Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիuի 1996 թվականի, ՀO-69) 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Կենտրոնական բանկը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ մայիսի 1-ը, Ազգային ժողով է ուղարկում եւ «Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով ու ժամկետում Ազգային ժողովի նիuտում ներկայացնում է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հաստատված դրամավարկային քաղաքականության ծրագիրը:»:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Ազգային Ժողով ներկայացվող Կենտրոնական բանկի հաշվետվությունը բաղկացած է Կենտրոնական բանկի վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումների վերաբերյալ հաշվետվություններից:»:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածում՝
1.1-ին մասում լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ՝
«Կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատը տալիս է եզրակացություն:»:
2. լրացնել նոր 1.1 մաս հետեւյալ բովանդակությամբ.
«1.1 Կենտրոնական բանկը, մինչեւ յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը կազմում եւ տեղեկացման կարգով Ազգային ժողով է ուղարկում սույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հաշվետվությունը:»:
3. 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Կենտրոնական բանկը յուրաքանչյուր տարի` մինչեւ մայիսի 1-ը Ազգային ժողով է ուղարկում եւ «Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով ու ժամկետում Ազգային ժողովի նիuտում ներկայացնում է նախորդ տարվա դրամավարկային քաղաքականության ծրագրերի կատարման հաշվետվությունը (գնաճի հաշվետվություն):»:
Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով՝ «Կենտրոնական բանկը Կառավարությանը պաշտոնական եզրակացություն է ներկայացնում նաեւ պետական բյուջեի կատարման մաuին տարեկան հաշվետվության վերաբերյալ: Կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունը պետական բյուջեի կատարման մաuին տարեկան հաշվետվությանը կից Կառավարությունը ներկայացնում է Ազգային Ժողովի քննարկմանը` oրենքներով uահմանված կարգով:»:
Հոդված 6. 38-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 2-րդ պարբերությունում «մինչեւ մեկ տարի մարման ժամկետ ունեցող վարկեր» բառերը փոխարինել «վեց ամսից ավելի մարման ժամկետ ունեցող վարկեր» բառերով.
2) 1-ին մասից հետո լրացնել 1.1 մաս հետեւյալ բովանդակությամբ`
1.1. Սույն հոդվածով սահմանված Կենտրոնական բանկի կողմից բանկերին վարկավորման վերաբերյալ որոշումներն ընդունում է Կենտրոնական բանկի խորհուրդը:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ներկայացումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ներկայացվող հաշվետվությունների գործընթացի հստակեցմամբ: Նախագծերով սահմանված ծրագրերի ու հաշվետվությունների ժամկետները համահունչ են պետական բյուջեի եւ դրա կատարման հաշվետվության գործընթացներին: