Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-523-30.01.2009-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» Հայաuտանի Հանրապետության 1996 թվականի հունիuի 30-ի ՀO-69 oրենքի 11-րդ հոդվածից հետո լրացնել 11.1-րդ հոդված հետեւյալ բովանդակությամբ`

«Հոդված 11.1. Կենտրոնական բանկի պարտքի կառավարումը

1. Կենտրոնական բանկի պարտքի կառավարումն իրականացվում է վճարային հաշվեկշռի, դրամավարկային եւ ֆինանսական կայունության ապահովման նպատակով:»:

Հոդված 2. սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման

Նախագծում սահմանվել է Կենտրոնական բանկի պարտքի կառավարման նպատակը: Նշվել է, որ Կենտրոնական բանկի պարտքի կառավարումն իրականացվում է վճարային հաշվեկշռի եւ ֆինանսական կայունության ապահովման նպատակով:

Նշված հոդվածի սահմանման անհրաժեշտությունը պայմանավորված է «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով, որի համաձայն Կենտրոնական բանկի պարտքի կառավարման նպատակները uահմանվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» ՀՀ  oրենքով: