Հոդված 1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (25 դեկտեմբերի 2006 թվականի, ՀՕ-51-Ն, այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում`
1) 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանը (այսուհետ` տնտեսական դատարան)» բառերը փոխարինել «պարտապանի բնակության (գտնվելու) վայրի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը» բառերով.
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում 2-րդ մասի երկրորդ պարբերությունում «վճռաբեկության» բառը փոխարինել «վերաքննության» բառով:
Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածում`
1) 1-ին մասում «վճռաբեկության» բառը փոխարինել «վերաքննության» բառով.
2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 5-րդ մասում «վճռաբեկության» բառը փոխարինել «վերաքննության» բառով:
Հոդված 4. Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությունում «վճռաբեկության» բառը փոխարինել «վերաքննության» բառով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի մարտի մեկից: