Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-288-13.06.2008,10.12.2008-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի (9 հոկտեմբերի, 2000թ. ին, ՀՕ-97)  2-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասը «ներառում է» բառերից հետ լրացնել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը,» բառերը, իսկ «Մամուլի եւ զանգվածային լրատության մյուս միջոցների մասին» բառերը փոխարինել «Զանգվածային լրատվության մասին» բառերով։

Հոդված 2. Օրենքի  3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Փոխկապակցված անձիք` ամուսիններ, ծնողներ, երեխաներ, քույրեր, եղբայրներ:»:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի՝

ա)  երկրորդ մասում «Uպառողներն իրավունք ունեն»  բառը փոխարինել  «յուրաքանչյուր ոք իրավունքի ունի» բառերով,

բ) 4-րդ մասում «հեռուստալսարանի» բառը փոխարինել »մարդկանց« բառով:

Հոդված 4.  Օրենքի 8-րդ հոդվածը «բացառությամբ» բառից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող կամ քրեորեն պատժելի արարքներ քարոզող, մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը խախտող, ինչպես նաեւ ապօրինաբար կատարված տեսաձայնագրությամբ ստացված տեղեկատվության տարածման եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերի։»։

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Uույն հոդվածի դրույթները չեն տարածվում կոդավորված հեռուuտահաղորդումների, կաբելային հեռուստատեսության կամ արբանյակային հեռուստատեսության արբանյակային ընդունման (անհատական) դեպքերի  նկատմամբ:»։

Հոդված 6.  Օրենքի 14-րդ հոդվածի երկրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Հաղորդումների վերաբերյալ գրանցումները կարող են կատարվել էլեկտրոնային եւ(կամ) փաստաթղթային ձեւերով։»։

Հոդված 7.   Օրենքի 15-րդ հոդվածի՝

ա) վերնագրից հանել «Բարեգործական» բառը,

բ)  շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հովանավորությունը  հեռուստառադիոընկերության գործունեությանը աջակցելու եւ հաղորդումների որակի բարձրացմանը օժանդակելու նպատակով նյութական, ֆինանսական եւ (կամ) օրենսդրությամբ չարգելված այլ մասնակցության ձեւ է, որը նպաստում է  տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձի անվան, ապրանքանիշի վարկանիշի կամ հեղինակության բարձրացմանը։»։

Հովանավորված ծրագրերի բովանդակությունը եւ ուղղվածությունը չպետք է կրի հովանավորի միջամտություն եւ այլ բնույթի ազդեցություն, եթե դա միջամտություն է հովանավորվողի պարտավորություններին եւ անկախությանը։

Հովանավորվող ծրագրերը, հաղորդումները չպետք է ընդհատվեն (հնչեցվեն, տարածվեն) հովանավորին կամ 3-րդ կողմի արտադրանքը եւ ծառայությունները գովազդելու, դրանք խրախուսելու, ինչպես նաեւ նպատակաուղղեն հավանական սպառողին՝  գնելու կամ վարձակալելու հովանավորի կամ 3-րդ կողմի թողարկած ապրանքները եւ(կամ) մատուցած ծառայությունները։»։

Արգելվում է հովանվորությունը՝

ա) քաղաքական կուսակցությունների, նախընտրական հիմնադրամների եւ կրոնական կազմակերպությունների կողմից կամ դրանց միջոցներից,

բ) ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտային արտադրանքի, դեղատոմսով տրամադրվող դեղերի արտադրությամբ եւ վաճառքով, ինչպես նաեւ օրենսդրությամբ արգելված այլ գործունեությամբ զբաղվող ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից,

գ)նորությունների եւ ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ հեռուստառադիոհաղորդումների համար,

Արգելվում է հովանավորությամբ ստեղծված հեռուստահաղորդումների հեռարձակման ամբողջ տեւողության ընթացքում հովանավորին ներկայացնելը՝ լուսագրերի, խորհրդանիշների, մակագրությունների կամ կարճ հայտարարությունների տեսքով։ Դա արվում է միայն հաղորդման սկզբում եւ վերջում, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուրը մեկ րոպե տեւողությամբ:»։

Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ մասով՝

«Պետությունը, հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության սահմանադրության 27-րդ հոդվածի դրույթները, երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության գործունեության անկախությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 44-րդ հոդվածով եւ օրենքներով սահմանված այլ դեպքերի։»։

Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով՝

«Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ապահովել իրենց ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությունը, ինչպես նաեւ հիմնավորել եւ հրապարակել ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ փաստաթղթային հիմքերը։»։

Հոդված 10.  Օրենքի 23-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Հեռուuտաընկերությունները պարտավոր են՝

 ա) իրենց հաղորդումների հեռարձակման ժամանակ անընդմեջ հեռարձակել տվյալ ընկերության խորհրդանիշը, բացառությամբ գովազդի հաղորդման ժամանակ,

բ) յուրաքանչյուր հեռարձակվող հաղորդման ավարտին նշել (հայտարարել) տվյալ   հաղորդման պատասխանատուի մասին տեղեկություններ։»։

Հոդված 11. Օրենքի 24-րդ հոդվածի`

ա) 1-ին մասի «է» կետում «եւ անչափահասների դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող»  բառերը հանել,

բ) 3-րդ մասում «սարսափ ֆիլմերը» բառերը փոխարինել «սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը» բառերով, 2-րդ նախադասության «Հայաստանի Հանրապետության կառավարության»  բառերը փոխարինել  «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը» բառերով։

Հոդված 12. Օրենքի 26-րդ հոդվածի՝

ա)  վերնագրում «սպառողի» բառը փոխարինել «մարդու» բառով,

բ) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Եթե հեռուuտառադիոընկերությունը իր հաղորդումները հեռարձակում կամ օրենքով սահմանված կարգով վերահեռարձակում է անuահմանափակ թվով անձանց համար եւ անվճար տեղեկատվություն տալու պայմանով, ապա յուրաքանչյուր ոք իրավունք ունի նման ծառայությունից oգտվել անհատույց եւ առանց տվյալ հեռուuտառադիոընկերությանը տեղեկացնելու:»։

Հոդված 13. Օրենքի 28-րդ հոդվածի՝

ա)  1-ին մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Մարդու սահմանադրական իրավունքն ապահովելու նպատակով պետությունը ստեղծում է անկախ հանրային հեռուստառադիոընկերություն, որի գործունեությունն ապահովում է տեղեկատվական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտական, հայոց լեզվի եւ պատմության, մարզական, ժամանցային եւ հանրության համար կարեւոր ու նշանակալից այլ տեղեկատվական բնույթի հաղորդումների բազմազանություն եւ գործում է սույն օրենքի, իր կանոնակարգի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.»

բ) 4-րդ մասի 2-րդ նախադասությունում «եռօրյա նիստերի» բառերը փոխարինել «չորսօրյա նիստերի» բառերով, իսկ «խորհրդարանական ժամ» բառերը փոխարինել «խորհրդարանական շաբաթ» բառերով.

գ) 5-րդ մասը  «անկողմնակալության» բառից հետո լրացնել «բազմազանության, բազմակարծության» բառերը.

դ) 6-րդ մասի  «ա»  կետն ուժը կորցրած ճանաչել.

ե) 10-րդ մասը «թողարկում» բառից հետո լրացնել  «՝ առավոտյան եւ երեկոյան» բառերով:

է) 12-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հանրային հեռուuտառադիոընկերության կանոնադրությունը հաuտատում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը։»։

Հոդված 14. Օրենքի 29-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասի  «, որի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը»  բառերը  հանել.

բ) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

 «Խորհուրդը բաղկացած է հինգ անդամներից (առնվազն մեկը` կին անդամ), որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Խորհրդի անդամները ընտրվում եւ նշանակվում են համաձայն սույն օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված մրցույթային կարգի:».

գ) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Խորհրդի 5 անդամները ընտրվում են ըստ հետեւյալ բնագավառների մեկական ներկայացուցչի համալրվածությամբ (քվոտավորմամբ)՝

ա) լրագրության մասնագետ,

բ) հեռուuտառադիոհեռարձակման կամ հեռահաղորդակցության ինժեներ-կառավարիչ,

դ) գործարարության կամ ֆինանսների կառավարիչ,

ե) մշակույթի եւ  արվեuտի գործիչ,

զ) Ազգային եկեղեցու ներկայցուցիչ՝ ցանկությամբ կամ կրթության մասնագետ։

Խորհրդի անդամները պետք է լինեն տվյալ բնագավառների առնվազն 5 տարվա ստաժ ունեցող մասնագետներ, հեղինակավոր անձինք, ունենան  բարձրագույն կրթություն եւ տիրապետեն հայերենին.

Խորհրդի յուրաքանչյուր անդամ իր պաշտոնը ստանձնելիս տալիս է հետեւյալ երդվում է.

«Ստանձնելով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պարտականությունները՝ երդվում են հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին, պաշտպանել Մարդու իրավունքները եւ հիմնարար ազատություններիը, աջակցել քաղաքացիական հասարակության ձեւավորմանը՝ մարդու արտահայտվելու իրավունքի, տեղեկատվության ազատության եւ բազմակարծության ապահովման միջոցով։

Երդվում եմ, որ պատականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ եւ ազնվությամբ, կգործեմ հրապարակայնության, անկողմնակալության եւ արդարության սկզբունքով։»։

Խորհրդում թափուր տեղ առաջանալու դեպքում, տվյալ պաշտոնը համալրվում է այն բնագավառի մասնագետով կամ անձով, որի քվոտան տվյալ պահին թափուր է մնացել։

դ) 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» կետով`

«ե) դատապարտվել է դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ»։

Հոդված 15.  Օրենքի 31-րդ հոդվածի՝

ա) 3-րդ մասը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ «է» կետով՝

«է) դատարանի օրինակ ուժի մեջ մտած դատավճռով ճանաչվել է անգործունակ։»։

բ)  5-րդ  մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Խորհրդում թափուր տեղ առաջանալու դեպքում Խորհրդի նախագահը գրավոր տեղեկացնում է Հանրապետության Նախագահին, որը մեկշաբաթյա ժամկետում ստեղծում է  7 անդամից բաղկացած ժամանակավոր մրցութային հանձնաժողով:

Մրցութային հանձնաժողովի անդամները կարող են լինել լրագրության, հեռահաղորդակցության, գործարարության, կրթության, մշակույթի, կրոնի բնագավառների հեղինակավոր գործիչներ եւ (կամ) գիտության, կրթության, մշակույթի, լրագրության, իրավագիտության, կառավարման, հեռահաղորդակցության բնագավառներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հայաստանի Հանրապետության պետական ծառայողները եւ քաղաքական կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները չեն կարող ընդգրկվել մրցութային հանձնաժողովի կազմում։

Մրցութային հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ եւ քարտուղար։

Խորհրդի անդամի թեկնածուների առաջադրման համար սահմանվում է առնվազն 10-օրյա ժամկետ։

Խորհրդի անդամի թեկնածուներն առաջադրվում են ինքնաառաջադրմամբ:

Մրցութային հանձնաժողովը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝  առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող առնվազն երեք մամուլի եւ զանգվածային լրատվության այլ միջոցներով՝ ապահովելով տեղեկատվության մատչելության համապետական ընդգրկվածությունը։

Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթի, եթե նա չի բավարարում սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված պահանջներին կամ առկա է սույն օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որեւէ մեկը։ Մրցույթն անցկացվում է, եթե մրցույթի համար դիմել է առնվազն մեկ մասնակից։

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝  թեստավորման եւ հարցազրույցի։

Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր։

Թեստերը կազմում է մրցութային հանձնաժողովը՝  մասնակիցների  գիտելիքները ստուգելու համար՝

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության,

բ) «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

գ) «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

դ) «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

ե) «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ

զ) Եվրոպայի խորհդի «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի իմացությունը։

Համակարգչում զետեղված հարցաշարը ոչ ուշ քան մրցույթն անցկացնելուց մեկ ամիս առաջ, պետք է հրապարակվի։

Թեստում յուրաքանչյուր հարց պետք է ունենա 3-4 ենթադրյալ պատասխան։ Յուրաքանչյուր հարց պետք է ունենա մեկ միանշանակ ճիշտ պատասխան։

Հարցազրույցի փուլին  իրավունք են ստանում մասնակցել թեստավորման առաջադրանքների առնվազն 90%-ին ճիշտ պատասխանած մասնակիցները։

Մասնակիցների հետ հարցազրույց անցկացվում է գիտության, կրթության, մշակույթի, լրագրության բնագավառների, դրանց հիմնախնդիրներին ուղղված հեռուստատեսային ծրագրերի ստեղծման, լուսաբանման ուղղությամբ։

Մրցութային հանձնաժողովը հարցազրույցի արդյունքում յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն։

Մրցութային հանձնաժողովի անդամը քվեարկում է կողմ կամ դեմ եւ քվեարկության մասնակցած անդամների կեսից ավելին կողմ ձայներ հավաքածներից առավելագույն ձայներ ստացած թեկնածուն  ճանաչվում է մրցույթում հաղթած։ Եթե թեկնածուներից երկուսը եւ ավելին ստացել են առավելագույն հավասար ձայներ, ապա նրանց միջեւ ընտրությունը կատարում է Հանրապետության Նախագահը՝ նրանց դիմումների դիման վրա։

Մրցույթի արդյունքները հրապարակվում է մրցույթն անցկացնելուց հետո՝  նույն օրը։

Մրցույթի արդյունքները կարող է բողոքարկվել  դատական կարգով։

Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի վերաբերյալ եզրակացությունը մրցութային հանձնաժողովի նախագահը գրավոր ներկայացնում է Հանրապետության Նախագահին։

Հանրապետության Նախագահը, իր կողմից հաuտատված մրցութային կարգի համաձայն, մրցույթում հաղթած թեկնածուին նշանակում է Խորհրդի անդամ: Այդ մաuին տեղեկությունը` անհրաժեշտ հիմնավորմամբ, հրապարակվում է մամուլում եւ զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

Նույն անձը չի կարող ոչ ավելի, քան 2 անգամ անընդմեջ ընդգրկվել Խորհրդի կազմում:

Եթե մրցույթի արդյունքով ոչ ոք չի ճանաչվել հաղթող (թեստավորման փուլում, ապա հարցազրույցի ժամանակ),  ապա անցկացվում է նոր մրցույթ։

Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չեն մասնակցում կեսից ավելին) ապա մրցույթը համարվում է չկայացած եւ անցկացվում է կրկնակի մրցույթ։

Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում եւ անցկացվում է մրցույթ 10-օրյա ժամկետում ընդհանուր հիմունքներով։

Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված դիմումներում առկա են սույն օրենքի 29-րդ, 31-րդ  հոդվածներով  սահմանված  հիմքերից  որեւէ մեկը, ինչպես նաեւ մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած եւ անցկացվում է նոր մրցույթ։

Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով։

Նոր մրցույթ է անցկացվում նաեւ մրցույթն անվավեր ճանաչելու դեպքում՝  ընդհանուր հիմունքներով։»։

Հոդված 16. Օրենքի 32-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասի  »դ« կետը »կարգը« բառից հետո լրացնել »եւ ուղղությունները« բառերը:

բ) 1-ին մասի «ը» կետից հետո լրացնել  հետեւյալ բովանդակությամբ »ը1 « կետ  .

«ը1 )  Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենները պաշտոնի են նշանակվում եւ պաշտոնից ազատվում են Խորհրդի ձայների երկու երրորդով։»։

Հոդված 17. Օրենքի 33-րդ հոդվածի՝

ա) 2-րդ մասի «ե» կետում «երկրում, արտասահմանում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում, օտարերկրյա պետություններում» բառերով.

բ) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 18. Օենքի 35-րդ հոդվածը  շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«Պետությունը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում Հանրային հեռուստառադիոընկերության համար նախատեսում է նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս հատկացումներ: Այդ հատկացումները պետք է ապահովեն օրենքում ամրագրված` Խորհրդի լիազորությունների իրականացումը:

Խորհուրդը յուրաքանչյուր տարի կազմում է հաջորդ տարվա` Հանրային հեռուստառադիոընկերության ծախսերի նախահաշիվը /բյուջեն/` առանձին տողով նշելով Խորհրդի, Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոընկերությանը հատկացվելիք գումնարները, եւ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն, վերջինս էլ դրանք ներկայացնում է Հայաստանի Հնանրապետության Ազգային ժողովի հաստատմանը:«:

Հոդված 19.   Օրենքի 36-րդ հոդվածի

ա)  1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Խորհուրդը մինչեւ յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում Հանրային հեռուuտառադիոընկերության նախորդ տարվա գործունեության (այդ թվում` ծրագրային եւ ֆինանuական), ինչպես նաեւ սույն օրենքի 28-րդ հոդվածի առաջին մասում սահմանված դրույթների կատարման վերաբերյալ հաղորդում:

բ) 4-րդ մասը  «մամուլում» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ տեղադրում է Հանրային հեռուստատեսության եւ հանրային ռադիոընկերության ինտերնետային կայքերում:»։

Հոդված 20. Օրենքի 37-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ՝  Ազգային հանձնաժողով) կարգավորող անկախ մարմին է, որի նպատակն է ապահովել հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը եւ բազմազանությունը, օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորումը, ինչպես նաեւ հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների, այդ թվում Հանրային հեռուստառադիոընկերության գործունեության վերահսկումը։».

բ)  2-րդ մասը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ «ի» կետով՝

«ի) ստանում, գրանցում, ուսումնասիրում եւ հիմնավոր պատասխանում կամ եզրակացություն է տալիս՝ ցանկացած հեռուստառադիոընկերության գործունեության վերաբերյալ բողոքներին, առաջարկություններին եւ հարցումներին.»,

գ)  2-րդ մասի «ը» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ը) uույն oրենքի խախտման, կամ լիցենզիայի պայմանները եւ(կամ) իր որոշումները չկատարելու դեպքում, գրավոր նախազգուշացնում է տվյալ հեռուստառադիոընկերությանը՝ պարտավորեցնելով բավարարել ներկայացվող պահանջները, իսկ դրանք չկատարելու կամ կրկնակի խախտման դեպքում կաuեցնում է հեռուuտառադիոընկերության տվյալ հաղորդաշարի գործունեությունը՝  մինչեւ խախտումների վերացումը կամ դատարանի համապատասխան որոշում կայացնելը,»։

Հոդված 21. Օրենքի 38-րդ հոդվածը շարադրել հետեւյալ կերպ.

«Պետությունը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում Ազգային հանձնաժողովի համար նախատեսում է նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս հատկացումներ: Այդ հատկացումները պետք է ապահովեն օրենքում ամրագրված` Ազգային հանձնաժողովի լիազորությունների իրականացումը:

Ազգային հանձնաժողովը յուրաքանչյուր տարի կազմում է հաջորդ տարվա` իր  ծախսերի նախահաշիվը /բյուջեն/  եւ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն, որը տվյալ տարվա պետական բյուջեի կազմում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաստատմանը:»:

Հոդված 22. Օրենքի 39-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ազգային հանձնաժողովը անկախ կարգավորող պետական մարմին է, որի անդամների կեսը մրցութային կարգով վեց տարի ժամկետով ընտրվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից , իսկ մյուս կեսը վեցը տարի ժամկետով նշանակվում է Հանրապետության Նախագահի կողմից, բացառությամբ առաջին կազմի։ Առաջին կազմի նշանակման ժամկետները սահմանված են սույն օրենքի անցումային դրույթներում։

Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալու  դեպքում թափուր տեղում նշանակումը կամ ընտրությունը կատարվում են Սահմանադրության 83.2 հոդվածին համապատասխան, ապահովելով Ազգային հանձնաժողովի անդամների կեսի ընտրությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, իսկ մյուս կեսի նշանակումը  Հանրապետության Նախագահի կողմից։

Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում Ազգային հանձնաժողովի նախագահն այդ մասին հայտնում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին կամ Հանրապետության Նախագահին ։

Ազգային ժողովը Ազգային հանձնաժողովի անդամի ընտրությունը կատարում է Ազգային ժողովի որոշմամբ՝  «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

Հանրապետության Նախագահը, իր կողմից հաuտատված մրցութային կարգի համաձայն, մրցույթում հաղթած թեկնածուին նշանակում է Ազգային հանձնաժողովի անդամ: Այդ մաuին տեղեկությունը` անհրաժեշտ հիմնավորմամբ, հրապարակվում է մամուլում եւ զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

Ազգային հանձնաժողովի անդամ նշանակողի (ընտրողի) կողմից Ազգային հանձնաժողովում իր կողմից նշանակվելիք հերթական անդամին չնշանակելը (չընտրելը) հիմք չէ Ազգային հանձնաժողովի մյուս անդամ նշանակողի (ընտրողի)՝  իր նշանակմանը (ընտրմանը) ենթակա հաջորդ թափուր տեղի համար անդամ չնշանակելու (չընտրելու) համար։

Ազգային հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ եւ նախագահի տեղակալ։

Նույն անձը չի կարող ավել քան երկու անընդմեջ նշանակվել Ազգային հանձնաժողովի անդամ։»։

Հոդված 23. Օրենքի 40-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ազգային հանձնաժողովը մինչեւ յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում Ազգային հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին հաղորդում։

Հաղորդումը ներառում է Ազգային հանձնաժողովի գործունեությանը եւ լիազորություներին համապատասխան իրականացված բոլոր բաղադրիչների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ եւ վիճակագրական տվյալներ (այդ թվում՝ ազատ հաճախությունների, դրանց համար հայտարարված մրցույթների, հատկացված կամ մերժված դիմումների եւ դրանց հիմնավորման վերաբերյալ, բացահայտված խախտումների եւ դրանց նկատմամբ կիրառված պատժամիջոցների, վարչական տույժերի  արդյունքում գանձված վճարների չափի եւ այլ լիազորությունների մասին)։

Հաղորդումը ԱԺ է ներկայացնում Հանձնաժողովի  նախագահը կամ նրա բացակայության դեպքում՝ տեղակալը։ Հաղորդումը ԱԺ-ում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ»  Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ ընդունվում է ի գիտություն։

Ազգային հանձնաժողովը իր հաղորդումը հրապարարակում է մամուլում, ինչպես նաեւ տեղադրվում է Ազ գային հանձնաժողովի ինտերնետային կայքում:

Ազգային հանձնաժողովի կողմից ընդունված բոլոր որոշումները հրապարակվում են մամուլում:»։

Հոդված 24. Օրենքի 41-րդ հոդվածի ՝

ա) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ազգային հանձնաժողովի անդամներին ներկայացվող պահանջները, նրանց վարձատրության կարգը».

բ) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Ազգային հանձնաժողովի անդամ կարող է լինել Հայաuտանի Հանրապետության այն քաղաքացին, ով ունի լրագրության, հեռուuտատեuության եւ ռադիոյի, տեխնիկայի, մշակույթի, արվեuտի, գիտության եւ իրավագիտության, կրոնի բնագավառներում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, բարձրագույն կրթություն եւ տիրապետեն է հայերենին։

Ազգային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իր պաշտոնը ստանձնելիս տալիս է հետեւյալ երդվում է.

«Ստանձնելով Ազգային հանձնաժողովի  անդամի պարտականությունները՝ երդվում են հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին, պաշտպանել Մարդու իրավունքները եւ հիմնարար ազատություններիը, աջակցել քաղաքացիական հասարակության ձեւավորմանը՝ մարդու արտահայտվելու իրավունքի, տեղեկատվության ազատության եւ բազմակարծության ապահովման միջոցով։

Երդվում եմ, որ պատականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ եւ ազնվությամբ, կգործեմ հրապարակայնության, անկողմնակալության եւ արդարության սկզբունքով։»

Ազգային հանձնաժողովում թափուր տեղ առաջանալու դեպքում, տվյալ պաշտոնը համալրվում է այն բնագավառի մասնագետով կամ անձով, որի քվոտան տվյալ պահին թափուր է մնացել։

գ) 2-րդ մասի «ա» կետը  «անդամները» բառից հետո, իսկ «բ» կետը՝ «ղեկավարները» բառից հետո լրացնել  «եւ նրանց փոխկապակցված անձիք» բառերը:

դ) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» կետով՝

«դ) դատապարտվել է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.»։

ե) 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել

զ) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ազգային հանձնաժողովի անդամներն իրենց աշխատանքները իրականացնում են վճարովի հիմունքներով։»։

Հոդված 25. Օրենքի 42-րդ հոդվածի՝

ա) 1-ին  մասում «օրենսդրությամբ» բառը փոխարինել «իրավական այլ ակտերով» բառերով.

բ) 3-րդ մասում «սկզբունքներն են» բառերից հետո լրացնել «օրինականությունը, ժողովրդավարությունը, հավասարությունը, անաչառությունը» բառերը։

Հոդված 26 . Օրենքի 44-րդ հոդվածը  լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Ազգային հանձնաժողովի աշխատակազմում չեն կարող ընդգրկվել սույն օրենքի 41-րդ հոդվածի երկրորդ մասի «ա», «բ», «գ» եւ «դ»  կետերով նախատեսված անձիք։»։

Հոդված 27. Օրենքի 45-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«բ) ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնի».

բ) 1-ին մասի «դ» կետը «դատարանի» բառից հետո լրացնել «օրինակ ուժի մեջ մտած» բառերով։

գ) 2-րդ եւ 3-րդ մասերը «անդամի լիազորությունները» բառերից հետո լրացնել «սույն օրենքով սահմանված դեպքերում» բառերը.

դ) ուժը կորցրած ճանաչել 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերը։

Հոդված 28. Օրենքի 46-րդ հոդվածի՝

ա) 2-րդ մասի «նախագահը եւ տեղակալը» բառերը  փոխարինել «նախագահը, տեղակալը եւ անդամները» բառերով.

բ) 2-րդ մասի վերջում լրացնել «եւ (կամ) նրանց փոխկապակցված անձիք» բառերը։

Հոդված 29.  Օրենքի 48-րդ հոդվածի՝

ա) 2-րդ մասի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«բ) հիմք ընդունելով տվյալ տարվա  եթերային հաճախությունների առկա վիճակը՝ մինչեւ յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը սահմանում է ազատ (չզբաղեցրած) հաճախությունների համար մրցույթի անցկացման կարգը, տվյալ մրցույթի պայմանները եւ ժամկետները։»

բ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով՝

«Արտոնագրման (լիցենզավորման) արդյունքների մասին Ազգային հանձնաժողովը տասնհինգօրյա ժամկետում տեղեկացնում է Հաղորդակցության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին:

Ամիսը մեկ անգամ, բայց ոչ ուշ, քան հաջորդ ամսվա 15-ը Հաղորդակցության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը Ազգային հանձնաժողով է ներկայացնում տեղեկատվություն՝ Հայաստանի Հանրապետությունում գործող հեռուստառադիոընկերությունների փաստացի սփռման տարածքների վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված ապօրինի հեռարձակման կամ ապօրինի չհեռարձակման դեպքերի մասին Հաղորդակցության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը եռօրյա ժամկետում տեղեկացնում է Ազգային հանձնաժողովին:»:

Հոդված 30. Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասը՝

ա) լրացնե հետեւյալ բովանդակությամբ «դ1 »-րդ կետով՝

«դ1 . հեռուստա եւ(կամ) ռադիոընկերության բիզնես ծրագիրը.».

բ)  «ժ» կետը «աղբյուրների» բառից հետո լրացնել «փաստաթղթային հիմնավորումների» բառերը։

Հոդված 31. Օրենքի 50-րդ հոդվածի՝

ա)  1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «բ1 », «բ2 », եւ «բ3 » կետերով՝

«բ1 ) հեռուստա եւ(կամ) ռադիոընկերության բիզնես ծրագիրը եւ դրա իրատեսականությունը.

բ2 )  ներկայացված հաղորդումների բազմազանությունը, եւ դրանցում նորամուծութունների առկայությունը,

բ3 ) բազմակարծության խթանմանն ուղղված հաղորդուների հավանակունությունը եւ նոր առաջարկություններ լրատվական հաղորդումների կազմակերպման վերաբերյալ.».

բ) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Արտոնագրի համար դիմողների հավասար պայմաններում գտնվելու դեպքում, ընտրության նախապատվությունը տրվում է բազմազանություն ապահովող հեռուստառադիմընկերությանը։»։

գ) 2-րդ մասը համապատասխանաբար համարել 3-րդ մաս, իսկ «ելնելով» բառից հետո լրացնել «ֆինանսական աղբյուրների փաստաթղթային  հիմնավորվածության եւ» բառերը։

դ) 3-րդ մասը համարել 4-րդ մաս, իսկ «որոշումնեը» բառից հետո լրացնել «եւ ապահովում բոլոր հիմնավորումների հրապարակայնությունն ու մատչելիությունը։»։

Հոդված 32. Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ»  կետով՝

«դ) դիմողի ներկայացրած բիզնես ծրագրի իրատեսականությունը  եւ(կամ) ֆինանսավորման աղբյուրները փաստաթղթային առումով հիմնավորված չեն։»։

Հոդված 33. Օրենքի 53-րդ հոդվածի  1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Արտոնատիրոջ իրավունք ստացած իրավաբանական անձին Ազգային հանձնաժողովն հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման արտոնագիր (լիցենզիա) է տալիս  օրենքով սահմանված կարգով պետական տուրք մուծելուց հետո՝  10-օրյա ժամկետում».

Հոդված 34. Օրենքի 55-րդ հոդվածի՝

ա)  1-ին մասի «գ» կետում «տասնհինգ» բառը փոխարինել «երեսուն» բառով.

բ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ մասով՝

«Հեռուստառադիոհաղորդուների հեռարձակման ընթացքում կատարված տեխնիկանան կանոնների խախտման, թերացումների կամ հաղորդումների հեռարձակումը չապահովելու համար արտոնագրատերը ազատվում է պատասխանատվությունից, եթե հիմնավորվում է, որ դրանք թույլ են տրվել՝

ա) պետական լիազորված մարմինների  կողմից տեխնիկական կանոնների կամ չափորոշիչների փոփոխության պատճառով,

բ) սփռման տարածքը ընդլայնելու կամ տեխնիկական վերազինման նպատակով, որի մասին, դրա իրականացումից առնվազն 30 օր առաջ գրավոր հիմնավորմամբ տեղյակ է պահել Ազգային հանձնաժողովին եւ ստացել թույլտվություն,

գ) վթարի կամ աղետների հետեւանքով։

Սույն հոդվածի 4-րդ մասում սահմանված դեպքերում, հեռուստառադիոընկերությունները ողջամիտ ժամկետում վերականգնում են հեռուստառադիոհաղորդուների հեռարձակումը՝ պահպանելով եւ ապահովելով արտոնագրի (լիցենզիայի) պայմանները։»։

Հոդված 35. Օրենք 58-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասի «բ» կետը շարարդրել հետեւյալ խմբագրությամբ՝

«բ) իր որոշմամբ կաuեցնել տվյալ հեռուuտաընկերության եւ(կամ) ռադիոընկերության, (բացառությամբ՝ Հանրային հեռուտաընկերության եւ Հանրային ռադիոընկերության), կամ նրա հաղորդաշարի գործունեությունը` մինչեւ Ազգային հանձնաժողովի կողմից արձանագրած եւ ներկայացրած խախտումների վերացումը կամ դատարանի կողմից համապատաuխան որոշում կայացնելը:».

բ) 2-րդ մասը «արտոնագիրը (լիցենզիան)» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Հանրային հեռուտաընկերության եւ Հանրային ռադիոընկերության) » բառերով։

Հոդված 36.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ   օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի

Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 27-րդ եւ 83.2 հոդվածներով՝  հեռարձակվող հանրային եւ մասնավոր լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության ապահովման նպատակովանկախ կարգավորող մարմնի ձեւավորման համար,

հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումները, որով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ կասեցվել կամ ուժը կորցրած է ճանաչվել,

հաշվի առնելով  ԵԽԽՎ N 1609 բանաձեւով առաջարկվող բարեփոխումները այս բնագավառում

առաջարկվում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին»  եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ», «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքներում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի եւ «Պետական տուրքի մասին»  ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքների նախագծեր։

Առաջարկվող փոփոխությունները ուղղված են հեառարձակվող հանրային եւ մասնավոր լրատվության միջոցների գործունեությունը կարգավորող անկախ մարմնի՝  Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անկախության  ապահովմանը, անդամների ընտրության մրցութային կարգին՝  եւ Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի կողմից։ Փոփոխությունները հիմնականում վերաբերվում են այդ մարմինների ձեւավորման սկզբունքներին եւ ֆինանսական անկախության ապահովման մեխանիզմներին, ինչպես նաեւ բազմակարծության ապահովման դրույթներին։ Այդ փոփոխությունները տեղ են գտել նաեւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում, որի համաձայն ընտրվում է անկախ կարգավորող մարմնի անդամների կեսը։

Առաջարկվող նախագծերը  հնարավորություն կտան իրավանորմերի միջոցով բարձրացնել վերոնշյալ մարմինների անկախության երեք հիմնական տարրերի՝  կառավարչական անկախության, ֆինանսական անկախության եւ ծրագրային քաղաքականության անկախության մակարդակը։

Նախագծերն փաթեթում տեղ է գտել նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը սահմանում է հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման արտոնատիրոջ իրավունք ստացած իրավաբանական անձի կողմից պետական տուրքերի չափը, որը պետք է սահմանվեր միայն օրենքով եւ ոչ թե ենթաօրենսդրական ակտով։