Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 4-ի ՀՕ-528 քրեական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 162-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 162. Անձանց իրավունքների կամ անձի դեմ ոտնձգող միավորումներ կազմելը, ղեկավարելը կամ նրանց աջակցելը, հոգեորսությամբ զբաղվելը
1. Այնպիսի կրոնական կամ հասարակական միավորում կազմելը, ղեկավարելը կամ նրանց աջակցելը, որի գործունեությունը զուգորդված է անձանց առողջությանը վնաս պատճառելով կամ անձանց այլ իրավունքների դեմ ոտնձգություններով, ինչպես նաեւ անձանց իրենց քաղաքացիական պարտականություններից հրաժարվելուն դրդելով՝
պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Հոգեորսությամբ զբաղվելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող չորրորդ ամսից։