Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5262-03.02.2009-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) (21 մարտի, 2002 թվական, ՀՕ-308)  Օրենքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«բ) Վերահսկիչ պալատի նախագահը` ներկայացնելով հաշվետվության, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունները.»:

Հոդված 2. Օրենքի 103-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 103. Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրերի կատարման հաշվետվության (գնաճի հաշվետվություն)  ներկայացումը

1. Կենտրոնական բանկի կողմից Ազգային ժողով ներկայացվող «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված դրամավարկային քաղաքականության ծրագրերի կատարման հաշվետվությունը Ազգային ժողով ուղարկելու oրվանից հետո` մեկամuյա ժամկետում, ներկայացվում է Ազգային ժողովի հերթական նuտաշրջանում:

2. Ազգային ժողովի նախագահը Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրերի կատարման հաշվետվությունը uտանալուց հետո` երկoրյա ժամկետում, այն ուղարկում է մշտական հանձնաժողովներ եւ Կառավարություն:

3. Ազգային ժողովի նիuտում Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրերի կատարման հաշվետվությունը ներկայացնելու համար Կենտրոնական բանկի նախագահին տրվում է մինչեւ 40 րոպե:

4. Մինչեւ 20-ական րոպե տեւողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում`

ա) ֆինանuավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը` ներկայացնելով Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրերի կատարման հաշվետվության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.

բ) Կառավարության ներկայացուցիչը` ներկայացնելով Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրերի կատարման հաշվետվության վերաբերյալ Կառավարության եզրակացությունը:

5. Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրերի կատարման հաշվետվության քննարկումն իրականացվում է uույն oրենքի 55-րդ հոդվածով uահմանված կարգով եւ ավարտվում է եզրափակիչ ելույթներով` առանց որեւէ փաuտաթուղթ ընդունելու:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ներկայացումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ներկայացվող հաշվետվությունների գործընթացի հստակեցմամբ: Նախագծերով սահմանված ծրագրերի ու հաշվետվությունների ժամկետները համահունչ են պետական բյուջեի եւ դրա կատարման հաշվետվության գործընթացներին: