Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-527-03.02.2009-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 27-ի N ՀՕ-79 Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետեւ` օրենք) 5-րդ հոդվածի առաջին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Ակցիզային հարկը վճարվում է հետեւյալ դրույքաչափերով`
 
Ապրանքի ծածկագիրն ըստ ՍՏԳԱԱ-ի

 
Ապրանքախմբի անվանումը

 
Հարկման բազայի միավորը

 
Ակցիզային հարկի դրույքաչափը/դրամ/

 
2203
գարեջուր ներքին արտադրանքի 1 լիտրի համար
70
ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար
 
105

 
2204
խաղողի եւ այլ գինիներ բացթողման գնի (առանց ավելացված արժեքիեւ ակցիզային հարկի) 
 հարկի10 տոկոս,բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 100 դրամ
ապրանքների ներմուծման դեպքում`մաքսային արժեքի
10 տոկոս, բայց ոչ պակաս, քան1 լիտրի համար 150 դրամ
2205
վերմուտ եւ խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական եւ արոմատիկ էքստրակտներ ներքին արտադրանքի 1 լիտրի համար
500
ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար
 
600
2206
խմորման ենթարկված այլ ըմպելիքներ, (խնձորի սիդը, պերրու (տանձի սիդը, մեղրաըմպելիք) ներքին արտադրանքի 1 լիտրի համար
180
ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար
 
200

 
2207
էթիլային սպիրտ ներքին արտադրանքի 1լիտրի համար (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)
600
ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)
 
700

 
2208
սպիրտային խմիչքներ բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի)
30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 380 դրամշ
ապրանքների ներմուծման դեպքում`մաքսային արժեքի
 
40 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 600 դրամ

 
2403

 
ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ
 
1 կիլոգրամ
 
1,500

 
2709

 
հում նավթ եւ նավթամթերքներ
 
1 տոննա
 
27,000

 
2711 (բացառությամբ
2711 11 եւ 2711 21)
նավթային գազեր եւ գազանման այլ ածխաջրածիններ (բացառությամբ բնական գազի) 1 տոննա
1,000»
 
Հոդված 2. Սույն օրենքն  ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: