Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 15-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավաuության դատարանին:»:
Հոդված 2. Օրենսգրքի 16-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 3. Օրենսգրքի 17-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 4. Օրենսգրքի 19-րդ հոդվածում`
1) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Սնանկության գործերը վարվում են դատավորի կողմից? միանձնյա:»:
Հոդված 5. Օրենսգրքի 111.1-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ընդհանուր իրավասության դատարանը հայցադիմումը վարույթն ընդունելուց հետո գործը դատաքննության նախապատրաստելիս կիրառում է սույն օրենսգրքի 22.2-րդ գլխի կանոնները:»:
Հոդված 6. Օրենսգրքի երրորդ բաժնի երկրորդ ենթաբաժնի «Վարույթը քաղաքացիական դատարանում» բառերը փոխարինել «Գործը դատաքննության նախապատրաստելու կարգը» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 22.1-րդ գլուխը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 8. Օրենսգրքի 150-րդ հոդվածի 2-րդ կետում «քաղաքացիական գործեր քննող» բառերը փոխարինել «ընդհանուր իրավասության առաջին ատյանի» բառերով:
Հոդված 9. Օրենսգրքի 163.1-րդ հոդվածի 1-ին կետում «քաղաքացիական» բառը փոխարինել «ընդհանուր իրավասության առաջին ատյանի» բառերով:
Հոդված 10. Օրենսգրքի 165-րդ հոդվածում «քաղաքացիական գործեր քննող» բառերը փոխարինել «ընդհանուր իրավասության առաջին ատյանի» բառերով:
Հոդված 11. Օրենսգրքի 194-րդ հոդվածի առաջին պարբերությունում «քաղաքացիական» բառը փոխարինել «ընդհանուր իրավասության առաջին ատյանի» բառերով:
Հոդված 12. Օրենսգրքի 204.3-րդ հոդվածը «բնակության (գտնվելու) վայրի» բառերից հետո լրացնել «ընդհանուր իրավասության» բառերով:
Հոդված 13. Օրենսգրքի 221.1-րդ հոդվածը «դատարանի» բառից հետո լրացնել «`գործն ըստ էության լուծող» բառերով, իսկ «պահից» բառից հետո` «մեկ ամիս հետո» բառերով:
Հոդված 14. Օրենսգրքի 229-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 229. Վճռաբեկ բողոք բերելու ժամկետները
1. Գործն ըuտ էության լուծող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչեւ այդ ակտի oրինական ուժի մեջ մտնելու համար uահմանված ժամկետը, բացառությամբ նոր կամ նոր երեւան եկած հանգամանքների հիմքով կամ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի:
2. Միջանկյալ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել միայն oրենքով նախատեuված դեպքերում: Միջանկյալ դատական ակտը կարող է բողոքարկվել այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում, եթե սույն օրենսգրքով կամ այլ օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:
3. Գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք բերելու սկսած այն օրվանից` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին:»:
Հոդված 15. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի մարտի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիական դատարանների վարույթում գտնվող գործերը, տարածքային ընդդատությանը համապատասխան, փոխանցվում են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
3. Սույն օրենքով սահմանված` դատական ակտի ուժի մեջ մտնելու ժամկետների վերաբերյալ նորմերը կիրառվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կայացված դատական ակտերի նկատմամբ: Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերը կարող են բողոքարկվել դրանց կայացման պահին գործող օրենքով սահմանված ժամկետում:
4. Քաղաքացիական դատարանների կայացրած դատական ակտերի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տալիս է առաջին ատյանի ընդհանուր իրավասության այն դատարանը, որի ընդդատությանն է վերապահված համապատասխան գործը սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:
5. Քաղաքացիական դատարանների կայացրած դատական ակտերի կատարման ընթացքում ծագող եւ դատական կարգով լուծում պահանջող հարցերով իրավասու դատարան է համարվում առաջին ատյանի ընդհանուր իրավասության այն դատարանը, որին համապատասխան գործն ընդդատյա է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:
6. Քաղաքացիական դատարանների քննած եւ ավարտած գործերով լրացուցիչ վճիռ կայացնելու, վճիռը պարզաբանելու, վճռի վրիպակները, տառասխալները եւ թվաբանական սխալներն ուղղելու համար իրավասու դատարան է համարվում առաջին ատյանի ընդհանուր իրավասության այն դատարանը, որին համապատասխան գործն ընդդատյա է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո: