Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-2882-13.06.2008,10.12.2008-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (28 դեկտեմբերի, 2001թ. ՀՕ-293, այսուհետեւ՝ օրենք) 1-ին հոդվածը շարարդրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ՝  Ազգային հանձնաժողով) անկախ կարգավորող մարմին է, որի նպատակն է՝

ա) ապահովել հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը եւ բազմազանությունը,

բ) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել հեռուստառադիոընկերությունների (հեռուստաընկերություն, ռադիոընկերություն) , լիցենզավորումը,

գ) իրականացնել վերահսկողություն հանրային եւ մասնավոր հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեության նկատմամբ։»։

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը   «սկզբունքներն են» բառերից հետո լրացնել «օրինականությունը, ժողովրդավարությունը» բառերով:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի՝

ա)  1-ին մասի  «Հանրապետության Նախագահի կողմից`» բառերից հետո լրացնել «մրցութային կարգով,» բառերը:

բ)  2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությումբ.

«Հանձնաժողովի անդամներն իրենց աշխատանքները իրականացնում են  վճարովի հիմունքներով եւ օրենքով սահմանված վարձատրության կարգին համապատասխան։»:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով՝

Հանձնաժողովի անդամի թափուր տեղը համալրվում է մրցութային կարգով՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապրետության օրենքներով սահմանված ընթացակարգերին համապատասխան։

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի «բ» կետի «բաժնետերեր (փայատեր)» բառից հետո լրացնել «եւ (կամ)նրանց փոխկապակցված անձիք» բառերով:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի վերջին մասի «գույքային» բառը փոխարինել «գույքից» բառով:

Հոդված 7. Օրենքի  14-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածում «ու նախագահի տեղակալը» բառերը փոխարինել «, նախագահի տեղակալը եւ  անդամները» բառերով:

Հոդված 9. Օրենքի 19-րդ  հոդվածում «եւ նախագահի տեղակալի» բառերը փոխարինել «, նախագահի տեղակալի եւ  անդամների» բառերով ։

Հոդված 10. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հանձնաժողովը  ստանում, գրանցում, ուսումնասիրում եւ հիմնավոր պատասխանում կամ եզրակացություն է տալիս՝ իր կամ ցանկացած հեռուստառադիոընկերության գործունեության վերաբերյալ դիմում-բողոքներին, առաջարկություններին եւ հարցումներին.»։

Հոդված  11.  Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

Հանձնաժողովը հիմք ընդունելով տվյալ տարվա  եթերային հաճախությունների առկա վիճակը՝ մինչեւ յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը սահմանում է ազատ (չզբաղեցրած) հաճախությունների համար մրցույթի անցկացման կարգը, տվյալ մրցույթի պայմանները եւ ժամկետները։»

Հոդված 12. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում «օրենսդրության խախտման» բառերը փոխարինել «օրենսդրության կրկնակի խախտման» բառերով։

Հոդված 13. Օրենքի 36-րդ հոդվածը շարարդել հետեւյալ խմբագրությամբ՝

«Պետությունը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի համար նախատեսում է նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս հատկացումներ: Այդ հատկացումները պետք է ապահովեն օրենքում ամրագրված` Հանձնաժողովի լիազորությունների իրականացումը:

Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի կազմում է հաջորդ տարվա` Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի  ծախսերի նախահաշիվը /բյուջեն/  եւ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն, վերջինս էլ այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաստատմանը:»:

Հոդված 14. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 361 -րդ հոդվածով.

«Հոդված 361 . Ազգային հանձնաժողովը մինչեւ յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում Ազգային հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին հեղորդում։ Հաղորդումը ԱԺ է ներկայացնում Հանձնաժողովի  նախագահը կամ նրա բացակայության դեպքում՝ տեղակալը։ Հաղորդումը ԱԺ-ում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ»  Հայաստանի Հանրապետության  օրենքով սահմանված կարգով եւ ընդունվում է ի գիտություն։

Ազգային հանձնաժողովը իր հաղորդումը հրապարարակում է մամուլում, ինչպես նաեւ տեղադրվում է Ազգային հանձնաժողովի ինտերնետային կայքում:

Ազգային հանձնաժողովի կողմից ընդունված բոլոր որոշումները հրապարակվում են մամուլում եւ օրենքով սահմանված այլ միջոցներով։»։

Հոդված 15. Օրենքի 86.1.-րդ հոդվածի «սարսափ ֆիլմերի եւ» բառերը փոխարինել «սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի ու » բառերով,

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակմանը հաջորդող  տասներորդ օրվանից:
  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի

Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 27-րդ եւ 83.2 հոդվածներով՝  հեռարձակվող հանրային եւ մասնավոր լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության ապահովման նպատակովանկախ կարգավորող մարմնի ձեւավորման համար,

հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումները, որով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ կասեցվել կամ ուժը կորցրած է ճանաչվել,

հաշվի առնելով  ԵԽԽՎ N 1609 բանաձեւով առաջարկվող բարեփոխումները այս բնագավառում

առաջարկվում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին»  եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ», «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքներում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի եւ «Պետական տուրքի մասին»  ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքների նախագծեր։

Առաջարկվող փոփոխությունները ուղղված են հեառարձակվող հանրային եւ մասնավոր լրատվության միջոցների գործունեությունը կարգավորող անկախ մարմնի՝  Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անկախության  ապահովմանը, անդամների ընտրության մրցութային կարգին՝  եւ Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի կողմից։ Փոփոխությունները հիմնականում վերաբերվում են այդ մարմինների ձեւավորման սկզբունքներին եւ ֆինանսական անկախության ապահովման մեխանիզմներին, ինչպես նաեւ բազմակարծության ապահովման դրույթներին։ Այդ փոփոխությունները տեղ են գտել նաեւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում, որի համաձայն ընտրվում է անկախ կարգավորող մարմնի անդամների կեսը։

Առաջարկվող նախագծերը  հնարավորություն կտան իրավանորմերի միջոցով բարձրացնել վերոնշյալ մարմինների անկախության երեք հիմնական տարրերի՝  կառավարչական անկախության, ֆինանսական անկախության եւ ծրագրային քաղաքականության անկախության մակարդակը։

Նախագծերն փաթեթում տեղ է գտել նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը սահմանում է հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման արտոնատիրոջ իրավունք ստացած իրավաբանական անձի կողմից պետական տուրքերի չափը, որը պետք է սահմանվեր միայն օրենքով եւ ոչ թե ենթաօրենսդրական ակտով։