Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 27-ի N ՀՕ-79 «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետեւ` օրենք) 5-րդ հոդվածի առաջին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Ակցիզային հարկը վճարվում է հետեւյալ դրույքաչափերով`
գարեջուր | ներքին արտադրանքի 1 լիտրի համար | ||
ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար | |||
խաղողի եւ այլ գինիներ, գինենյութ | բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի) | 10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 100 դրամ
|
|
ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի | 20 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 200 դրամ
|
||
վերմուտ եւ խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական եւ արոմատիկ էքստրակտներ | ներքին արտադրանքի 1 լիտրի համար | ||
ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար | |||
խմորման ենթարկված այլ ըմպելիքներ, (խնձորի սիդը, պերրու (տանձի սիդը, մեղրաըմպելիք) | ներքին արտադրանքի 1 լիտրի համար | ||
սպիրտային խմիչքներ | բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի) | 30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 380 դրամ
|
|
ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի | 40 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 600 դրամ
|
||
ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ | 1 կիլոգրամ | ||
հում նավթ եւ նավթամթերքներ | 1 տոննա | ||
(բացառությամբ 2711 11 եւ 2711 21 ) |
նավթային գազեր եւ գազանման այլ ածխաջրածիններ (բացառությամբ բնական գազի) |
1 տոննա |
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարական օրվա հաջորդող տասներորդ օրը:
Հիմնավորում
Ներմուծվող ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերի կտրուկ բարձրացումը անխուսափելիորեն կանդրադառնա ներմուծման ծավալների վրա: Եթե նույնիսկ ոգելից խմիչքների ներմուծման ծավալների կրճատումը «փոխհատուցվի» արտադրության ծավալների ավելացմամբ, տեղի կունենա ակցիզային հարկից հարկային մուտքերի նվազում, քանի որ ՀՀ-ում արտադրվողի համեմատ ներմուծվող ոգելից խմիչքների զգալի մասը ավելի բարձր գնային միջակայքերում իրացվող ապրանքատեսակներ են, հետեւաբար` դրանցից գանձվող ակցիզային հարկը ավելի մեծ գումար է կազմում:
Ներմուծվող ապրանքների համար ակցիզային հարկի դրույքաչափերի կտրուկ բարձրացումը կարող է այդ ապրանքատեսակներն արտահանող երկրներին դրդել համարժեք միջոցներ կիրառելու Հայաստանի Հանրապետությունից այդ երկրներ արտահանվող ապրանքների առումով կիրառելու հակազդման միջոցներ:
Ներմուծվող ոգելից խմիչքների ծավալների կրճատումը չի նպաստի ՀՀ-ում արտադրվող համապատասխան արտադրատեսակների որակի բարձրացմանը` մրցակցային անհավասար պայմաններ ստեղծվելու պատճառով: Նույն պատճառով, ինչպես նաեւ ներմուծվող ապրանքների գների բարձրացումը (բարձր ակցիզային հարկ սահմանելու պատճառով) նախադրյալներ կստեղծի ՀՀ-ում արտադրվող համապատասխան արտադրատեսակների իրացման գների բարձրացման համար: