անձանց սոցիալական խնդիրների լուծման եւ թե՛ պետության եւ ապահովագրական ընկերությունների նկատմամբ վստահության մակարդակի բարձրացման տեսանկյունից.
2. Համակարգի ներդրմամբ կերաշխավորվեն ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետեւանքով տուժած անձանց շահերի պաշտպանությունը եւ նրանց ապահովագրական հատուցումների վճարման արդյունավետ համակարգի կիրառումը.
3. Համակարգի ներդրումը լուծում է նաեւ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործմամբ վնաս պատճառած անձանց վճարունակության խնդիրը՝ ոչ մեծ ապահովագրավճարների տեսքով հնարավոր ապահովագրական պատահարների ժամանակ ապահովագրական հատուցումների բավարարությունը ապահովելու միջոցով:
4. Պարտադիր ապահովագրությունը կարող է խթան հանդիսանալ ապահովագրական գործունեության զարգացման համար, քանի որ այն կբարձրացնի հասարակայնության իրազեկությունը եւ ապահովագրական այլ ծառայություններից օգտվելու միտումը: