Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5227-26.01.2009-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի  մայիսի, 22 ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետեւ՝ Օրենք,) 3-րդ հոդվածի 6-րդ կետը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձին» բառերից հետո լրացնել «կամ Բյուրոյին», իսկ «ապահովագրական միջնորդը» բառերից հետո լրացնել « կամ Բյուրոն» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը լրացնել 26-րդ եւ 27-րդ կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«26) ԱՊՊԱ՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն.

27) Բյուրո՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների Բյուրո:»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել 4-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«4. Բյուրոյին անդամակցումը չի կարող սահմանափակել ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական միությունների ստեղծելու եւ անդամակցելու իրավունքը:»:

Հոդված 4. Օրենքի 81-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 7-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«7) իրականացնել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ գործողություններ:»

Հոդված 5. Օրենքի 108-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի» եւ «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձին» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «Բյուրոյի» եւ «Բյուրոյին» բառերով, իսկ 3-րդ մասը «հաճախորդից» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Բյուրոյից:» բառերով:

Հոդված 6. Օրենքի 108-րդ հոդվածը լրացնել 2.1 մասով՝ հետեւյալ բովանդակությամբ. «2.1. Ապահովագրական գաղտնիքի ապօրինի հրապարակում չի համարվում Բյուրոյի կողմից Բյուրոյի ինտերնետային կայքում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տեղեկատվության հրապարակումը:»:

Հոդված 7. Օրենքի 108-րդ հոդվածի 3-րդ մասը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձից» բառերից հետո լրացնել «, Բյուրոյից» բառերով:

Հոդված 8. Օրենքի 110-րդ հոդվածը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը», «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի», «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձին», «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձինք»  բառերից հետո լրացնել համապատասխանաբար «եւ Բյուրոն», «եւ Բյուրոյի», «եւ Բյուրոյին» բառերով:

Հոդված 9. Օրենքի 111-րդ հոդվածի 2-րդ մասը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի» եւ «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձանց» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «եւ Բյուրոյի» բառերով:

Հոդված 10. Օրենքի 112-րդ հոդվածը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձն», «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը», «ապահովագրական գործունեություն իրականացնող անձին» եւ «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «եւ Բյուրոն», «եւ Բյուրոյին» եւ «եւ Բյուրոյի» բառերով:

Հոդված 11. Օրենքի 113-րդ հոդվածը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը» եւ «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձին» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «եւ Բյուրոն» եւ  «եւ Բյուրոյին» բառերով:

Հոդված 12. Օրենքի 114-րդ հոդվածի 1-ին մասը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը հաճախորդների» բառերից հետո լրացնել «եւ Բյուրոն՝ իր անդամների հաճախորդների վերաբերյալ» բառերով, իսկ 2-րդ եւ 3-րդ մասերը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը» եւ «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «եւ Բյուրոն» եւ  «եւ Բյուրոյի» բառերով:

Հոդված 13. Օրենքի 115-րդ հոդվածը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձն իր հաճախորդների » բառերից հետո լրացնել « եւ Բյուրոն իր անդամների հաճախորդների վերաբերյալ» բառերով:

Հոդված 14. Օրենքի 117-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ» բառերից հետո լրացնել «, ԲՅՈՒՐՈՅԻ» բառով.

2) «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձինք», «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձանց» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «եւ Բյուրոն» եւ «եւ Բյուրոյի» բառերով:

Հոդված 15. Օրենքի 118-րդ հոդվածը «իրենց հաճախորդի» բառերից հետո լրացնել

«, իսկ Բյուրոն՝ իր անդամների հաճախորդների» բառերով, իսկ 1-ին մասը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի» բառերից հետո լրացնել  «եւ Բյուրոյի» բառերով:

Հոդված 16. Օրենքի 119-րդ հոդվածը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը» բառերից հետո լրացնել «եւ Բյուրոն» բառերով:

Հոդված 17. Օրենքի 120-րդ հոդվածը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձանց» բառերից հետո լրացնել «եւ Բյուրոյի» բառերով:

Հոդված 18  Օրենքի 122-րդ հոդվածի 3-րդ մասը «վերաապահովագրական ընկերությունների» բառերից հետո լրացնել «եւ Բյուրոյի» բառերով:

Հոդված 19. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ դրա ընդունմամբ պայմանավորված  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ  Հայաuտանի Հանրապետության oրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաuտանի Հանրապետության մաքսային oրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Իրավաբանական անձանց պետական գրանցման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացում կատարելու մասին»,  ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ դրա ընդունմամբ պայմանավորված  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ  Հայաuտանի Հանրապետության oրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաuտանի Հանրապետության մաքսային oրենսգրքում լրացումներ կատարելու մասին»,  ««Իրավաբանական անձանց պետական գրանցման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացում կատարելու մասին»,  ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,  ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,  ««Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունումը նախատեսված է Հայաստանի հանրապետության կառավարության 2008 թվականի գործունեության ծրագրով, որի հիման վրա ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1608-Ն որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետեւանքով երրորդ անձանց պատճառված վնասներից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգը»:

Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը պայմանավորված է մի շարք կենսական խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Մասնավորապես՝

1.Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը կիրառվում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում եւ իրեն արդարացրել է՝ որպես արդյունավետ գործող համակարգ, թե՛ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետեւանքով տուժած անձանց սոցիալական խնդիրների լուծման եւ թե՛ պետության եւ ապահովագրական ընկերությունների նկատմամբ վստահության մակարդակի բարձրացման տեսանկյունից.

2. Համակարգի ներդրմամբ կերաշխավորվեն ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետեւանքով տուժած անձանց շահերի պաշտպանությունը եւ նրանց ապահովագրական հատուցումների վճարման արդյունավետ համակարգի կիրառումը.

3. Համակարգի ներդրումը լուծում է նաեւ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործմամբ վնաս պատճառած անձանց վճարունակության խնդիրը՝ ոչ մեծ ապահովագրավճարների տեսքով հնարավոր ապահովագրական պատահարների ժամանակ ապահովագրական հատուցումների բավարարությունը ապահովելու միջոցով:

4. Պարտադիր ապահովագրությունը կարող է խթան հանդիսանալ ապահովագրական գործունեության զարգացման համար, քանի որ այն կբարձրացնի հասարակայնության իրազեկությունը եւ ապահովագրական այլ ծառայություններից օգտվելու միտումը: