Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5225-26.01.2009-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի  հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի (այսուհետեւ` Օրենք) 39.1  հոդվածի՝

1) 1-ին մասը «այլ անձանց» բառերից հետո լրացնել «եւ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների Բյուրոյի (այսուհետեւ Բյուրո)» բառերով:

2) 5-րդ մասը «վերաապահովագրական ընկերություններում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ Բյուրոյում» բառերով:

3) 6-րդ մասը «վերաապահովագրական ընկերություններում» բառերից հետո լրացնել « , Բյուրոյում, » բառերով:

4) 7-րդ մասը «վերաապահովագրական ընկերություն» բառերից հետո լրացնել « եւ Բյուրո» բառերով:

Հոդված 2. Օրենքի 39.5 հոդվածի 6-րդ մասը «վերաապահովագրական ընկերության», «վերաապահովագրական ընկերությունը», «վերաապահովագրական ընկերությունում» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «, Բյուրոյի», «, Բյուրոն» եւ «,  Բյուրոյում » բառերով:

Հոդված 3. Օրենքի 39.10 հոդվածի 1-ին, 2-րդ մասերը եւ 3-րդ մասի «ը» ենթակետը «վերաապահովագրական ընկերության» բառերից հետո լրացնել «, Բյուրոյի»  բառերով:

Հոդված 4. Օրենքի 39.12 հոդվածի՝

1) 3-րդ մասը «վերաապահովագրական ընկերությունը» եւ «վերաապահովագրական ընկերության» բառերից հետո լրացնել  համապատասխանաբար «, Բյուրոն » եւ «, Բյուրոյի» բառերով:

2) 4-րդ մասը «վերաապահովագրական ընկերության» բառերից  հետո լրացնել «, Բյուրոյի» բառով:

Հոդված 5. Օրենքի 39.13 հոդվածը «վերաապահովագրական ընկերության» բառերից  հետո լրացնել «, Բյուրոյի» բառով:

Հոդված 6. Օրենքի 39.14 հոդվածը «վերաապահովագրական ընկերության» բառերից  հետո լրացնել «, Բյուրոյի» բառով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ դրա ընդունմամբ պայմանավորված  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ  Հայաuտանի Հանրապետության oրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաuտանի Հանրապետության մաքսային oրենսգրքում լրացումներ կատարելու մասին»,  ««Իրավաբանական անձանց պետական գրանցման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացում կատարելու մասին»,  ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,  ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների  ընդունման

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ դրա ընդունմամբ պայմանավորված  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ  Հայաuտանի Հանրապետության oրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաuտանի Հանրապետության մաքսային oրենսգրքում լրացումներ կատարելու մասին»,  ««Իրավաբանական անձանց պետական գրանցման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացում կատարելու մասին»,  ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,  ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,  ««Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունումը նախատեսված է Հայաստանի հանրապետության կառավարության 2008 թվականի գործունեության ծրագրով, որի հիման վրա ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1608-Ն որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետեւանքով երրորդ անձանց պատճառված վնասներից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգը»:

Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը պայմանավորված է մի շարք կենսական խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Մասնավորապես՝

1.Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը կիրառվում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում եւ իրեն արդարացրել է՝ որպես արդյունավետ գործող համակարգ, թե՛ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետեւանքով տուժած անձանց սոցիալական խնդիրների լուծման եւ թե՛ պետության եւ ապահովագրական ընկերությունների նկատմամբ վստահության մակարդակի բարձրացման տեսանկյունից.

2. Համակարգի ներդրմամբ կերաշխավորվեն ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետեւանքով տուժած անձանց շահերի պաշտպանությունը եւ նրանց ապահովագրական հատուցումների վճարման արդյունավետ համակարգի կիրառումը.

3. Համակարգի ներդրումը լուծում է նաեւ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործմամբ վնաս պատճառած անձանց վճարունակության խնդիրը՝ ոչ մեծ ապահովագրավճարների տեսքով հնարավոր ապահովագրական պատահարների ժամանակ ապահովագրական հատուցումների բավարարությունը ապահովելու միջոցով:

4. Պարտադիր ապահովագրությունը կարող է խթան հանդիսանալ ապահովագրական գործունեության զարգացման համար, քանի որ այն կբարձրացնի հասարակայնության իրազեկությունը եւ ապահովագրական այլ ծառայություններից օգտվելու միտումը: