Հոդված 1. «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» Հայաuտանի Հանրապետության 1996 թվականի հունիuի 30-ի ՀO-69 oրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1-րդ հոդվածով.
«Հոդված 11.1. Կենտրոնական բանկի պարտքի կառավարման նպատակը
1. Կենտրոնական բանկի պարտքի կառավարումն իրականացվում է վճարային հաշվեկշռի կարգավորման, դրամավարկային քաղաքականության իրականացման եւ ֆինանսական կայունության ապահովման նպատակով:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: