Armenian ARMSCII Armenian
Պ-527-03.02.2009-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Ակցիզային հարկը վճարվում է հետեւյալ դրույքաչափերով`
 
Ապրանքի ծածկագիրը` ըստ ԱՏԳԱԱ-ի 
Ապրանքախմբի անվանումը 
Հարկման բազայի միավորը 
Ակցիզային հարկի դրույքաչափը (դրամ)  
2203  գարեջուր  ներքին արտադրանքի 1 լիտրի համար 

ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար 
 

70 
 

105

2204  խաղողի եւ այլ գինիներ բացթողնման գնի (առանց ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի) 

ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի 

10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 100 դրամ 

10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 150 դրամ 

2205  վերմուտ եւ խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական եւ արոմատիկ էքստրակտներ  ներքին արտադրանքի 1 լիտրի համար 

ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար 
 

500 
 

600 

2206 խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք) ներքին արտադրանքի 1 լիտրի համար 

ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար
 

180 
 

200

2207 Էթիլային սպիրտ ներքին արտադրանքի 1 լիտրի համար (100- տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) 

ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար (100- տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)
 

600 
 
 
 

700

2208  սպիրտային խմիչքներ  բացթողնման գնի (առանց ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի) 

ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի 
 

30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 380 դրամ 

30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 600 դրամ

2403  ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ 
 
1 կիլոգրամ  1500 
2709 հում նավթ եւ նավթամթերք
1 տոննա 27000
2711 (բացառությամբ 2711 11-ի եւ 2711 21-ի)  նավթային գազեր եւ գազանման այլ ածխաջրածիններ (բացառությամբ բնական գազի)  1տոննա  1000»: 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: