Հոդված 1. «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (19.06.2004, N ՀՕ-80) 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոգեբուժական ստացիոնարում օրենքով սահմանված կարգով հոսպիտալացված անձին պարտադիր հետազոտում է հոգեբուժական հանձնաժողովը եւ հոսպիտալացման մասնագիտական հիմնավորվածությունը հաստատվելու դեպքում, հոգեբուժական այն հաստատության տնօրինությունը, որում բուժվում է քաղաքացին, քաղաքացուն հոգեբուժական հաստատությունում տեղավորելու պահից 72 ժամվա ընթացքում դիմում է դատարան` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ գլխով սահմանված կարգով քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ (հարկադիր) բուժման ենթարկելու համար»:
Հոդված 2. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից։